Նախագծի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան
Նախագիծ
Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց
Նպատակ
- ազգային մշակույթի յուրացում
- երաժշտական ճաշակի զարգացում
Խնդիրներ
- ուսումնասիրել ծիսական միջավայրը,
- յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
- ուսումնական գործընթացը կազմակերպել դրսում՝ ջրի (լողավազանի, գետի, լճի) մոտ, այգում, դաշտում, սարերում, ճամփորդության ընթացքում և այլ բնական միջավայրում:
Արդյունք
Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների միջոցով:
Աշխատանքի կազմակերպման ձևը
Անհատական և խմբային:
Advertisementsabout:blankREPORT THIS AD
Մասնակիցների կազմը
Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:
Ընթացքը
Ուսուցանել երաժշտական նյութը՝ երգեր, պարեր, պարերգեր: Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար: Եթե ծիսական պարագան պատրաստվում է ծեսի իրականացման ընթացքում, պատրաստել բնության գրկում՝ երգերի, պարերի, պարերգերի, հետաքրքիր պատմությունների, զրույցների ուղեկցությամբ: Յուրացնելով ծեսը՝ չկրկնել նկարագրածով, ստեղծագործել, նոր կերպարներ, գործողություններ, պարագաներ ստեղծել: Գործողությունները և նոր պարագաները, կերպարները պետք է ստեղծեն մասնակիցները, պատճառաբանեն, հիմնավորեն, արդարացնեն փոփոխությունը, ինչից ելնելով է այն կատարվում, որքանով է բնական, հետաքրքիր, ժամանակակից: Կարելի է փորձել նորությունը, չվախենալ փոփոխությունից: Ստեղծականությունը պետք է լինի անընդհատ, ամբողջ ծեսի ընթացքում:
Արդյունքների ծավալը և ժամանակացույցը
Աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:
Ուսումնական, ծիսական փաթեթներ
- Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ
- «Ատամհատիկ» ուսումնական փաթեթ
- Վարդավառի ծես․ Ուսումնական փաթեթ
- Մեղվապահություն, մեղու, մեղր, մեղրամոմ՝ տոներ, ծեսեր, ավանդություններ, խորհուրդներ, ուսումնական նյութեր
- Խաղողօրհնեքի ծես․ ուսումնական փաթեթ
- «Հերոսապատում» ուսումնական փաթեթներ
- Խաղողածես. ուսումնական փաթեթ
- ԵՐԿՐԱԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ․ ԵՐԱԺՇՏԱՊԱՐԱՅԻՆ, ԽԱՂԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ
- Քնի ծես.երաժշտական փաթեթ
- Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր, ավետիսներ 2020
- Ազգային երգերի, մանկախաղաց թռնոցիների փաթեթ 2. Մարինե Մկրտչյան
- Համբարձման տոն կամ Ջանգյուլում. ուսումնական փաթեթ
- Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ