Փետրվար ամսվա հաշվետվություն 2022

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի հաշվետվություն

Ճամփորդություն: Աշտարակ Տեառնընդառաջի ծես (կրթական փոխանակումներ)

Համակարգում: Ուսումնական ժամերգություն

Տեառնընդառաջի ծեսը Արևելյան դպրոցում

Բարեկենդան-Փորեկենդան նախակրթարանում

Բարեկենդանի ծես, Տիկնի պսակ 2-3-րդ դասարաններում

Առավոտյան ընդհանուր պարապմունքների ծրագրերի հրապարակում, համակարգում

Մասնակցել եմ միասնական ուրբաթ պարապմունքների, ուսումնական ժամերգությունների, սեմինար պարապմունքների:

Առավոտյան ընդհանուր պարապմունք կրթահամալիրի Արևելյան դպրոցում 28.02-04.03,2022թ.

Տեղը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն
Ժամը՝ 9.00-9.15

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ
Երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան
Կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան

Կազմակերպումը՝ կրթական օրացույցով
Բովանդակությունը՝ հարսանիք, Բարեկենդան, ժամերգություն, զատկական երգեր ընթերցում
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ

28.02-04.03, 2022թ.

Ծրագրում՝

Կոմիտաս՝ Մանուկների հայր մեր

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

Շնորհալի՝ Առավոտ Լուսո

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

Ընթերցում`

Զարթիր, Տէր, յօգնել,
զարթո ըզթմրեալս,
զուարթնոց նմանիլ:

Էդ հայր անսկիզբն,
էակից որդի,
է միշտ սուրբ հոգի:

Ընկալ զիս գթած,
ընկալ ողորմած,
ընկալ մարդասէր:

Թագաւոր փառաց,
թողութեանց տւող,
թող ինձ ըզհանցանս:

Եկմալյան՝ Մարմին Տէրունական

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Եկմալյան՝ Քրիստոս ի մեջ

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբաբան :

Բարեկենդանի ազգային երգ՝ Աս տարի

Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք էշը ինչը կերեր է,

Էշը խոտը կերեր է, Էրթանք նեյինք գալը ինչը կերեր է,
Գալը էշը կերեր է:
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք արջը ինչը կերեր է,

Արջը գալը կերեր է,

Էրթանք նեյինք գալը ինչը կերեր է,
Գալը գառը կերեր է:
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինքկատուն ինչը կերեր է,

Կատուն մուկը կերեր է,

Էրթանք նեյինք մուկը ինչը կերեր է,
Մուկը ցորենը կերեր է:
Կատուն մուկը,
Մուկը, ղուշը,
Ղուշը ցորենը կերեր է,
Ղուշը ցորենը կերեր է:
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-բարի:

Հարսանեկան պարերգ՝ Թամզարա

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

Ո՞ւր գնացիր, ո՞ւր եկար,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Դուն իմ սրտին դուր եկար,

Թամզարա, հա՜յ, թամզարա:

Սիրել եմ սերն էրեսին,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Անթառամ թերն էրեսին,

Թամզարա, հա՜յ, թամզարա:

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

Ուր որ գնաս, հետըդ եմ,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Ալ խնձոր եմ, ձեռիդ եմ,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Կայնել ես վարդի հովին,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Քամին տա ծոցիդ մովին,

Թամզարա, հա՜յ, թամզարա:

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

Քան լուսինն ամպի տակով,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Սիրտս կերես կրակով

Թամզարա, հա՜յ, թամզարա:

Նոր էկար, բարով էկար,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Կանաչ կալերով էկար,

Թամզարա, հա՜յ, թամզարա:

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Թամզարա, հա՜յ, թամզարա,

Համ լե, լե, համ՝ զար ա:

Ազգային պարերգ՝ Մարալո

Մարալո, սարերի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
Մարալո, հա~յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, ծամեր ունես ծիրանի,
Մարալո, քամին տա՝ թել-թել անի:
Մարալո, սարերի վըրով գնաց,
Մարալո, իմ յարը խռով մնաց:

Մարալո, ոչ լոր էլավ, ոչ՝ կաքավ,
Մարալո, ձեռնես թռնելով գնաց:
Մարալո, ծաղիկ ես ծաղկանց միջին,
Մարալո, մի հատ ես աղջկանց միջին:

Պարեր՝

Խամ-Խամա

Էջմիածին

Բուլուլ