Համագործակցություն Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 1-ին դասարանցիների հետ, դասվար՝ Մայրանուշ Մելիքսեթյան, երաժշտության ուսուցիչ Լուսինե Թառումյան: Այս խմբի հետ նշել ենք նաև Տրնդեզի ծեսը: Նախապես ուղարկվել է երաժշտական փաթեթը, ասիկները, ազգային խաղերը: Նախատեսում ենք միասին ազգային երգով, խաղով բարձունք հաղթահարել:
Մեկնում՝մայիսի 17, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 9:00-ին
Վերադարձ՝նույն օրը, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 15:00-ին
Համացանցից, հանրագիտարաններից, մեծերից ծեսի վերաբերյալ տեղեկություն հավաքել:
Ծեսին վերաբորող ուսումնական նյութեր, ֆիլմեր դիտել, քննարկել, թե ով ի՞նչ գիտի ծեսի մասին:
Անհատական բլոգում ստեղծել համբարձման ծեսին վերաբերող նյութեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր:
Ծեսին վերաբերող երգեր, պարերգեր սովորել: Սովորածը փորձել փոխանցել այլոց՝ տան անդամներին, ընկերներին և այլն:
Այն տեղանքի մասին , որտեղ նախապատրաստվում է իրականացնել ծեսը տեղեկատվություն հավաքել, գծեր Երևանից դեպի տվյալ վայրը տանող ճանապարհի քարտեզը:
Տեխնելոգիա- Ծաղկամոր տիկնիկի, ծաղկեպսակների պատրաստում
Մարմնակրթություն- Ազգային խաղերի ուսուցում
Պուտ-պուտ
Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին: _Ի՞նչ ուտենք: _Չիր ու չամիչ: _Որտեղի՞ց ուտենք: _Գողանանք` ուտենք: -Ծափ տանք, վազենք, – ասում է շունը: Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:
Աղջիկփախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Խաշիլճաշ
Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է
_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
_Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:
_Ու±մ համար:
_Իմ ճտերի:
_Կտա՞ս իմ ճտերին:
_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:
Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են: