Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Այսօր տոն է սուրբ ծննդեան, ավետիս, Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս, Այսօր արևն արդարութեան, ավետիս, Այսօր արևն արդարութեան, ավետիս: Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս, Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս, Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս, Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս: Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս, Վըրան լուսելույս ծագեց, ավետիս, Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս, Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս: Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
Նոր տարի
Երնե՜կ, թե այս Նոր տարին Վերջ տար հայի ցավերուն․ Չարը կորչեր, ու բարին Բուն դըներ մեր սըրտերուն։
Երնե՜կ, թե այս Նոր տարին Ազատ շընչեր Հայաստան, Եվ շուրջ Մասիս մեր սարին Փայլեին արտ-անդաստան։
Հայե՛ր, երբեք չերկմըտենք, Կըկատարվի այդ ամեն, Եթե իսպառ մենք հանենք Փոքրոգություն մեր սըրտեն։
Երնե՜կ, թե այս Նոր տարին Վերջ տար հայի ցավերուն․ Չարը կորչեր, ու բարին Բուն դըներ մեր սըրտերուն։
Ուսուցում`
ԶԱՐԹԻՔ ՓԱՌՔ ԻՄ Զարթիք փառք իմ, զարթիք. և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:
Զարթիք ընդ զըվարթունս, Մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:
Զարթիք որդիք լուսոյ Ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:
Զարթիք փրկեալք արեամբ Եվ տուք ըզփառըս փըրկողին. ալելուիա:
Զարթիք նոր ժողովուրդք Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
Զարթիք հարսունք հոգւով Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:
Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում է: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հայտարարվեց Շնորհալու օրեր, որի ընթացքում սովորողները, ստեղծագործական խմբերը հանդես եկան Շնորհալու ստեղծագործություններով, սովորեցին նոր շարականներ, ծանոթացան կյանքին, ստեղծագործություններին, գործունեությանը:
Նախագծի ամփոփումն եղավ 2 փուլով`
Ս. Երրորդություն եկեղեղում, որտեղ Արևելյան դպրոցի սովորողները կատարեցին Ն. Շնորհալու Սիովնի որդիք շարականը:
Սեբաստիա համերգասրահում հանդես եկան ստեղծագործական խմբերը`
Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախումբը կատարեց 2 շարական`