Ձմեռային ազգագրական ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում հունվարի 10-14-ը

Համագործակցային նախագիծ Հյուսիս-Արևելք պարատուն

Համագործակցություն Քոլեջ-Արևելք Ամանորյա ազգային խաղեր, տնայց

Ուսումնական պատարագ հունվարի 14

Ձեր մանչերուն Աստված օրհնե, Ավետիս… համերգ

Պարատուն.  Հյուսիս-Արևելք համագործակցություն

«Ազգագրության փառատոն 2022»-ի շրջանակում «Պարատուն. Հյուսիս-Արևելք համագործակցություն» նախագծով այսօր հանդիպեցին Հյուսիսային և Արևելյան դպրոցների ճամբարային ջոկատները:

Միասին սովորեցինք «Ապարանի գյովնդը» և պարեցինք «Կարնո քոչարի», «Էջմիածին» պարերը:

Ավելին՝ տեսանյութում: Իվետա Ջանազյանի պատումը:

Պարատուն. Հյուսիս-Արևելք համագործակցություն

«Ազգագրության փառատոն 2022»

Ազգային պարերի ուսուցում Հյուսիսային և Արևելյան դպրոցների ճամբարային ջոկատների հետ

Նպատակը

  •  ազգային հոգևոր մշակույթի յուրացում, տարածում

Խնդիրներ

  • սովորողներին  ներկայացնել պարային մշակութային  ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական  ճաշակի ձևավորմանը,
  • նախագծի միջոցով հաղորդակից դարձնել ազգային պարերին, նպաստել դրանց յուրացմանը,
  • ազգային մշակույթի, մտածողության  կրթում, ձևավորում և զարգացում,
  • պարայն նյութի յուրացում,
  • համագործակցային և խմբային հմտությունների ձևավորում:

Մասնակիցներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Հյուսիսային դպրոցի ընթերցասեր-թատերասերների և Արևելյան դպրոցի չորրորդ, հինգերորդ դասարաններից կազմված ճամբարային ջոկատներ, երաժշտության դասավանդողներ, ջոկատավարներ:

Համակարգողներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարինե Ոսկանյան

Օր՝ հունվարի 11

Ժամ՝ 11. 00

Վայր՝ Հյուսիսային դպրոցի «Երաժշտության լաբորատորիա»

Ծրագրում՝

Ապարանի գյովնդ

Էջմիածին

Կարնո քոչարի