Օր՝ դեկտեմբերի 2
Ժամ՝ 09:00-09:15
Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի
Պատասխանատու՝ Արևելյան դպրոց
Խմբավար` Մարինե Ոսկանյան
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր
Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով
Ծրագիր`
Հայ՛ր մեր,
որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս. ամէն:
- Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»
Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …
- Ն. Շնորհալի՝ Առավոտ լուսոյ
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:
Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:
- Հոգևոր ընթերցում՝ Մ. Մաշտոց Շարական
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարուբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:
- Մարմին Տէրունական — Արևելք երգչախումբ
Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
- Հատվածներ Սուրբ Պատարագից
Սուրբ Աստված
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ եկիր և գալոցդ ես, ողորմեա մեզ:
Հիշեա Տեր
Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Համենայնի — Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
Օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
Գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:
- Սեդա Թևանյան — Ն. Շնորհալի Նորահրաշ Պսակավոր
Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան :
- Կոմիտաս՝ Հայրապետական մաղթերգ
Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։