Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,
Այսօր ի՞նչ օր է, ասա՛,
Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,
Այսօր ի՞նչ օր է, ասա՛,
Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,
Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:
Գուցե կորչում է մի օր մանկությունը,
Եվ մի օրով ետ գալիս,
Եվ Նոր տարի է այդ օրվա անունը,
Նա լույսերով է գալիս,
Գալիս է նա ու թակում բոլորիս դուռը փակ,
Գալիս է նա, որ նորից հավատանք ու սիրենք ու խնդանք:
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Ձեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխի,
Մեր Նոր տարի, գալդ բարի,
Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,
Դու, Նոր տարի,Դու, Նոր տարի,
Մեզ , Նոր տարի, փարատիր հույզերով:
2
Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է,
Այսօր ի՞նչ օր է, ասա՛,
Սպասում են, տե՛ս, այս աշխարհում բոլորը,
Այսօր ի՞նչ օր է, ասա՛,
Ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երգ ու պար,
Վաղուց կորած մի աշխարհ, հեռավոր մանկության լույս աշխարհ:
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ, Նոր տարի, մանկացրու ու փոխիր,
Մեր Նոր տարի, գալդ բարի,
Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր:
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,
Մեզ, Նոր տարի, փայփայիր քո սիրով,
Դու, Նոր տարի,
Դու, Նոր տարի,Մեզ , Նոր տարի, փարատիր հույսերով:
Դու, Նոր տարի,Դու, Նոր տարի,
Մեզ, Նոր տարի, մանկացրու, փոխիր,
Մեր Նոր տարի, գալդ բարի,
Մեզ, Նոր տարի, մոր նման ամոքիր: