
Ներսես Շնորհալու շարականները՝ Սեբաստացու օրերին
Համագործակցային նախագիծ
Նոյեմբերի 30.15.15 «Սեբաստիա» համերգասրահ
Համերգ-հանդիպում հարավարևմտյան ֆիլհարմոնիկում
Իրականացումը՝ ըստ «Հոգևոր Հայաստան» նախագծի
Պատասխանատուներ՝ երաժշտության դասավանդողներ, ստեղծագործական խմբեր, Դպրաց դաս, մայրենիի դասավանդողներ
Երգեհոնային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի
2021 թ.նոյեմբերի 23-ին, Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։
Հայաստանում այս տարի մեկնարկելու է Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է 2023-ի ընթացքում՝ ընդգրկելով Եվրոպան և աշխարհի տարբեր երկրներ: Աշնանը Մատենադարանում նախատեսված է միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսես Շնորհալուն: Իսկ «Մատենագիրք հայոց» մատենաշարի 21-րդ և 22-րդ հատորները ներառելու են Շնորհալու ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործերը՝ ամբողջացնելով կաթողիկոսի հսկայական ժառանգությունը:
Եվ, քանի որ կրթահամալիրում հաջողությամբ իրականացվում են հոգևոր-մշակութային տարատեսակ նախագծեր՝ միանգամայն հնարավոր և իրատեսական է համակրթահամալիրյան մի այսպիսի նախագծի իրականացումը:
Նախագիծը ՝ Նունե Մովսիսյանի բլոգում:
Նախագծի երաժշտության բաղկացուցիչը՝ շարականների, հոգևոր երգերի ուսուցում, կատարում նախաձեռնել է կրթահամալիրի Երաժշտության կենտրոնը:
Ծրագրում՝ Սեբաստացու շարականները.
Կատարում են՝
«Հարություն Թոփիկյանի սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ»
«Սեբաստացիներ» վոկալ համույթ
«Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ
Քոլեջի երգեցիկ խումբ
«Քեզ, Քրիստոսի կաթուղիկէ»
«Հայրապետ սուրբ եւ անբիծ»
«Հրաշափառ Աստուած»
«Նոր ծաղիկ»
«Առաւօտ լուսոյ». մշակումը՝ Երկանյանի
«Գովեա, Երուսաղեմ»
Կարդում են՝ մայրենիի դասավանդող-սովորող նախագծային խումբը