Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:
Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան
Նպատակը՝ Հեղինակային կրթական ծրագրերի տարածում,Բլեյան բաց կրթական ցանցի ընդլայնում
Սըրտիկ մալուլ մի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան, Աշխարհ մարդուն չի մնա, Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:
Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:
6.Այբ, բեն, գիմ
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Այբ, բեն, գիմ,
Դա, եչ, զա,
Դա, եչ, զա:
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Է, ըթ, թո,
Ժե, ինի, լյուն,
Ժե, ինի, լյուն:
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Խե, ծա, կե,
Հո, ձա, ղատ,
Հո, ձա, ղատ:
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Ճե, մեն, յի/հի/,
Նու, շա, ո,
Նու, շա, ո:
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Չա, պե, ջե,
Ռա, սե, վեվ,
Ռա, սե, վեվ:
Տյուն, րե, ցո
Վյուն, փյուր, քե,
Տյուն, րե, ցո,
Վյուն, փյուր, քե,
Վյուն, փյուր, քե:
Եվ, օ, ֆե:
7.Մանուկների հայր մեր
Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ, Լիուլի, ամեն օր. Հա՛յր մեր. Կյանք տուր մեր հայրիկին, Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր, Մեզ պահե քո աջով, Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով, Հա՛յր մեր, Դու պահապան մեր …
8.Հե~յ, իմ նազան
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
9. Փայտեձիուկ
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
10.Կաքավի եգը
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն, սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Քո բուն` հյուսած ծաղիկներով,
Շուշան, Նարգիզ, Նունուֆարով,
Քո տեղ՝ լցված ցող ու շաղով,
Քնես, կելնես երգ ու տաղով:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
Սիրունիկ, սիրունիկ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:
10. Կոտ ու կես
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար, Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար, Կռացա քար վեր առա զարկելու համար,