Քեզի մեռնիմ, Էջմիածին

Քեզի մեռնիմ, Էջմիածին
Քեզի մեռնիմ, Էջմիածին,
Անարատ կաթ, Աստվածածին,
Դու պահե նանի բալին,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Նանի դարդեր սարերով էր,
Նանի, նանի, նանի, նանի ջան:

Էրվում եմ, վառվում եմ,
Չեմ կրնա, նանի ջան։ -2 անգամ

Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան։

Էրվում եմ, վառվում եմ,
Չեմ կրնա, նանի ջան։ — 2 անգամ

Ուռի ծառին բար չի ըլնի,
Տակը քար է, վար չի ըլնի,
Էն Աստըվածն ու երկինքը,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Սիրատերին ճար չի ըլնի,
Նանի, նանի, նանի, նանի ջան։

Էրվում եմ, վառվում եմ,
Չեմ կրնա, նանի ջան։ -2 անգամ

Նանի, նանի ջան,
Նանի, նանի ջան,