
Վայրը՝ Ծաղկունք, Զովաբեր, Վաղաշեն
1. Նպատակը
- ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
- ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:
2. Ծեսն իրականացնողներ
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարների տարատարիք սովորողներ, Ծաղկունքի և Զովաների ճամբարականներ
- ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ՝ ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ:
Ճամբարի պետեր՝ Գոհար Եղոյան, Իվետա Ջանազյան
Համագործակցություն, տեխնոլոգ՝ Հասմիկ Գրիգորյան
3. Ընթացքը
- տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Վարդավառի ծեսը , Վարդավառի ծես 1 , Վարդավառը Գառնիում, Վարդավառը՝ Խաչբուռով, Խնդումով, լողավազանով , Վարդավառը թիվ 82 նախակրթարանում , «Բարեկամություն» ճամբար. Նախագծային աշխատանք. Վարդավառ ,
- համակարգում են հիմնական գործողությունները,
- որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
- սովորում են Վարդավառի ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
- սովորում են պատրաստել Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես ցորենի հասկերից, ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ), այնպես էլ՝ ծաղիկներից,
- ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ,
- որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:
4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
- ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
- ծեսն իրագործվում է Վարդավառի օրը (Զատիկից 90 օր հետո)՝ հուլիսի 24-ին:
5. Արդյունքները
մասնակիցները կիմանան
- ազգային ծեսերը,
- ազգային սովորույթները,
- ազգային ավանդական պարերը,
- հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
- ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
- ծիսական պարագաները:
կկարողանան
- երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
- պատրաստել ծիսական պարագաներ,
- խաղալ ժողովրդական, մանկական, ազգային ծիսական խաղեր,
- համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
- ծեսին նոր կյանք տալ:
կլինեն
- ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:
Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:
6. Հետևություն
Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Վարդավառի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:
7. Արդյունք
Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:
Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր, երգերի տեքստեր
- Վարդավառ է
- Սոնա յար
- Պուպլատիկինն էկեր է
- Հանիկ, նինարե, նինար
- Հա՜յ, Վարդավառ — 1
- Հայ, Վարդավառ-նոտաներ
- Ջան, Վարդավառ — 2
- Ազգային պարերգեր. «Հոպ, թռի», «Մանդրիկ թփիկ ըռեհան», «Կռունկ ջան, արի, արի», «Վեր, հա վեր, վեր», «Փափուռի»
- Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգեր
- Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգեր — PDF
Իրականացրել ենք Վարդավառի ծեսն Արևելյան դպրոցի ներքին բակում, Վարդավառը Մալաթիա – Սեբաստիա համայնքի թիվ 82 մանկապարտեզում