Հարսանեկան երգեր — Հյուսքածեսի երգեր

Հյուսքածեսի երգեր

  1. Սաթոյին գովելու համար
  2. Եղնիկ
  3. Վերվերիկ
  4. Զուլո

Սաթոյին գովելու համար ենք եկել 

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Մեջը ոսկի սուն ունիմ:

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Աչքերըդ անգին քար են,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Ունքերըդ մարդ կըվառեն,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Բարակ, նազուկ մատներըդ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Իստակ սիպտակ մարմար են,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

2.

Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

3. Վեր, հա վեր -վեր
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր ասես՝ էնիկ է

Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր հավնիս` էնիկ է:

Աչքեր ունես` նըռան հատ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Կապտածաղիկ կըտավհատ,

Վերն, օր ասես էնիկ է,
Էրնեկ թե մերըդ բերեր,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է

Քեզ պես աղջիկ քանիմ հատ,
Վերն օր հավնիս` էնիկ է:

Ծաղիկ ես փընջի միջին,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,

Անուշ կաթ` սընձի միջին,
Վերն, օր ասես էնիկ է,
Մեղրահամ անուշ կորիզ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է

Դեղին թուրինջի միջին,
Վերն օր հավնիս` էնիկ է:

4. Զուլո

Արևն ելավ կամար, կամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կըմեռնեմ քեզի համար:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ջուխտակ գութան արտ կըբանի,

Զուլոն էլե, հաց կըտանի,

Աչք ու ունքով մարդ կըսպանի

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

4.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s