Նախագիծ. Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

Նախագծի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան

Նախագիծ

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի զարգացում

Խնդիրներ

  • ուսումնասիրել ծիսական միջավայրը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դրսում՝ ջրի (լողավազանի, գետի, լճի) մոտ, այգում, դաշտում, սարերում, ճամփորդության ընթացքում և այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների միջոցով:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Advertisementsabout:blankREPORT THIS AD

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:

Ընթացքը

Ուսուցանել երաժշտական նյութը՝ երգեր, պարեր, պարերգեր: Ծեսի   նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար: Եթե ծիսական պարագան պատրաստվում է ծեսի իրականացման ընթացքում, պատրաստել բնության գրկում՝ երգերի, պարերի, պարերգերի, հետաքրքիր պատմությունների, զրույցների  ուղեկցությամբ: Յուրացնելով ծեսը՝ չկրկնել նկարագրածով, ստեղծագործել, նոր կերպարներ, գործողություններ, պարագաներ ստեղծել: Գործողությունները և նոր պարագաները, կերպարները պետք է ստեղծեն մասնակիցները, պատճառաբանեն, հիմնավորեն, արդարացնեն փոփոխությունը, ինչից ելնելով է այն կատարվում, որքանով է բնական, հետաքրքիր, ժամանակակից: Կարելի է փորձել նորությունը, չվախենալ փոփոխությունից: Ստեղծականությունը պետք է լինի անընդհատ, ամբողջ ծեսի ընթացքում:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:

Ուսումնական, ծիսական փաթեթներ

Պարերգերի ուսուցում 4-5-րդ դասարաններում

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի ձևավորում

Խնդիրներ

  •  պարերգերի ուսուցում, կատարում,
  • շարժումի և պարի համադրում, յուրացում
  • երգի և պարի բեմադրություն,կատարում
  • պարերգերի  տեսագրում, համերգ:

Ընթացք

  • պարերգերը ուսուցանել, 1- 5-րդ դասարաններում,  ուսուցչական, ծնողական համայնքներին
  • համացանցից ուսումնասիրել, ծանոթանալ պարերգերին բնորոշ պարային շարժումներին
  •  տեսագրել պարերգերի կատարումներ, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ ենթակայքերում
  • պատրաստել համերգային հագուստներ, ազգային երգին և պարին բնորոշ աքսեսուարներ

Արդյունքում սովորողը

  • կիմանա  պարերգերը,
  • կկարողանա պարել և երգել
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող: