
Առավոտյան՝ ժամը 10։00, Մարինե Ոսկանյան, Անահիտ Գրիգորյան, Արմինե Թոփչյան, Նելի Արղության քառյակը Մայր դպրոցի երթուղայինների մոտից շարժվեց դեպի Գագարին ավան։ 11։30 արդեն Գագարինում էինք, ուրախ ու ջերմ միջավայրում։ Տնօրեն Լիաննա Ավանեսյանի ջերմ ուղեկցությամբ շրջայց կազմակերպեցինք, քննարկեցինք ծրագրերը, և սկսվեց իմացումի հրճվանքը։ Կանաչ ու բացօթյա տարածք գտնելուց հետո էլ ի՞նչ խմբասենյակ. ներս ու դուրսը մեկ եղավ։ Սկսեցինք ծանոթությամբ՝ բարևախաղով, խաղերգերով ու պարերգերով։ Էլ ի՞նչ երգ ու պար՝ առանց ռոդարիական և ազգային խաղերի խառնաշփոթի։ Բոլորս, մի մեծ, համերաշխ ու միասնական թիմ դարձած, միասին խենթանում էինք և այդ էներգիայով վարակում հարակից տարածքի բակերը։ Որպես մրցանակ՝ վայելեցինք վառարանի կարտոֆիլը՝ լոբու ընտիր թթվով։ Քննարկեցինք հետագա անելիքները, ներկայացրեցինք Գագարինի նախակրթարանի բլոգը, պայմանավորվեցինք առցանց բլոգավարություն կազմակերպել և ստացանք ամենշաբաթյա հրավեր Գագարինի նախակրթարան։ Դաստիարակների հետ սովորեցինք պարերգեր, հետո շարժվեցինք դեպի Գեղամավան։ Հանդիպեցինք Գեղամավանի դաստիարակ Թեհմինե Մանուկյանի հետ, խոսեցինք 5-6տարեկանների ծրագրերի մասին և հետագա համագործակցության համար պայմանավորվեցինք։ Թեհմինեի ուղեկցությամբ եղանք Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում, ապա՝ կապուտակ Սևանի գրկում։
Ֆիլմերը` Անահիտ Գրիգորյանի