Տեառնընդառաջի ծիսական երգեր

1.Տրնդեզ

Տերընդեզ դարմանը կես,
Առ հաց ու կես ելիր գեղես:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:
Տրընդեզ փեշդ վառե,
Որ ազատվես օձե չարե:
Տերընդեզ մխի դին տես
Մե փութ ցանես, հազար քաղես:

2. Այլի, հո

Եկանք, եկանք, այլի հո~

Ինչու եկաք, այլի հո~

Աղջկա տեսիլ, այլի հո~

Աղջիկ չունենք, այլի հո~

Տեսել ենք, տեսել, այլի հո~

Որտեղ եք տեսել, այլի հո~

Ձեր այգու մեջ, այլի հո~

Ինչ էր անում, այլի հո~

Թել էր մանում, այլի հո~

Ինչ կաչ գլխին, այլի հո~

Կապույտ լաչակ, այլի հո~

Ինչ կար մեջքին, այլի հո~

Արծաթ գոտի, այլի հո~

Ինչ կար ոտին, այլի հո~

Կարմիր մաշիկ, այլի հո~

Բա ոնց եկաք, այլի հո~

Պռատ գառով, այլի հո~

Պոչատ հավով, այլի հո~

Տատիս տատի ծակված թավով, այլի հոոոո~…..

3. Պսակ-պսակ

Պսակ-պսակ

Տիկնի պսակ.

Փեսեն էկավ՝

Լիքը քսակ,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

Բոյը՝ չինար,

Մեջքին՝ քամար,

Աչքերը՝ ծով,

Ունքը կամար,

Տիրնանինե, տիրնանինե,

Զուռնի ձենը

Գեղով մին է…

4.Աղջկե՛ք, պար բռնեցեք

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի երես գովեցեք:

Ա՜յ երես, շարմաղ երես,

Դու մեզ չթողնես սևերես:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի աչեր գովեցեք:

Ա՜յ աչեր, սիրուն աչեր,

Արևի պես փայլու աչեր:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի կռներ գովեցեք:

Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,

Դուք կշարժեք մեծ-մեծ լեռներ:

Աղջկե՛ք, պար բռնեցեք,

Արմիկի հասակ գովեցեք:

Ա՜յ հասակ, բարձր հասակ,

Քեզ կվայելե դափնեպսակ:

5. Եղնիկ

https://www.youtube.com/embed/HmDlgNG-v1E?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=en&autohide=2&wmode=transparent
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

6. Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է։
Էն դիզան, բետ-բետ դիզան, գեղի ռեսներն են։

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,
Ճնճղներ ճըլվըլալեն, մեր տիրացուքն է։

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,
Էն արև, երկնուց արև, մե՜ր թագավորն է։

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,
Էն լուսին ամպերի մեջ մեր թագուհին է։

7. Առնեմ երթամ իմ յարը

Առնեմ երթամ իմ յարը,

Առնեմ երթամ էն սարը,

Առնեմ երթամ էն սարը,

Սեր անելով, իմ յարը:

Յար եմ գտել՝ յարի՜ պես,

Ընկուզենի ծառի  պես,

Ուր որ երթամ՝ կայնած է

Էն մեր սիրուն սարի պես:

Առնեմ երթամ իմ յարը,

Առնեմ երթամ էն սարը,

Առնեմ երթամ էն սարը,

Սեր անելով, իմ յարը:

8. Սաթոյին գովելու համար ենք եկել

 

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Սաթոյին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել,

Խունջիկ-մունջիկ մի անի,

Սաթոյին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Սաթոյին տանելու համար ենք եկել:

Սարի ետև տուն ունիմ,

Մեջը ոսկի սուն ունիմ:

Աչքերըդ անգին քար են,

Ունքերըդ մարդ կըվառեն,

Բարակ, նազուկ մատներըդ

Իստակ սիպտակ մարմար են:

9.Թագվորի մեր, դուս արի

 

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Տես քեզ ինչե՞ր ենք բերե,

Թագվո՛րի մեր, դո՛ւս արի,

Քեզ նուշ, անուշ ենք բերե:

Վարդ ոււ ծաղիկ ենք բերե,

Մեխակ, շուշան ենք բերե:

Քե տախտ ավլող ենք բերե,

Կովեր կթող ենք բերե,

Բեր գընացող ենք բերե,

Լըվացք արող ենք բերե:

Սարի կաքավ ենք բերե,

Սարի եղնիկ ենք բերե,

Կեր-խում անող ենք բերե,

Քեզ զարդարող ենք բերե:

Ձմեռային ազգագրական փառատոն. Հաշվետվություն. հունվար 2022

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակներում՝ Արևելյան դպրոցի ջոկատները մասնակցեցին երաժշտական տարբեր նախագծերի: Հունվարը հագեցած էր…

Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ խմբավարի հաշվետվություն

Առավոտյան ընդհանուր պարապմունքները հետաքրքիր և ուրախ էր իր ծրագրային փոփոխություններով, բազմազանությամբ, ազգային, դասական, ժամանակակից պարերի համալրմամբ: Առավոտյան պարապմունքներն արևելքում նոր շունչ առան:

Համագործակցային, սովորող-սովորեցնող նախագծերը շատ կարևորում եմ սովորողների կյանքում: Այն նոր ծանոթությունների, հետաքրքրությունների սկիզբ է:

Համագործակցային նախագիծ Հյուսիս-Արևելք պարատուն

Համագործակցային նախագիծ Հյուսիս-Արևելք պարերգերի ուսուցում

Սովորող-սովորեցնող նախագծով պարերի ուսուցում, Ավագ և Արևելյան դպրոցներ

Ազգային պարատուն

Ուսումնական ժամերգություն նախագիծը ճամբարի ընթացքում ամփոփվեց: Սովորողների մոտ մեծ հետաքրքրություն ու սեր կա, այս նախագծի շուրջ: Հոգևոր երգը սովորողների կյանքում շատ կարևորում եմ և ուրախ եմ, որ այս նախագիծը ունեցավ բավականին մեծ հաջողություն: Սկսեցինք մեկ, երկու երգից և հասանք մինչև վերջ: Այսօր մեր սովորողները կարողանում են կատարել Մ. Եկմալյանի պատարագի բոլոր կարևոր հատվածները.

Ուսումնական պատարագ-համերգ մարմարյա սրահում Հունվարի 19

Ուսումնական ժամերգություն

Ուսումնական պատարագ հունվարի 14

Խաղաղության ժամերգություն

Ազգային ամանորյա խաղեր Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարաններում: Համագործակցությունը քոլեջի սովորողների հետ էր:

Համագործակցություն Քոլեջ-Արևելք Ամանորյա ազգային խաղեր, տնայց

Ընկուզախաղեր 3,4 դասարանում

Արևելք երգչախմբի համերգային գործունեությունը հունվար ամսին.

Ձեր մանչերուն Աստված օրհնե, Ավետիս… համերգ

Օտարալեզու երգերի ուրբաթ-համերգ Արևելք երգչախումբ

Փառատոնն ամփոփվեց հունվարի 28-ին, Ձոն զինվորին…Ծիսական Ղափամայով:

Ձոն զինվորին, ծիսական ղափամա

Առավոտյան ընդհանուր պարապմունք 31.01-04.02

Օր՝ Հունվարի 31-ից փետրվարի 4-ը

Վայր՝ Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Ծրագրում՝

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

1-3-րդ դասարաններ / ջոկատներ

Անդաստան

Խնկի ծառը ծաղկել է

Աս տարի, տարի

Գնացեք տեսեք

Պսակ-պսակ

Տիկնիկներով պար

Դասական պար

Պարերգեր` Թամզարա

Կռունկ ջան արի, արի

Պարեր` Բուլուլ

Կոմիտասի Շորոր

Մարմնամարզություն

Ընթերցումներ

4-5-րդ դասարաններ / ջոկատներ

Անդաստան

Սուրբ Աստված

Քրիստոս ի մեջ

Պարերգեր՝

Աս տարի տարի

Հոպա զարկե ու քելե

Ծառ ծաղկեցավ

Կռունկ ջան արի, արի

Պարեր՝

Ապարանի գյովնդ

Էջմիածին

Կառնո քոչարի

Փափուռի

Մարմնամարզություն

Ընթերցումներ

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի հաշվետվություն Հունվար, 2022

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի բլոգ

Փորձեր՝ հունվարի 10,13,17,19,24,27,31

Նոր երգերի ուսուցում՝ Ե. Երկանյան — Առավոտ լուսո, Կոմիտաս — Հովն անուշ

Համերգային գործունեություն՝

Հունվարի 5, Ուսուցչի լույսը

Հունվարի 19, Պատարագի շարականների համերգ

Հունվարի 28, Ձոն զինվորին, ծիսական ղափամա

Հունվարի 28, Խաղաղության ժամերգություն Սուրբ երրորդություն եկեղեցում

Առավոտյան ընդհանուր պարապմունք «Ձմեռային ազգագրական փառատոն» 2022, հունվարի 24-27

Օր՝ Հունվարի 24-27

Վայր՝ Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Ծրագրում՝

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

1-3-րդ դասարաններ / ջոկատներ

Անդաստան

Մանուկների Հայր-մեր

Աս տարի, տարի

Գնացեք տեսեք

Պսակ-պսակ

Տիկնիկներով պար

Դասական պար

Պարերգ՝ Թամզարա

Պարերգի ուսուցում՝ Կռունկ ջան արի, արի

Մարմնամարզություն

Ընթերցումներ

4-5-րդ դասարաններ / ջոկատներ

Մարմին տէրունական

Քրիստոս ի մեջ

Առավոտ լուսո

Պարերգեր՝

Հաց կթխեմ գարի ա

Աս տարի տարի

Այ Ինդիլո

Հոպա զարկե ու քելե

Պարեր՝

Ապարանի գյովնդ

Էջմիածին

Կառնո քոչարի

Մարմնամարզություն

Ընթերցումներ

Պարերգի ուսուցում՝ Կռունկ ջան արի, արի