Ձայներ, գույներ, ղողանջներ, ազդեցություններ… Ավետիսներ… Christmas…

Օրը՝ Դեկտեմբերի 19

Ժամը՝ 12:00

Վայրը՝ Արևելյան դպրոցի սրահ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

  1. Ազգային ավետիս — միասնական կատարում
  2. Ընթերցում
  3. Այսօրն տոն է — 5-րդ դասարաններ
  4. Ամեն տարի (Ավետիս) — 4-րդ դասարաններ
  5. Ընթերցում
  6. Dona nobis pacem — միասնական կատարում
  7. Ռ. Հախվերդյան — Ձյուն
  8. Silent night
  9. Deck the Hall
  10. Ռ. Ամիրխանյան — Դինգ դոնգ
  11. Ding Dong Merrily on High
  12. Santa claus is coming to town
  13. Jingle Bells
  14. Ա. Գրիգորյան — Նոր տարի
  15. We wish you a Merry Christmas

Ամանորյա տոնն՝ արևմտահայերերն ընթերցումներով

Դեկտեմբերի 20, ժամը՝ 11։00, 4-րդ դասարանցիներ
ժամը՝ 13։00, 5-րդ դասարանցիներ

Վայրը՝ Արևելյան դպրոցի վերնատուն


Զահրատ «Կաղանդի ծառ մը» ու 
Մուշեղ Իշխան․ «Նամակ Կաղանդ Պապային»
19 մասնակից վերնատան սրահում նստած են շրջանաձև, (կարմիր գլխարկով)

Երկու դռներից՝ մոմերով, ներս են գալիս մյուս մասնակիցները՝ Ազգային Ավետիսով
Վերնատան՝ աջ ու ձախ պատուհանների մոտ կանգնում են որպես երգչախումբ:

Զահրատ «Կաղանդի ծառ մը»
1-ին մասնակից․ Կաղանդի ծառը ներս  բերելով
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
խումբը՝ Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

2-րդ մասնակից․ Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
խումբը— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Ավետիս 2 (Այսօր տոն է)․ միասնական կատարում

3-րդ մասնակից․ Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ —

Խումբը՝ ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

4-րդ մասնակից․ Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բոլորը միասին՝ Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Ավետիս 3․ միասնական կատարում

Մուշեղ Իշխան․ «Նամակ Կաղանդ Պապային»

Տեսարան․ երաժշտություն, մեկը ներս է բերում նամակների արկղը․․․ Մի քանի հոգի երաժշտության տակ նամակներ են գցում․ Երաժշտությունն ավարտվում է

Առաջին մասնակից․ բացում է առաջին նամակն ու կարդում․․․

Կաղանդ պապա, Իմ այս նամակս առաջին Քեզ կը գրեմ ես ահա Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին: Ուր ալ ըլլաս, Պիտի անշուշտ զայն կարդաս Եւ անհամբեր պիտի բռնես դուն կրկին Մեր տան ծանօթ հին ուղին: 

2-րդ մասնակից Քեզ չեմ մոռցած, Ինչպէ~ս կրնամ մոռնալ քեզ. Ամէն գիշեր,երբ քնանամ, դուն յանկարծ Մօտս կուգաս եւ կը սարքես մեծ հանդէս, Իսկ ցերեկներն ալ թէեւ Կը հեռանաս մեր քովէն, Կ’ըլլաս երազ, կ’ըլլաս երկինք ու արեւ, Բայց սրտաթունդ միշտ կը լսեմ ես նորէն Քու ոտնաձայնդ հեռուէն…

3-րդ մասնակից․ Պէտք է դուն ալ մեծ կարօտով զիս յիշես. Քանի՞ մանչուկ ինծի պէս Կրնաս գտնել դուն այսօր Քու փայփայած մանուկներուդ մէջ բոլոր… 

4-րդ մասնակից․ Մի հաւատար իմ մասին Թռչուններու բերած այդ սուտ լուրերուն, Ես տիպարն եմ ամէնուն, Հեզն ու բարին Եւ ամենէն արժանին՝ Հրաշազան նուէրներուդ գոյնզգոյն… 

5-րդ մասնակից․ Յանուն փառքիդ անսահման Եւ փառաշուք մօրուքիդ՝ Որքան ուզեն՝ լաւ խոստումներ կուտամ միշտ Ծնողներուս սիրական.

6-րդ մասնակից․ Լացող տղան Ես չեմ , պապիկ ,այլ անպիտան սատանան, Որ կը վանեմ մէջէս դուրս Եւ կը դառնամ համակ ժպիտ, համակ լոյս:

7-րդ մասնակից․ Մայրս կ’ըսէ որ այս տարի Քիչ մը հոգի եւ քիչ մը խելք ու շնորհ Բերես ինծի, Բայց չլսես դուն անոր. Խելք ու շնորհ՝ Այնքա~ն ունիմ որ կը բաշխեմ ես ձրի… 

8-րդ մասնակից․ Կողովիդ մէջ խորհրդաւոր Լեցուր շուտով ինձ համար Շաքար ու միրգ ու խաղալիք անհամար:

9-րդ մասնակից․ Կաղանդ պապա, Որքան կրնաս շուտ եկուր, Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա. Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր, Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար:

10-րդ մասնակից․ Ձեռքդ վստահ մօտեցուր Իմ բոցավառ շրթներուն, Որքան ատեն զայն երկարես լեփ լեցուն՝ Կը համբուրեմ անպատճառ, Նոյնիսկ կ’երգեմ քեզ համար․․․

Միասնական կատարում․ Ավետիս 4

11-րդ մասնակից․ Հայրս կ’ըսէ՝ Մասիսն է լոկ մեծ ընծան, Որ դուն օր մը կրնաս բերել հայ տղոց,

12-րդ մասնակից․ Որուն մէջ կայ ամէն բան- Աստղ ու լուսին ոսկեզօծ, Կրակ ու բոց, Հսկայ շուներ պահապան, Շղթայակապ հին քաջեր Եւ հրեղէն նժոյգներ…

————
13-րդ մասնակից․ Կաղանդ պապիկ, ես այդ Մասիսը կ’ուզեմ, Դիր անիւներ ոտքին տակ Ու համարձակ քշէ մեր տունը շիտակ, Բեր ինձ նուէրն այդ վսեմ: 

14-րդ մասնակից․ Օ մի վախնար, չեմ կոտրեր, Զայն կը պահեմ սրտիս դէմ՝ Իբրեւ բարի հրեշտակ Եւ գահակալ իբրեւ հզօր բռնատէր: 

15-րդ մասնակից․ Կ’ըսեն որ դուն ամէն տարի Մասիսէն Կուգաս արդէն. Մազերդ ամբողջ բամպակ ու ձիւն են դարձեր՝ Իր ձիւներուն մէջ անհուն: 

Միասնական կատարում․ Ես իմ անուշ Հայաստանի

16-րդ մասնակից․ Ինչո՞ւ սակայն ոտքով կ’երթաս տունէ տուն Ու չես առներ ի վերջոյ Կամ օդանաւ, կամ օթօ․․

17-րդ մասնակից․ Աստուած պապա, Կաղանդ պապա, Տէր պապա, Մերթ բացակայ, մերթ ներկայ, Մեր քովն էք դուք եւ ամպերուն մէջ անհետ. 

18-րդ մասնակից․ Ես դեռ յաճախ կը շփոթեմ իրար հետ Ձեր կերպարանքը հսկայ. Բայց մէջերնին դուն լաւագոյնն ես կարծեմ, Առատաձեռն ու բարին․․․

Բոլոր նամակ ընթերցողները միասին․Ահա ինչու մեր այս նամակը առաջին Սիրով քեզ կը ղրկենք…


Միասնական կատարում․ Երնեկ թե այս նոր տարին․․․

Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: