«Արևելք» երգչախումբ ծրագիր 2021-2022

Երգչախմբային գործունեություն՝ 1-5 դասարաններում

Ժամանակահատված՝ սեպտեմբերմայիս, 2021-22 ուս:տարի

Նպատակը

  • Կծանոթանան և կկատարեն տարբեր ազգերի հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ:
  • Սովորողները կկարողանան երգել մի քանի ձայնով, նրանց մոտ կզարգանա բազմաձայն լսողությունը, կտիրապետեն երգչախմբային, դասական և բեմական արվեստին:

Խնդիրներ

  • Սովորողներին ներկայացնել ազգային, դասական և այլընտրանքային երաժշտության հետ
  • Ներկայացնել տարբեր ազգերի կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործություններին
  • Ստեղծել այլընտրանքային երաժշտական կատարումներ
  • Երգուսուցում(ազգային, դասական, օտարալեզու և օրացույցով նախատեսված ժամանակաշրջանին համապատասխան երգեր)
  • Ռիթմիկ վարժություններ (բնական գործիքներով՝ օգտագործելով մարմին և շրխկաններով)
  • Սովորողի մոտ ձևավորել խմբակային աշխատելու ունակություն, զարգացնել իրար լսելու կարողություն
  • Իրականացնել ունկնդրում, որի միջոցով ձևավորել դասական և ազգային երաժշտություն ունկնդրելու մշակույթ
  • Տեղեկացնել դասական երաժշտության տարբեր դարաշրջանների հեղինակներին և ստեղծագործությունները
  • Կարաոկեների, տեսահոլովակների ստեղծում

Ընթացքը

  • Լսողության ստուգում, ձայնաբաժինների որոշման ընտրություն:
  • Շաբաթական երկու անգամյա փորձեր՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին 13.30-14.15:
  • Ստեղծագործությունների ընտրություն, քննարկում, վերլուծություն, ուսուցման ընթացք և հանրայնացում:

Մասնակիցներ ՝ Արևելյան դպրոցի սովորողներից կազմված խումբ, ցանկության դեպքում նաև կրթահամալիրի մյուս օղակների սովորողների համալրում:

Մասնակիցների ցուցակ՝

4,1 դասարան

Գևորգյան Անգելինա

4,2 դասարան

Նատալի

Վիկտորյա

Վիկտորյա

Մարիամ

2,1 դասարան

2,3 դասարան

Նախագիծ. «Արևելք» երգչախմբի ստեղծում

Նախագիծ` «Արևելք» երգչախմբի ստեղծում

  1. Թեման՝ Հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հոգևոր և աշխարհիկ երգերի կատարումներ, բազմաձայն երգեցողությամբ:
  2. Մասնակիցներ ՝ Արևելյան դպրոցի սովորողներից կազմված խումբ:
  3. Աշխատանքների ժամանակացույցը

Նախագիծն մեկնարկում է հունվարի 11-ից, առաջին ելույթը՝ հունվարի 29-ին:

Պարապմունքները ճամբարային օրերին երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ին:

Ճամբարային օրերից հետ երեքշաբթի-ուրբաթ 1:30-14:30

  1. Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նախագծի նպատակը

  • Կրթահամալիրը կունենա ևս մեկ մանկական երգչախումբ, որի լուրջ աշխատանքի արդյունքում սովորողները կկարողանան երգել բազմաձայն, նրանց մոտ կզարգանա բազմաձայն լսողություն և կտիրապետեն երգչախմբային դասական արվեստին նույնպես:
  • Կծանոթանան և կկատարեն տարբեր ազգերի հոգևոր և աշխարհին ստեղծագործություններ:
  • Կծանոթանան բեմական արվեստին:

Ընթացքը

  • Լսողության ստուգում, ձայնաբաժինների որոշման ընտրություն:
  • Շաբաթական երկու անգամյա փորձեր:
  • Ստեղծագործությունների ընտրություն, քննարկում, վերլուծություն, ուսուցման ընթացք և հանրայնացում:

Ամփոփում՝

Համերգային ելույթներով: