Առավոտյան ընդհանուր պարապմունք մայիսի 30-ից հունիսի 3-ը

Տեղը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն
Ժամը՝ 9.00-9.15

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ
Երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան
Կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան

Կազմակերպումը՝ կրթական օրացույցով
Բովանդակությունը՝ Համբարձման ծես, Հակաբացիլ Կոմիտաս
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ

Ծրագիր՝

Շարունակել կարդալ “Առավոտյան ընդհանուր պարապմունք մայիսի 30-ից հունիսի 3-ը”

Մայիս ամսվա հաշվետվություն

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Մայիսի 6, ուրբաթ — Արևելյան դպրոցի ուրբաթ համերգ` Գարուն Խաղաղության խորագրով

Մայիսի 12, ուրբաթ — Ուսումնական ժամերգություն համակարգում

Մայիսի 16, երկուշաբթի — Արևելք-Հարավ դպրոցների համագործակցություն

Մայիսի 17, երեքշաբթի — Համբարձման ծեսն ծաղկուանքում  Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի սովորողների հետ

Մայիսի 18, չորեքշաբթի — Ակներ համույթ և Արևելյան դպրոցի սովորողներ, համագործակցություն

Մայիսի 18, չորեքշաբթի — Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի հոբելյանական համերգ

Առավոտյան ընդհանուր պարապմունքների համակարգում

Ուսումնական ժամերգությունների մասնակցություն

Ուրբաթ համերգների մասնակցություն

Ելք Կոմիտասով նախագիծ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3,2 դասարանի սովորողներ, ծնողներ, հյուրեր

Դասվար՝ Սաթենիկ Սիմոնյան, Երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան

Օրը՝ մայիսի 31-ին

ժամը 11.00

Վայրը՝ Արևելյան դպրոցի Վերնատուն

Խորագիրը՝ՙՙԵլք Կոմիտասով՚՚ տարեվերջյան ստուգատեսը

Ծրագիր՝

ԵՐԳԵՐ

Արև, արև
Արև՛, արև՛, արի դուս,
Քեզ բերել ենք աչքի լուս,
Քո քուրիկը՝ Լուսնկան,
Բերեց չամիչ մեկ աման,
Ամպը եկավ մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ:
Բաց երեսդ, արեգակ,
Մի բուռ չամիչ քեզ կտանք…
Օ՜խ, արևին խաբեցինք,
Օ՜խ, արևին խաբեցինք,
Օ՜խ, արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք,
Ամպի տակեն հանեցինք:

Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,

Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:

Արեգակ
Արև, արև, ե՛կ, ե՛կ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր, հեռացեք,
Արևին ճամփա տվեք:
Թողեք՝ նա գա մեզ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ,
Կարմիր արև, ե՛կ, ե՛կ,
Նախշուն քարին վե՛ր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը, տե՛ս, տե՛ս,
Պսպղում է ոսկու պես:
Կարմիր արև, ե՛կ, ե՛կ,
Զիզի քարին վե՛ր եկ։

ԴԱՆ, ԴԱՆ, ԴԱՆԵԴԱՆ

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն: Մի հավ մը կար, կոլոտ էր,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն: Փողցէ-փողոց ման կու գար,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն: Ինչ որ գտներ՝ կուլ կու տար,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն: Պուտուկ փլավ եփեցի,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն: Կոլոտ հավուն կերցուցի:

ԱՂՎԵՍՆ էԿԱՎ ԼԱՆՋԻԿ, ՄԱՆՋԻԿ

1.  Աղվեսն էկավ լանջիկ, մանջիկ

Ոտներ վազան, կարճիկ-մարճիկ:

ԿՐԿՆԵՐԳ. Վա՜յ, իմ չալիկ, չալ մալալիկ,

Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տըմբըլաճակատ, տըռճիկ-մըռճիկ,

Փամփլիկ ճըտեր, վո՜ւյ, վո՜ւյ,

Ձի* կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:   

ՀԱՅՐ ՄԵՐ, ՏՈՒՐ ՄԵԶ, ՏՈՒՐ ՔՈ ՇՆՈՐՀ

Հա՜յր մեր, տո՛ւր մեզ, տո՛ւր Քո շընորհ,

Լիուլի ամէն օր: 

Հա՜յր մեր,

Կեա՛նք տուր մեր մայրիկին,

Կեա՛նք տուր մեր հայրիկին, 

Հա՜յր մեր,

Մեզ պահէ Քո ձեռքով, մեզ օրհնէ Քո Հոգով,

Հա՜յր մեր, Դու պահապան մեր…                             

ՀՈՒՆՁՔԻ ԵՐԳ

Մեր տանը դեմ հասած գարի,
Մեր տանը դեմ հասած գարի,
Քանի քաղեմհովը տանի:
Քանի քաղեմ հովը տանի:


Երկու կաքավ մեջ կը բանի
Երկու կաքավ մեջ կը բանի
Մեկն իմ յարիս շատ նըման ի:
Մեկն իմ յարիս շատ նըման ի:

Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

ՋԱՂԱՑՍ ՄԱՆԻ ՄԱՆԻ

Ջաղացս մանի մանի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ջաղցի քարեր չըխկչըխկա

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Քունս անուշ կտանի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Աղունը փոշի փոշի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ալրատունը կհոսի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ախպեր ջան խուրջինդ բեր

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ածենք լուսը ալուրի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ջաղացս մանի մանի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի

Չըխկ չըխկ

Հա չըխկչխկա:

Հաց կթխեմ, գարի ա

  1. Հաց կթխեմ, գարի ա,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Էս ինչ դժար տարի ա,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  2. Կրակը թռավ քարից,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ես կմեռնեմ քո դարդից,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  3. Ծով ա դառե մեր դաշտը,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Լիքը հաց ա մեր տաշտը,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  4. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Հոտ քաշել մանիշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
  5. Հաց եմ թխել մշակին,
    Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
    Ետ եմ նստել դոշակին,
    Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:

ԼՈՐԻԿ

1.  Առավոտեան փչեց հով,

Արտը ծփաց, դարձավ ծով,

Արտի միջից թռավ լոր,

Թռավ, ընկավ սար ու ձոր:

ԿՐԿՆԵՐԳ.  Կլորիկ, կլորիկ, այ, լորիկ,

                    Օրոր, մորոր, շորորիկ:         // 2 //

2.  Լորիկ, լորիկ, այս տարի

Արտս ցանել եմ գարի,

Ուր որ գնաս՝ շուտ արի, 

Արտիս միջին ծվարի:            ԿՐԿՆԵՐԳ. 

.

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար:
Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար:

Թռան, գացին բերդի տանիս՝ գանգտելու համար,
Ղասաբներ ժողվան էկան՝ դեղմաշկի համար,
Երեցներ ժողվան, էկան՝ օրհնելու համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար:                 

ԶԱՐ, ԶԸՆԳԸ

Զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Պարենք գիշեր լուսընկա, զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Էս գիշեր, լուսնակ գիշեր, զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Ձյուն էկեր՝ գետին նախշեր, զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Էլի՛ պարը բոլորավ, զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Քուրըս միջին մոլորավ, զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Պարենք գիշեր լուսընկա, զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Էս գիշեր, լուսնակ գիշեր, զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա,

Զա՛ր, զընգը, զա՛ր, զընգը, թո՛ղ զընգա:

Վիճակի երգ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սո՛նա յա՛ր, Սո՛նա յա՛ր,

Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր:

Վարդավառը գալիս ա,

Սո՛նա յար, Սո՛նա յար,

Ծաղիկը ցնծալիս ա,

Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր,

Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,

Սո՛նա յար, Սո՛նա յար,

Ձենդ ծլվլալիս ա,

Սո՛նա սիրուն, Սո՛նա յա՜ր:.

ԵՐԿԻՆՔՆ ԱՄՊԵԼ Է

  Երկինքն ամպել է, ինչ անուշ թոն է,         

Գամ դռնեն անցնեմ, հոգեակս հոն է:     

Երկինքն ամպել է, ինչ անուշ երակ,   

Սըրտիս մէջ լըցավ մի բուռը կըրակ:

Երկինքն ամպել է, գետին թաց է, 

Յարս քնել է, երեսը բաց է:

Երկինքը ամպել է, գետինը մութ է,       

Ես քեզ սիրել  եմ, թող ասեն, սուտ է:              

 Ծառի՛կ, ծառի՛կ,

Շունչըդ անառիկ.

Ի՞նչ ու ինչպէ՞ս՝

Անջուր անլուր,

Քո բուռ ու կուռ,

Դալարում ես

Դէպի երկին փռելով,

Ու ճյուղերըդ ջրելո՞վ։ Արևիկ

Բունի՜կ-բունիկ՝

Կաթնէտունիկ.

Ի՞նչ ու ինչպէ՞ս

Քո երակներ

Լուսո ակեր

Պալարում ես

Եռուն-եռուն կրակելով,

Հեռուն-հեռուն ճրագելո՞վ։Աշոտ

Ծաղի՜կ-տիրուն՝

Երկրի՛ սիրուն.

Էդ ի՞նչ ու ինչ

Թերթիկ ունես՝

Կարմիր-ձուն ես.

Ու լարում ես.

Բոլոր-մոլոր եռ թշերով,

Ոլորվելով սէր նշերո՞վ։Գևորգ

–Տերե՜վ-տերև,

Գլխավերև,

Էդ ի՞նչ ու ինչ

Առակ-առակ՝

Կանաչ-կարագ

Նկարում ես.

Քու մատիկներ հեղուն-բեղուն

Ու պատիկներ հղուն-մեղո՞ւն: Ալիզե

– ԲՈԼՈՐՆ՝ ԻՐԱՐ

Միանալո՜վ,

Հիանալով։

………………

ԶԸՊԻԿ, ԶԸՊԻԿ

ԿՐԿՆԵՐԳ.  Զըպիկ, զըպիկ, զարին ա,

Իգդա շուշան դարին ա:                             // 2 //

1.   Շուշան գընաց աղցանի,

Աղցան չըկար, չորցեր էր,

Ջըրի ճամփեն մոռցեր էր,

Անձրև չեկավ էս տարին,

Չորցավ ցորեն ու գարին:       ԿՐԿՆԵՐԳ.

Մարալո

Մարալո, սարերի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:

Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, ծամեր ունես ծիրանի,
Մարալո, քամին տա՝ թել-թել անի:

Մարալո, սարերի վըրով գնաց,
Մարալո, իմ յարը խռով մնաց: