Համբարձման ծեսն Ծաղկեվանքում Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի սովորողների հետ

Նպատակը— Սովորողներին ծանոթացնել ազգային ծեսերին և տոներին:

Խնդիրներ

  • Հեղինակային կրթական ծրագրերի տարածում
  • Համբարձման ծեսի միջոցով զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու կարողությունը, հարստացնել գիտելիքները ազգային ծեսի, ավանդույթների մասին:
  • Զարգացնել ինքնուրույն և խմբային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
  • Ընտանիքին դարձնել ծեսի մասնակից:

Մանակիցներ-Արևելյան դպրոցի   3.1,  3.4 դասարաններ

Համագործակցություն Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 1-ին դասարանցիների հետ, դասվար՝ Մայրանուշ Մելիքսեթյան, երաժշտության ուսուցիչ Լուսինե Թառումյան: Այս խմբի հետ նշել ենք նաև Տրնդեզի ծեսը: Նախապես ուղարկվել է երաժշտական փաթեթը, ասիկները, ազգային խաղերը: Նախատեսում ենք միասին ազգային երգով, խաղով բարձունք հաղթահարել:

  • Մեկնում՝ մայիսի 17, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 9:00-ին
  • Վերադարձ՝ նույն օրը, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 15:00-ին

Ճամփորդության պատասխանատուներ՝ Արմինե Մովսիսյան, Հռիփսիմե Առաքելյան,

Երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան

Օգնականներ՝ Գոհար Հարությունյան, Սյուզաննա Սարգյան

Իրականացման ժամկետները՝ մայիսի 10-17

Քայլարշավի երթուղի՝ 3,7կմ

Նախապատրաստական փուլ

Համացանցից, հանրագիտարաններից, մեծերից ծեսի վերաբերյալ տեղեկություն հավաքել:

Ծեսին վերաբորող ուսումնական նյութեր, ֆիլմեր դիտել, քննարկել, թե ով ի՞նչ գիտի ծեսի մասին:

Անհատական բլոգում ստեղծել համբարձման ծեսին վերաբերող նյութեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր:

Ծեսին վերաբերող երգեր, պարերգեր սովորել: Սովորածը փորձել փոխանցել այլոց՝ տան անդամներին, ընկերներին և այլն:

Այն տեղանքի մասին , որտեղ նախապատրաստվում է իրականացնել ծեսը տեղեկատվություն հավաքել, գծեր Երևանից դեպի տվյալ վայրը տանող ճանապարհի քարտեզը:

Տեխնելոգիա- Ծաղկամոր տիկնիկի, ծաղկեպսակների պատրաստում

Մարմնակրթություն- Ազգային խաղերի ուսուցում

Պուտ-պուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին:
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:
Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը: 

Խաշիլ ճաշ

Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում:  Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է

_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

_Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:

_Ու±մ համար:

_Իմ ճտերի:

_Կտա՞ս իմ ճտերին:

_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

Երգ

Ծիսական երգերի փաթեթ

Համբարձման ծեսով-Հակաբացիլ Կոմիտաս երգեր

Այս տեսանյութերում ևս ծեսի մասին շատ օգտակար տեղեկատվություն կա: Սովորողների հետ նայել ենք, քննարկել:

Համբարձման տոնը «Տոնացույց» ժողովրդական թատրոնում

Համբարձման ծեսը Արայի լեռում

Վիճակի տիկնիկ

Համբարձումը Գյումրիում

Ճամփորդական ուղեցույց 

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Նախաճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
  • Ջուր 1-2լ` անհատական շշով
  • Անհատական ճամփորդական սպասք՝ համապատասխան բերվող սննդ
  • Համապատասխան հագուստ (դասարանակն շապիկներ)
  • Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
  • Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Աղբի տոպրակներ, ձեռնոց
  • Լուսանկարչական սարքեր
  • Բարձր տրամադրություն ))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s