Ձմեռային ազգագրական փառատոն 2022. Հունվարի 17-21-ը նախագծեր

Ուսումնական հունվար

Բովանդակություն՝ Ձմեռային ազգագրական փառատոն 2022

Համագործակցում՝ Արևելյան դպրոցի ջոկատների հետ /ազգային պարերի, պարերգերի, երգերի ուսուցում/
4-5-րդ դասարանների ջոկատներ՝

  1. Առավոտյան ընդհանուր պարապմունք
  2. Համագործակցային նախագիծ Հյուսիս-Արևելք, պարերգերի ուսուցում
  3. Պարերգեր, երգեր, պարերի ուսուցում բոլոր ջոկատների հետ
  4. Ուսումնական ժամերգություն, համերգային կատարումներ մարմարյա սրահում հունվարի 19
  5. Ուսումնական ժամերգություն հունվարի 21
  6. Ուրբաթ-համերգ Հունվարի 21, տարբեր ազգերի ամանորյա երգերի կատարումներ մարմարյա սրահում

2-3 դասարանների ջոկատներ՝

1. Առավոտյան ընդհանուր պարապմունք
2. Նախագիծ. Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց Բարեկենդանի երգեր և Տեառնընդառաջի երգեր

3. Նախագիծ. Քաջ Նազար ներկայացում — Սաթենիկ Սիմոնյան և ընկերներ

4. Ամանորյա ընկուզախաղեր քոլեջի սովորողների հետ

Պարատուն. Հյուսիս-Արևելք համագործակցություն

«Ազգագրության փառատոն 2022»

Ազգային պարերի և պարերգերի ուսուցում Հյուսիսային և Արևելյան դպրոցների ճամբարային ջոկատների հետ

Նպատակը

  •  ազգային մշակույթի յուրացում, տարածում

Խնդիրներ

  • սովորողներին  ներկայացնել պարային մշակութային  ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական  ճաշակի ձևավորմանը,
  • նախագծի միջոցով հաղորդակից դարձնել ազգային պարերին, պարերգերին նպաստել դրանց յուրացմանը,
  • ազգային մշակույթի, մտածողության  կրթում, ձևավորում և զարգացում,
  • պարայն նյութի յուրացում,
  • ազգային երգի յուրացում, ծանոթացում
  • համագործակցային և խմբային հմտությունների ձևավորում:

Մասնակիցներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Հյուսիսային դպրոցի ընթերցասեր-թատերասերների և Արևելյան դպրոցի չորրորդ, հինգերորդ դասարաններից կազմված ճամբարային ջոկատների, երաժշտության դասավանդողներ, ջոկատավարներ:

Համակարգողներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարինե Ոսկանյան

Օր՝ հունվարի 18

Ժամ՝ 11. 00

Վայր՝ Արևելյան դպրոց` վերնատուն

Ծրագրում՝

Ծրագրում՝

  • Կռունկ հոփ տուր ու թռի
  • Հոպա զարկե ու քելե
  • Այ ինդիլո

Բառեր

1.Կռունկ հոփ տուր ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


1.Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


2.Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


3.Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


4. Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

2.Հոպայ զարգե ու քելե

1.Սելի վըրի բազուկը,

Վա՜յ, լե՛, լե՛ ու լե՛, լե՛,

Բաց թևիս բիլազուկը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

2.Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ցոլաց ընկավ ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

3.Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ինչ գործ ունի ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

4.Կուժն առա, գացի աղբյուր,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Լըցրեցի կըժով պաղ ջուր,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

3.Ա՛յ ինդիլո

1.Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Էս ձորն ի վեր ծնեբակ,
Շաքարով անուշ դիլո,
Դու նմանիս արեգակ,

2.Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Արեգակը դուս գալուս,
Շաքարով անուշ դիլո,
Մեկտեղ գնանք դարիդուս,

3.Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Արեգակի թև ախպեր,
Շաքարով անուշ դիլո,
Շաքար մաղեմ՝ կեր, ախպեր,

4.Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Շաքարը մաղած պիտի,
Շաքարով անուշ դիլո,
Ղանդով շաղախած պիտի: