Ազգագրության փառատոն: Հունիսի 13-17-ը աշխատաժամանակ

Մանկավարժական աշխատողների աշխատանք

Հունիսյան փառատոնային ճամբար

Հունիսի 13

09:00-09:30 — Հարսանեկան ընդհանուր պարապմունք

10:00-11:00 — Բլոգային աշխատանք, նախագծերի մշակում

11:30-12:30 — Խնամիների հանդիպում, հարսանիքի քննարկում մայր դպրոցում

12:30-13:00 — ընդմիջում

13:00-14:30 — Սեբաստացիներ երգչախմբի պարապմունք

Հունիսի 14

09:00-09:30 — Հարսանեկան ընդհանուր պարապմունք

10:00-10:30 — Հարսանեկան երգերի ուսուցում ճամբարականների հետ

10:30-11:00 — Բլոգային աշխատանք, նախագծերի մշակում

11:00-12:00 — Ծեսին նախապատրաստվելու միասնական  հանդիպումներ ճամբարային ջոկատներով. հյուսիս և արևելք

12:00-13:00 — ընդմիջում

13.00-14.30 — Վոկալ համույթի պարապմունք

Հունիսի 15

09:00-09:30 — Հարսանեկան ընդհանուր պարապմունք

09:30-10:00 — Մուտքի ճամբար

10:00-10:30 — Հարսանեկան երգերի ուսուցում ճամբարականների հետ

11:00-12:00 — Բլոգային աշխատանք, նախագծերի մշակում

12:00-13:00 — ընդմիջում

13.00-14.30 — Վոկալ համույթի պարապմունք

Հունիսի 16

09:00-09:30 — Հարսանեկան ընդհանուր պարապմուն

09:30-10:00 — Հարսանեկան երգերի ուսուցում ճամբարականների հետ

10:30-12:00 — Ծեսին նախապատրաստվելու միասնական  հանդիպումներ ճամբարային ջոկատներով. հյուսիս և արևելք

12:00-12:30 — ընդմիջում

13:00-14:30 — Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի պարապմունք

Հունիսի 17

09:00-09:30 — Հարսանեկան ընդհանուր պարապմունք

10:00-11:00 — Փնջատուն, հարսնառի ծես Արևելյան դպրոցում

11:00-«Իսկական ծիսական հարսանիք Բանգլադեշում»

Ազգագրական, հարսանեկան ճամբար. առավոտյան ընդհանուր պարապմունք հունիսի 13-17-ը

Առավոտյան ճամբարային, բացօթյա, հարսանեկան, ազգագրական ընդհանուր պարապմունք դասավանդողների և ճամբարականների հետ:

Պատրաստվում ենք Մենուա Հարությունյանի հարսանեկան տոնախմբությանը:

Վայրը՝ Արևելյան դպրոցի կրթական պարտեզ
Ժամը՝ 9.00-9.30

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, ճամբարականներ, դասավանդողներ

Ծրագրում՝

Հյուսքածեսի երգեր

  • Արփիին գովելու համար
  • Եղնիկ
  • Վերվերիկ
  • Զուլո

Հարսին հանդերձավորելու երգեր

  • Օրհնյալ, բարերար Աստված
  • Օրհնե, Հիսուս օրհնե Քրիստոս
  • Հոյ, Նարե

Փեսա, խնամիներին դիմավորելու երգեր

  • Խորոտ էր, կոլոտ էր
  • Թագվոր քո ձիու

Հարսնառի երգեր

  • Ծառս ի ծաղկեցավ
  • Թամզարա

Հարսանեկան երգեր — Փեսա, խնամիներին դիմավորելու երգեր

  1. Խորոտ էր, կոլոտ էր
  2. Թագվոր քո ձիու
  1. Խորոտ էր, կոլոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր:

Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:
Իմ խորոտ, իմ սիրուն,
Հազար էրնեկ քո տիրուն:

Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:
Ալամ աշխարհ վկա,
Քեզեն լավը չի ճարվի:

Իմանամ՝ իմ յարն ես,
Առնեմ, ելնեմ վերևը:
Իմանամ՝ իմ յարն ես,
Առնեմ, ելնեմ վերևը:

2. Թագվոր քո ձիուն

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թամքըն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղոլանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Ղասղանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Զանգին էր ոսկի:

Հարսանեկան երգեր-Հարսին հանդերձավորելու երգեր

Հարսին հանդերձավորելու երգեր

  1. Օրհնյալ, բարերար Աստված
  2. Օրհնե, Հիսուս օրհնե Քրիստոս
  3. Հոյ, Նարե
  1. Օրհնյալ բարերար Աստված

Օրհնյալ բարերար Աստված,
Կամքն օրհնյալ մեր արարողին,

Զուգեցինք, հա թամամեցինք,
Զխաչ ի վրեն բազմեցուցինք:

2. Օրհնե Հիսուս

Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,

Թագվորահոր օրհնությունով,

Թագվորամոր օրհնությունով,

Հայրապետաց օրհնությունով,

Վարդապետաց օրհնությունով:

Քահանայաց օրհնությունով:

Օրհնյալ ծառը նոր կանգնեցավ,

Խաչն էլ գլխին արդ բազմեցավ,

Քաղցր պտղով զարդարվեցավ,

Անմահության հոտ բուրեցավ,

Սուրբ օրհնություն տարածվեցավ,

Թշնամու սիրտը քարացավ,

Բարի հրամեք, թագավորներ:

Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս:

3. Հոյ Նարե

Հո՜յ Նարե, անձրև էկավ շաղալեն,
Ջա՜ն Նարե, թուփ ու տերև դողալեն,
Հո՜յ Նարե, հրեն էկավ իմ աղբեր,
Ջա՜ն Նարե, ալ ձին տակին խաղալեն:

Հո՜յ Նարե, կայնել ես վարդի հովին,
Ջա՜ն Նարե, քամին տա ծոցիդ մովին,
Հո՜յ Նարե, երեսիդ շողին մեռնեմ,
Ջա՜ն Նարե, աչքերիդ կապույտ ծովին:

Հարսանեկան երգեր — Հյուսքածեսի երգեր

Հյուսքածեսի երգեր

  1. Սաթոյին գովելու համար
  2. Եղնիկ
  3. Վերվերիկ
  4. Զուլո

Սաթոյին գովելու համար ենք եկել 

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Մեջը ոսկի սուն ունիմ:

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Աչքերըդ անգին քար են,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Ունքերըդ մարդ կըվառեն,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Բարակ, նազուկ մատներըդ,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Իստակ սիպտակ մարմար են,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

2.

Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

3. Վեր, հա վեր -վեր
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր ասես՝ էնիկ է

Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Վերն օր հավնիս` էնիկ է:

Աչքեր ունես` նըռան հատ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,
Կապտածաղիկ կըտավհատ,

Վերն, օր ասես էնիկ է,
Էրնեկ թե մերըդ բերեր,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է

Քեզ պես աղջիկ քանիմ հատ,
Վերն օր հավնիս` էնիկ է:

Ծաղիկ ես փընջի միջին,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է,

Անուշ կաթ` սընձի միջին,
Վերն, օր ասես էնիկ է,
Մեղրահամ անուշ կորիզ,
Վեր, հա վեր-վեր, վերիկ է

Դեղին թուրինջի միջին,
Վերն օր հավնիս` էնիկ է:

4. Զուլո

Արևն ելավ կամար, կամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կըմեռնեմ քեզի համար:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ջուխտակ գութան արտ կըբանի,

Զուլոն էլե, հաց կըտանի,

Աչք ու ունքով մարդ կըսպանի

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

4.