Հարսանեկան երգեր-Հարսին հանդերձավորելու երգեր

Հարսին հանդերձավորելու երգեր

  1. Օրհնյալ, բարերար Աստված
  2. Օրհնե, Հիսուս օրհնե Քրիստոս
  3. Հոյ, Նարե
  1. Օրհնյալ բարերար Աստված

Օրհնյալ բարերար Աստված,
Կամքն օրհնյալ մեր արարողին,

Զուգեցինք, հա թամամեցինք,
Զխաչ ի վրեն բազմեցուցինք:

2. Օրհնե Հիսուս

Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,

Թագվորահոր օրհնությունով,

Թագվորամոր օրհնությունով,

Հայրապետաց օրհնությունով,

Վարդապետաց օրհնությունով:

Քահանայաց օրհնությունով:

Օրհնյալ ծառը նոր կանգնեցավ,

Խաչն էլ գլխին արդ բազմեցավ,

Քաղցր պտղով զարդարվեցավ,

Անմահության հոտ բուրեցավ,

Սուրբ օրհնություն տարածվեցավ,

Թշնամու սիրտը քարացավ,

Բարի հրամեք, թագավորներ:

Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս:

3. Հոյ Նարե

Հո՜յ Նարե, անձրև էկավ շաղալեն,
Ջա՜ն Նարե, թուփ ու տերև դողալեն,
Հո՜յ Նարե, հրեն էկավ իմ աղբեր,
Ջա՜ն Նարե, ալ ձին տակին խաղալեն:

Հո՜յ Նարե, կայնել ես վարդի հովին,
Ջա՜ն Նարե, քամին տա ծոցիդ մովին,
Հո՜յ Նարե, երեսիդ շողին մեռնեմ,
Ջա՜ն Նարե, աչքերիդ կապույտ ծովին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s