Ուսումնական ժամերգություն մայիսի 13, 2022թ.

Օր՝ Մայիսի 13

Ժամ՝ 09:00-09:15

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Պատասխանատու՝ Արևելյան դպրոց

Խմբավար` Մարինե Ոսկանյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր

Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագիր`

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր,

որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս. ամէն:

  • Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

Կոմիտաս՝ Հայր մեր — Արևելք երգչախումբ

Հայ՛ր մեր, որ յերկինս,

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո, որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ ի չարէ: 

Ն. Շնորհալի՝ Առավոտ լուսոյ

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

  • Հոգևոր ընթերցում՝ Ն․ Շնորհալի՝ Առավոտ Լուսոյ Զ, Է, Ը, Թ

Զարթիր, Տէր, յօգնել,
զարթո ըզթմրեալս,
զուարթնոց նմանիլ:

Էդ հայր անսկիզբն,
էակից որդի,
է միշտ սուրբ հոգի:

Ընկալ զիս գթած,
ընկալ ողորմած,
ընկալ մարդասէր:

Թագաւոր փառաց,
թողութեանց տւող,
թող ինձ ըզհանցանս:

  • Մարմին Տէրունական — Արևելք երգչախումբ

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

  • Հատվածներ Սուրբ Պատարագից

Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ եկիր և գալոցդ ես, ողորմեա մեզ:

Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Համենայնի — Յամենայնի օրհնեալ ես, Տէր.

Օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,

Գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,

Տէր Աստուած մեր:

Հոգևոր ընթերցում՝ Ղուկաս ԺԱ 9-10

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ,
հայցեցէ´ք՝ եւ գտջիք,
բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։
Զի ամենայն որ խնդրէ՝ առնու,
եւ որ հայցէ` գտանէ,
եւ որ բախէ` բացցի նմա։ 

  • Դպրաց դաս ՝ մեն․ Մարինե Ոսկանյան, երգեհոն՝ Լիլիթ Առաքելյան — Զ. Եպիսկոպոս Վարանիմ ի մեղաց
  • ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԷՋ

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

  • Կոմիտաս՝ Հայրապետական մաղթերգ

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s