Մարտ ամսվա հաշվետվություն

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի հաշվետվություն

Առավոտյան ընդհանուր պարապմունքների ծրագրի կազմում, համակարգում

«Երբ մարմինը դառնում է երաժշտական գործիք» նախագծի իրականացում, համակարգում

Ուրբաթ — համերգի նախապատրաստում մայիսի 6, ծրագրի կազմում

Նախագիծ: Ուսումնական ժամերգություն մարտի 4, 11, 18, 25.

Ուրբաթ-համերգներ մասնակցություն մարտի 4, 11, 18.

Մարտի 24. Երաժշտության մասնագիտական խմբի հավաք

Արտագնա ճամփորդություն — «Հացով խրոխտ հարսանիք» նախագիծ

1. Մարտի 21

2. Մարտի 22

3. Մարտի 23

«Ձոն ստուգատես» Համերգ- ներկայացում, Արևելյան դպրոցում Մարտի 30

Մանկավարժական գարնանային ճամբարի ժամերգության համակարգում

Դասարան-լաբորատորիայի խնամք, մաքրության աշխատանքներ

«Գարուն` խաղաղության» ուրբաթ-համերգ, մայիսի 6. 2022թ. Ծրագիր

Օրը՝ Մայիսի 6

Վայրը՝ Մարմարյա սրահ

Ժամը՝ 15:15

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Համակարգումը՝ Մարինե Ոսկանյանի, Տաթև Մանվելյանի

Ծրագրում՝

  1. Միասնական կատարում՝ Բարի լույսի զանգեր զարկին, նվ. Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

2. 4,5-րդ դասարաններ / ընթերցում

Ե. Չարենց- Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

3. 4,5-րդ դասարաններ / երաժշտական ֆլեշմոբ

Բեթհովեն 5-րդ սիմֆոնիա

4. 5-6 տարեկանների խումբ/ երաժշտական կատարում

Ոտքերով պար

5. 1-ին դասարաններ/ ընթերցում

Ձմեռն անցավ…

Եկավ գարուն…

Ձյունը հալվեց,

Լցվեց առուն:

Արև ծագեց Արևելքից,

Ծիլեր քաշեց

Գետնի տակից:

Պըզզ, պըզզ,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Գարնան ամիս,

Սիրո՛ւն մայիս,

Նախշո՛ւն նկար,

Բարո՛վ եկար։

Շարունակել կարդալ “«Գարուն` խաղաղության» ուրբաթ-համերգ, մայիսի 6. 2022թ. Ծրագիր”

Առավոտյան ընդհանուր պարապմունք մարտի 28-ից ապրիլի 1-ը

Տեղը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն
Ժամը՝ 9.00-9.15

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ
Երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան
Կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան

Կազմակերպումը՝ կրթական օրացույցով
Բովանդակությունը՝ հարսանիք, ժամերգություն, Զատկական երգեր, ընթերցում
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ

28.03-01.04

Ծրագիր՝

Կոմիտաս՝ Հայր մեր

Հայր մեր որ յերկինս, սուրբ եղիցի անուն Քո։

Եկեսցէ արքայութիւն Քո։

Եղիցին կամք Քոորպէս յերկինս եւ յերկրի։

Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։

Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։

Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա ի չարէ։

Բարի Լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,

Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,

Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Զնկլիկ

Զնկլիկ, օրոճ եմ շարե, զնկլիկ գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին, զնկլիկ, հարսին հանեցին:

Տարան, թող տանին, Զատկին կբերեն,

Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Հարսին հանին քողերով, զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով, զնկլիկ, դեղին մոմերով:

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

Հավարն հասավ վերին թաղ, հարսնառն էկավ փախեփախ,

Հարսին առան ու տարան, տարան հարի Ապարան:

Տարան, թող տանին, Զատկին կբերեն,

Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Յալալի

Յալալի, Տերն հարություն է առել,

Յալալի, հավը կարմիր է ածել,

Յալալի, Պողոսն երազ է տեսել,

Յալալի, Պողոս, երազդ ի բարին,

Յալալի, շնորհավոր ձեր Զատիկ,

Յալալի, ձեր Զատիկ ու մեր Զատիկ:

Ճոր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Պարեր՝

Փափուռի

Խամ-խամա

Լորկե


Մանկավարժական գարնանային ճամբար. Ուսումնական ժամերգություն 

Մանկավարժական գարնանային ճամբարի վերջին օրը՝ մարտի 25-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ և սովորողներ օրը սկսեցին Սուրբ Երրորդություն եկեղեցում «Ուսումնական ժամերգությամբ»: Ժամերգությանը միասնական կատարումներից բացի, առանձին կատարումներով հանդես եկան «Ակներ» պատանեկան համույթի սովորողները, «Սեբաստացիներ» վոկալ համույթը, երաժշտության դասավանդող Սեդա Թևանյանը: Կատարումներին նվագակցությամբ աջակցեց՝ Լիլիթ Առաքելյանը: Ժամերգությամ համակարգողները՝ կրթահամալիրի երաժիշտներն էին:

Տեսաֆիլմը՝ Մարինե Ոսկանյանի

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի մարտ ամսվա հաշվետվություն

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի բլոգ

Փորձեր՝ Մարտի 3, 7,10, 14, 17, 24, 28, 31

Հոբելյանական համերգի ծրագիր մայիսի 18-ին

Նոր երգի ուսուցում — Կոմիտաս՝ Չինար ես

10-ամյակի առթիվ Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախումբը նախապատրաստվում է հոբելյանական համերգի՝ Մայիսի 18-ին, ժամը 15.15-ին Գեղարվեստում: Աշխատում ենք համերգային ծրագրի վրա: Ապրիլ ամսին նախատեսում ենք ճամփորդություն:

Մասնակցություն Ուսումնական ժամերգության, Սուրբ երրորդություն եկեղեցում

Նոր երգի ներկայացում՝ Ն. Շնորհալի, մշակումը՝ Երվանդ Երկանյանի Առավոտ Լուսո

Հարսանեկան ճամբարի ամփոփում/ մարտի 23

Մարտի 23-ին ճամբարն ամփոփվեց Ծաղկունքի դպրոցում: Մասնակցում էին Ծաղկունք, Դդմաշեն, Վարսեր, Գեղամավան, Զովաբեր, Գագարին ավան գյուղերի դասավանդողները և սովորողները: Մասնակիցները պատրաստված էին, երկօրյա գործընկերներիս աշխատանքի արդյունքն ակնհայտ էր: Ոգևորությունն ու հավեսը բոլորի մոտ: Հարսանեկան երգերի, պարերգերի, պարերի հրավառություն էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

  1. https://www.youtube.com/watch?v=EZ-UKKRNZuQ
  2. https://www.youtube.com/watch?v=OpHVOh7Psw4
  3. https://www.youtube.com/watch?v=jacuWrfjqCM

«Հացով խրոխտ հարսանիք» նախագիծ/ Վարսեր գյուղ/ մարտի 22

Այսօր կրկին աշխատեցի Վարսեր գյուղի դպրոցի դասավանդողների հետ: Առաջընթացն ու ոգևորությունը ավելի շատ էր, նախորդ օրվա համեմատ: Օրը հագեցած էր, ջերմ ու աշխատանքային միջավայր էր:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ուղիղ եթերները՝ Սյուզի Մարգարյանի

Ուղիղ եթեր 1

Ուղիղ եթեր 2

Ուղիղ եթեր 3

«Հացով խրոխտ հարսանիք» նախագծի իրականացում/Վարսեր գյուղ/ մարտի 21

«Հացով խրոխտ հարսանիք» նախագծի շրջանակներում, մանկավարժական գարնանային ճամբարի ընթացքում գործընկերներիս հետ եղանք Գեղարքունիքի մարզի 6 գյուղերում:

Այսօր աշխատեցի Վարսեր գյուղի դպրոցի դասավանդողների հետ: Սովորեցինք հարսանեկան պարերգեր, պարեր:

Մանրամասները՝ տեսանյությում: