Համագործակցային նախագիծ Արևելք-Հարավ

Համբարձման ծեսով Հակաբացիլ Կոմիտաս Արևելյան և Հարավային դպրոցների սովորողների հետ

Նպատակը

  •  ազգային հոգևոր մշակույթի յուրացում, տարածում

Խնդիրներ

  • նախագիծը կնպաստի սովորողների գեղագիտական  ճաշակի ձևավորմանը,
  • նախագծի միջոցով հաղորդակից դարձնել ազգային, Կոմիտասյան երգերը, նպաստել դրանց յուրացմանը,
  • ազգային մշակույթի, մտածողության  կրթում, ձևավորում և զարգացում,
  • համագործակցային և խմբային հմտությունների ձևավորում:

Մասնակիցներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Արևելյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ, դասվար՝ Արմինե Մովսիսյան և Հարավային դպրոցի 3-րդ դասարանների սովորողներ, երաժշտության դասավանդողներ՝ Մարինե Ոսկանյան, Մարիամ Մնացականյան:

Համակարգողներ՝ Մարինե Ոսկանյան, Մարիամ Մնացականյան

Օր՝ Մայիսի 16

Ժամ՝ 10:30

Վայր՝ Հարավային դպրոցի բակում

Ծրագրում՝

Հակաբացիլ Կոմիտաս

  1. Սոնա յար
  2. Հո՜յ, Նազան
  3. Գնացեք-տեսեք
  4. Էսօր ուրբաթ է, պաս է
  5. Հե՜յ, իմ Նազա
  6. Կաքավի գովքը

Համբարձման երգեր, ասիկներ, մանիներ

  1. Վիճակի երգ
  2. Զուլո
  3. Բոբիկ ջուր մի էրա

Ասիկներ, Մանիներ

1. Ձեր գեղի շեկլիկ տղեն,
Աշխարհ գիտե՝ քո տերն ա:

2. Սարերի վրով գնաց,
Քու յարը խռով գնաց:

3. Երկան արտը գարի է,
Նշանվելու տարի է:

4. Նշանածդ չինար է,
Չինար ու բարդի ծառ է:

5. Աստված մեզ տա թող բարին,
Մեր մուրազը կատարի:

5. Վեր, հա վեր վեր, վերիկ է,
Վերն օր հավնիս՝ էնիկ է:

6. Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի:

7. Շեկ յարիդ դրիր ճամփան,
Սուրբ Կարապետ պահապան:
8. Ուռի ծառին բար չըլնի,
Սիրատերին ճար չըլնի:

9. Դու կառնիս էնպես տղա,
Օր սաղ գեղն ուրախանա:

10. Սուն ու գերան քար է պետք,
Սրտով սիրած յար է պետք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s