Ամառային երաժշտական լողափնյա ճամբար․ 10․08.2017

3.jpg

Հինգշաբթին` խոստումնալից, հագեցած, ուսումնական, ներառական, աշխատանքային, ժամանցային:

Տարածքի մաքրման աշխատանքով էլ սկսվեց հինգշաբթին: Այնուհետև խաղեր 5 (6) տարեկանների հետ` ինտելեկտուալ, զարգացնող, մարզական:

Ընկեր Հասմիկի օգնությամբ էլ հնարավորություն ունեցանք ծանոթանալու, սովորելու և խաղալու սեղանի թենիս:

Իսկ Սյուզի Մարգարյանն ու Արեգ Տոնոյանը զերծ չմնացին ճամբարականներին ազգային երգի ներկայացման և ուսուցման գործում:

Դե իհարկե,կավագործությունը մեծ դեր ու նշանակություն ունի երեխայի կյանքում, նրանք մեծագույն հաճույքով են մասնակցում կավագործության պարապմունքներին: Հյուսիսային դպրոցի ճամբարականներն ու Արևելքի ճամբարականները միասին ծանոթանալուց հետո, անցան գործի` համատեղ, կավով պատրաստեցին և գունավորեցին հետաքրքիր աշխատանքներ:

Դե իհարկե արևելյան դպրոց հասնելուն պես, անպակաս չմնաց նաև լողը, ճաշը և հեքիաթաթերապիան` Լիլիթ Շահբազյանի հետ:

Այսօր Արևելքի ճամբարը հյուրընկալեց նաև կրթահամալիրի պատմաբան` Վահրամ Թոքմաջյանին: Համատեղ զրուցներ, քննարկումներ, դաստիարակչական աշխատանքներ:

Օրն այսպես էլ ավարտեցինք, իսկ ամփոփումը թողնում եմ Ձեզ)):

Ամառային երաժշտական լողափնյա ճամբար․ 08․08.2017

20170808_091317

Այսօր օրը սկսեցինք ճամբարականների և 5(6) տարեկանների խմբի հետ համատեղ խաղով, այնուհետև մեզ միացան նախակրթարանի մեր փոքրիկները։ Միասին երգեցինք, մարմնամարզություն արեցինք, նախաճաշեցինք։

Արևելյան ճամբարը նախապատրաստվում է Անձրևաբեր ծեսին։ Մարինե Մկրտչյանի օգնությամբ այսօր 3 խմբի հետ միասին սովորեցինք ծեսին կատարվելիք երգերը, ճամբարականներին բացատրվեց ծեսի իմաստը, խորհուրդը, որտեղից է այն ծագել և այլն։

Այսօրվա օրակարգում անմասն չմնաց նաև կավագործությունը։ Ճամբարականները գունավորեցին իրենց իսկ պատրաստած աշխատանքները և վերցրին ծնողներին ցույց տալու համար։

Դե իհարկե, առանց լողի էլ ի՞նչ ճամբար։

Օրն ավարտեցինք հաճելի և խաղաղ մթնոլորտում, սպասելով վաղվա կարևոր իրադարձություններին։

 

 

Ամառային երաժշտական լողափնյա ճամբար․ 07․08.2017

2

Առավոտյան հանդիպեցինք ճամբարականների հետ, ուրախ և հաճելի տրամադրությամբ:

Միմյանց հետ ծանոթանալուց հետո անցանք գործի:

Առավոտյան ընդհանուր պարապմունք` այգում:

Ռիթմիկ խաղեր, որը երեխայի մոտ զարգացնում է ռիթմային զգացողությունը, լսողությունը, ռեակցիան:

Ժամը 11-ին Հյուսիսային դպրոցում մասնակցեցինք Արտվերածննդի պարապմունքին, որտեղ ճամբարականները ծանոթացան կավով աշխատելու հմտություններին և միաժամանակ մեզ հյուր էին Ար հեռուստաընկերության լրագրողները, որի ընթացքում նաև նկարահանվեցինք հեռուստաընկերության կողմից պատրաստվող հաղորդաշարին:

Այնուհետև նախաճաշ, լող, երաժշտական պարապմունք, որի ընթացքում սովորեցինք 3 երգ` 1-ը անգլերեն լեզվով և շարժումներով` Good morning, Կոմիտասի Կաքավիկը և Ռ. Հախվերդյանի Իմ փոքրիկ Նավակ երգերը:

Օրը ավարտեցինք բարձր տրամադրությամբ, վաղվա օրը նույնպես գեղեցիկ սկսելու ակնկալիքով:

 

Ամառային ճամբարի 9-րդ փուլ․ 07․08 — 11․08․2017

14680629_1281911058540437_8592207224160763331_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում օգոստոսի 7-ից մեկնարկում է

ամառային ճամբարի հերթական շաբաթը «Լողափնյա երաժշտական ճամբար» խորագրով:
Ճամբարը կազմակերպվում է ինչպես հանրապետության, այնպես էլ օտարերկրյա սովորողների համար:

Ճամբարային օրակարգ Օգոստոսի 7-ից-11-ը

Օգոստոսի  7, Երկուշաբթի

9:00-10:00 — Առավոտյան ընդհանուր պարապմունք (վազք, մարմնամարզություն, երգ, պար)

10:00-10:15 – Ծանոթացում ճամբարականների հետ
10:15-11:00 — Աշխատանք արևելյան դպրոցի շրջակայքում
11:00-12:00 — Արտվերածննդի պարապմունք

12:00-12:30 — Ընդմիջում-նախաճաշ
12:30-14:00 —Լող, Ռիթմիկայի զարգացում ջրում
14:00-14:30 — Ընդմիջում-ճաշ
14:30-15:30 — Սեղանի թենիս
15:30-16:00 — Օրվա ամփոփում

Օգոստոսի 8, Երեքշաբթի

9:00-10:00 —  Առավոտյան ընդհանուր պարապմունք (վազք, մարմնամարզություն, երգ, պար)
10:00-10:30 — Աշխատանք արևելյան դպրոցի շրջակայքում
10:30-12:00 — Լողափնյա խաղեր, ռիթմիկայի կիրառում ջրում
12:00-12:30 — Ընդմիջում-նախաճաշ
12:30-14:00 — Պարերգի ուսուցում, ծանոթացում երաժշտական գործիքների հետ
14:00-14:30 — Ընդմիջում՝ ճաշ
14:30-15:30— Հեծանվասպորտ
15:30-16:00 — Օրվա ամփոփում

Օգոստոսի  9, Չորեքշաբթի

9:00-10:00 — Առավոտյան ընդհանուր պարապմունք (վազք, մարմնամարզություն, երգ, պար)

10:00-10:30  — Պարուսուցում

10:30-12:00 – Լող. — նոտագրագիտության ուսուցում ջրում

12:00-12:30 — Ընդմիջում՝ նախաճաշ

12:30-14:00 — Երգի ուսուցում, Երաժշտական գրականություն` ծանոթացում, հայ և արտասահմանյան կոմպոզիտորների կյանքին, ստեղծագործական ուղղուն
14:00-14:30 — Ընդմիջում-ճաշ
14:30-15:30 — Թենիս, բակային խաղեր՝ գնդակ, պարան, օղակ
15:30-16:00 — Օրվա ամփոփում

Օգոստոսի 10, Հինգշաբթի

9:00-10:00 — Առավոտյան ընդհանուր պարապմունք (վազք, մարմնամարզություն, երգ, պար)

10:00-10:45 — Տարածքի բարեկարգման աշխատանքներ
10:45-12:00 — Լող
12:00-12:30 — Ընդմիջում՝ նախաճաշ
12:30-14:00 — Երաժշտական գրականություն, երաժշտական գործիքների ուսումնասիրություն, ծանոթացում, երգի ուսուցում

14:00-14:30 — Ընդմիջում՝ ճաշ
14:30-15:30 — Հեքիաթաթերապիա՝ հոգեբանական հեքիաթների ընթերցում, նկարազարդում՝ «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում, Լիլիթ Շահբազյանի հետ

15:30-16:00 — Օրվա ամփոփում

Օգոստոսի 11, Ուրբաթ

9:00-10:00 — Առավոտյան ընդհանուր պարապմունք (վազք, մարմնամարզություն, երգ, պար)

10:00-10:45 — Հեծանվասպորտ
10:45-12.00 — Լողափնյա պարերգերի կատարումներ
12:00-12:30 — Ընդմիջում՝ նախաճաշ
12:30-14:00 – Երգի, պարի ուսուցում, երաժշտական ժանրերի ուսումնասիրություն, օտարալեզու երգերի ուսումնասիրում և խոսքերի արտաբերում երգի միջոցով
14:00-14:30 — Ընդմիջում՝ ճաշ
14:30 — 15:30 — Ճամբարային մեդիապարապմունք
15.30-16.00 — Օրվա ամփոփում