Փառատոնային հակաբացիլ պարեր, պարերգեր

Ձմեռային ազգագրական փառատոն 2022

Փառատոնային հակաբացիլ պարեր, պարերգեր

Մասնակիցներ՝ 4-5-րդ ճամբարային ջոկատներ

Պարեր

  • Էջմիածին
  • Կարնո քոչարի
  • Ապարանի գյովնդ

Պարերգեր

  • Կռունկ հոփ տուր ու թռի
  • Հոպա զարկե ու քելե
  • Այ ինդիլո

Բառեր

1.Կռունկ հոփ տուր ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


1.Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


2.Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


3.Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


4. Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

2.Հոպայ զարգե ու քելե

1.Սելի վըրի բազուկը,

Վա՜յ, լե՛, լե՛ ու լե՛, լե՛,

Բաց թևիս բիլազուկը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

2.Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ցոլաց ընկավ ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

3.Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ինչ գործ ունի ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

4.Կուժն առա, գացի աղբյուր,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Լըցրեցի կըժով պաղ ջուր,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

3.Ա՛յ ինդիլո

1.Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Էս ձորն ի վեր ծնեբակ,
Շաքարով անուշ դիլո,
Դու նմանիս արեգակ,

2.Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Արեգակը դուս գալուս,
Շաքարով անուշ դիլո,
Մեկտեղ գնանք դարիդուս,

3.Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Արեգակի թև ախպեր,
Շաքարով անուշ դիլո,
Շաքար մաղեմ՝ կեր, ախպեր,

4.Ա՛յ ինդիլո, ինդիլո,
Շաքարը մաղած պիտի,
Շաքարով անուշ դիլո,
Ղանդով շաղ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s