Ուսումնական երկրորդ շրջանի նախագծեր, աշխատաժամանակ Հունվարի 9-13-ը

Հունվարյան նախագծեր

Աշխատաժամանակ

Հունվարի 9, Երկուշաբթի

09:00-09:20՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35՝ նախագծային գործունեությունը ճամբարային ջոկատներում

Ազգագրության փառատոնի շրջանակում

  1. Պարերգերի ուսուցում — Սյուզի Մարգարյան
  2. Պարերի ուսուցում — Լաերտ Գրիգորյան
  3. Ծեսը ուսումնական գործընթացւ արդյունավետ միջոց
  4. Դասարանական երգչախմբեր

12:35-12:00՝ Ընդմիջում
13:00-13:30՝ նախագծային գործունեությունը ճամբարային ջոկատներում
14:30-15:45` Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի պարապմունք

Հունվարի 10, Երեքշաբթի

14:30-15:45` Վոկալ համույթի պարապմունք

Հունվարի 11, Չորեքշաբթի

09:00-09:20՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35՝ նախագծային գործունեությունը ճամբարային ջոկատներում

Ազգագրության փառատոնի շրջանակում

  1. Պարերգերի ուսուցում — Սյուզի Մարգարյան
  2. Պարերի ուսուցում — Լաերտ Գրիգորյան
  3. Ծեսը ուսումնական գործընթացւ արդյունավետ միջոց,
  4. Դասարանական երգչախմբեր

12:35-12:00՝ Ընդմիջում
13:00-13:30՝ նախագծային գործունեությունը ճամբարային ջոկատներում
14:30-15:15` Վոկալ համույթի պարապմունք

15:15-16:30 Սեմինար պարապմունք

Հունվարի 12, Հինգշաբթի

09:00-09:20՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35՝ նախագծային գործունեությունը ճամբարային ջոկատներում

Ազգագրության փառատոնի շրջանակում

  1. Պարերգերի ուսուցում — Սյուզի Մարգարյան
  2. Պարերի ուսուցում — Լաերտ Գրիգորյան
  3. Ծեսը ուսումնական գործընթացւ արդյունավետ միջոց,
  4. Դասարանական երգչախմբեր

12:35-12:00՝ Ընդմիջում
13:00-13:30՝ նախագծային գործունեությունը ճամբարային ջոկատներում

14:30-15:45` Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի պարապմունք

Հունվարի 13, ուրբաթ

09:00-09:20՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
09:20-12:35՝ նախագծային գործունեությունը ճամբարային ջոկատներում

Ազգագրության փառատոնի շրջանակում

  1. Պարերգերի ուսուցում — Սյուզի Մարգարյան
  2. Պարերի ուսուցում — Լաերտ Գրիգորյան
  3. Ծեսը ուսումնական գործընթացւ արդյունավետ միջոց,
  4. Դասարանական երգչախմբեր

12:35-12:00՝ Ընդմիջում
13:00-13:30՝ նախագծային գործունեությունը ճամբարային ջոկատներում
15.15- Ուրբաթ-համերգ՝ «Սուրբ Ծննդյան խորհրդով…..»

Դասարանական երգչախմբեր նախագիծ

Նախագիծ

«Դասարանական երգչախումբ»

Նպատակ

  • խմբային երգեցողության կարողության ձևավորում,
  • դասարանի, խմբի, կուրսի բոլոր սովորողների, սաների, ուսանողների ներառում:

Խնդիր

  • դասարանական երգչախմբի ստեղծում,
  • երգացանկի ընտրություն:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:

Մասնակիցներիսովորողների տարիքային խումբը

1-5-րդ դասարանների սովորողներ

Խմբավար՝ դասվարներ

Դասարանական երգչախմբի համար ընտրել տվյալ տարիքին համապատասխան երգ, ուսուցանել: Ներառել բոլորին, երաժշտական ունակության առկայությունը կամ բացակայությունը չի կարող հանդիսանալ պատճառ՝ սանին, սովորողին, ուսանողին չներառելու խմբային աշխատանքի մեջ: Նպատակը՝ բոլորի ներառումն է խմբային երգեցողության մեջ: Աշխատել ինտոնացիոն մաքուր, անսամբլային երգեցողության վրա: Պարերգը կատարել համապատասխան պարային քայլով կամ պարով, խաղերգը՝ խաղով, կարելի է կատարել երգի շարժումային ձևավորում: Որոշել երգչախմբի միասնական հագուստը, որոշ էլեմենտներ՝ տեսքի ամբողջական ներկայացման համար:

Արդյունք

Սաները, սովորողները լիարժեք յուրացնում են նյութը, հասկանում են խմբավարի ձեռքի շարժումները, կարողանում են միասին կատարել երաժշտական ստեղծագործությունը, երգի հետ կապված պարային, այլ շարժումներ:

Սանը, սովորողը, ուսանողը  

կարող է

երգել միասին՝ խմբի, երգչախմբի հետ,

գիտի

ինչ երաժշտական կառույց է երգչախումբը, ով է խմբավարը, ինչ շարժումներով է ղեկավարում երգչախմբին:

Անոտացիա

Երաժշտության գործունեության ձևերից է երգը, որի ուսուցումը կատարվում է բոլորի հետ: Դասարանական երգչախմբերի ստեղծումը ծրագրային կարևոր աշխատանք է: Ինչպես մյուս առարկաների այնպես էլ՝ երաժշտության դեպքում գործընթացին մասնակցում են բոլորը: Չի կարելի ներառել միայն ունակներին՝ նպատակ ունենալով ցուցադրել մաքուր երգեցողություն: Երգը պետք է երգի ամբողջ խումբը, դասարանը, կուրսը: Երաժշտական ունակության զարգացման համար կան մանկական, պատանեկան երգչախմբեր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստանալ համապատասխան վոկալ կրթություն:

Պարերի ուսուցում 3-5-րդ դասարաններում

Համագործակցություն Լաերտ Գրիգորյանի հետ

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի ձևավորում

Խնդիրներ

  •  պարերգերի ուսուցում, կատարում,
  • շարժումի և պարի համադրում, յուրացում
  • երգի և պարի բեմադրություն,կատարում
  • պարերգերի  տեսագրում, համերգ:

Ընթացք

  • պարերը ուսուցանել, 3- 5-րդ դասարաններում,  ուսուցչական, ծնողական համայնքներին
  • համացանցից ուսումնասիրել, ծանոթանալ պարերգերին բնորոշ պարային շարժումներին
  •  տեսագրել պարերգերի կատարումներ, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ ենթակայքերում
  • պատրաստել համերգային հագուստներ, ազգային երգին և պարին բնորոշ աքսեսուարներ

Արդյունքում սովորողը

  • կիմանա  պարերգերը,
  • կկարողանա պարել և երգել
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող: