Առավոտյան ընդհանուր պարապմունք դեկտեմբերի 20-24

Օր՝ Դեկտեմբերի 20-24

Վայր՝  Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Ծրագրում՝

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

1-3-րդ դասարաններ / Ամանորյա երգեր

Ավետիս (ազգային)

Ռ: Ամիրխանյան — Դինգ դոնգ, Եղևնին, պարա-պարա

Պատրաստել ենք նոր տարվա հանդես

Բասեն բարի

Զար զընգը

Snow Flake

Jingle Bells

We wish you a Merry Christmas

4-5-րդ դասարաններ / Ամանորյա երգեր, Ավետիսներ

Ազգային Ավետիս

Ամեն տարի հասնինք բարով Ավետիս

Այսօր տոն է սուրբ ծննդեան Ավետիս

Ding-Dong Merily

Ռ. Հախվերդյան — Ձյուն

Ես իմ անուշ Հայաստանի

Երնեկ թե այս Նոր տարին

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում սեպտեմբեր-դեկտեմբեր 2021

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Առաջին ուսումնական շրջանը կարող եմ համարել արդյունավետ աշխատանք: Հաջողված նախագծեր, համագործակցություններ, ճամփորդություններ, ձայնասկավառակի թողարկում և այլն:

Սեպտեմբեր ամսին գիտելիքի օրը մեծ տոնախմբությամբ Թումոյի այգում Արևելքի սովորող-ծնողով, ժամերգությունների մասնակցություններ, ուրբաթ համերգների մասնակցություններ, Արևելք երգչախմբի փորձեր:

Հոկտեմբեր ամսին Հակաբացիլ կոմիտասով-Երևան ջան ուրբաթ համերգի համակարգում, ուսուցչական համույթների ակտիվ մասնակցություն ուրբաթ համերգներին, ճամփորդություններ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ Կոմիտասյան օրերի շրջանակներում.

Նոյեմբեր ամսին Արևելյան դպրոցի սովորողները Սեբաստացու օրերի շրջանակում ունեցան համագործակցային նախագծեր, հանրակրթական երգչախմբեր նախագծով ժամերգությունների մասնակցություն, համերգ -ցուցադրություններ և ամիսն ամփոփվեց Հարիսայի օրհնությամբ.

Դեկտեմբեր ամսին ունեցանք ամանորյա տոնախմբությունների մեծ փաթեթ, ծնողական համայնքի ակտիվ մասնակցությամբ: Արևելյան դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվեց Խաղաղության Ավետիսներ խորագրով համերգ-ներկայացում գեղարվեստը կրթահամալիրում նախագծի շրջանակում: Նախագծին այս անգամ մասնակցեցին կրթահամալիրի երաժիշտ ծնողները, անհատական կատարումներով: Համերգը հաջողված էր և ուսուցողական:

Ռ.Ամիրխանյան Եղևնի

Խոր անտառից մեզ հյուր եկավ, սիրուն մի ծառ, գարուն մի ծառ,

Կանաչ թիկնոցն առած ուսին, եկավ ուրախ մեր հանդեսին։

Մայրիկն ասաց․- զարդեր չունես, ես քեզ զարդեր կտամ պես-պես։

Հայրիկն ասաց․- դու չտխրես, կարմիր աստղիկ կտամ ես քեզ։

Տատիկն ասաց․-ծառ ես բոբիկ, քեզ տամ բամբակ, կապիր ոտիդ։

Պապիկն ասաց․- բացեք հանդես, ձմեռ պապի դառնամ ես Ձեզ։

Ես էլ ասի․- սիրուն իմ ծառ, անթիվ զարդեր ունեմ պայծառ,

Արի սիրուն քեզ զարդարեմ, շրջան բռնած, շուրջդ պարեմ։

Լա, լա, լա․․․․

Կատարում են Արևելյան դպրոցի սովորողները, դասավանդող՝ Մարինե Ոսկանյանը,

Նվագակցում է՝ Լիլիթ Առաքելյանը:

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
  1. Դասավանդողի հաշվետվություն

Ամանորյա տոնախմբություններ՝ երաժշտության համակարգող

4-րդ դասարաններ

5-րդ դասարաններ

Լիլիա Զախարյան և ընկերներ

Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան և ընկերներ

Արմինե Մովսիսյան և ընկերներ

Հռիփսիմե Առաքելյան և ընկերներ

Սաթենիկ Սիմոնյան, Նելլի Թովմասյան և ընկերներ

Ծնողական համակնքի համերգի համակարգող ՝ «Խաղաղության ավետիսներ աշխարհին» խորագրով

Ուսումնական ժամերգությունների մասնակցություններ

Ամանորյա ուսումնական ժամերգության մասնակցություն «Արևելք» երգչախմբի մասնակցությամբ

Առավոտյան ընդհանուր պարապմունքների պատասխանատու

Ճամփորդության համակարգող՝ «Մաուգլի մյուզիքլ»-ի դիտում 4-5-րդ դասարանների հետ, կազմակերպիչ

2. Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ / խմբավարի հաշվետվություն

Նոր ստեղծագործությունների ուսուցում՝

When i fallin love

We wish you a Merry Christmas

Համերգային մասնակցություն` «Խաղաղության ավետիսներ աշխարհին» խորագրով համերգին