Գեղարվեստը կրթահամալիրում. ծնողական համայնքային համերգ «Խաղաղության ավետիսներ» խորագրով, դեկտեմբերի 24, 2021թ.

Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Սեբաստիա համերգասրահ, ժամը՝ 15․15

Աջակիցներ՝ Լիսիցյան ծեսերի, երաժշտության ուսումնական կենտրոնների
Պատասխանատու` Կրթահամալիրի դպրոցներ
Համակարգումը՝ Արևելյան դպրոցի, երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան
Բովանդակությունը` Դեկտեմբերի ուսումնական օրացույցով
Մասնակիցներ՝
  դասավանդողներ, սովորողներ, սեբաստացիական համայնքի երաժիշտ ծնողներ, հյուր-բարեկամներ….
Մասնակիցներին նվեր-գինիներ՝ Խաղողի և գինու դպրոցից
Իրականացումը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծով
Համերգի պաստառը՝ Կարինե Մացակյանի և ընկերների
Համերգավարներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ

Նպատակը, խնդիրները՝ Կրթահամալիրում սովորող երաժիշտ ծնողներին ներկայացնել դասավանդողներին, սովորողներին:

Գեղագիտական ճաշակ հաղորդել, զարգացնել:

Ծանոթանալ և ծանոթացնել միմյանց` հետագա համագործակցությունների համար:

Ունկնդրին ծանոթացնել արտասահմանյան, դասական, հեղինակային կոմպոզիտորների ստեղծագործություններին:

Ընթացքը՝ Երաժիշտ ծնողներին հրավիրել համերգին, քննարկել ծրագիրը, աշխատել իրենց հետ ծրագրի շուրջ, ներկայացնել նախագիծը, կազմակերպել փորձեր համերգասրաում:

Ծրագրում՝

Միասնական Ավետիս. Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

  1. Տաթև Ստեփանյանվոկալ. Հարսանեկան շար

2. Պատանեկան երգչախումբխմբավար՝ Լուիզա Քեշիշյան. Pentatonix-«White Winter Hymnal»

3. Վահագ Ռաշ . Կիթառ, վոկալ

Լուսամփոփի պես աղջիկ. խոսք՝ Ե. Չարենցի, երժշտ.՝ Վահագ Ռաշ

Կարմիր ծաղիկ մը գարունի. խոսք՝ Միսաք Մեծարենցի, երժշտ՝  Ռոբերտ Ամիրխանյանիմշակումը՝ Վահագ Ռաշի

Փաթիլ, Փաթիլ — Աշոտ և Վահագ Ռուշանյաններ

4. Հասմիկ Թոփչյան. դաշնամուր. Բախ «Ավե Մարիա»

5. Gevi Band. Ռաֆայել Խեչոյան՝ ջութակ, Էլիս Խեչոյան՝ ֆլեյտա, Սաթե Խեչոյան՝ դաշնամուր, Հակոբ Խեչոյան՝ թավջութակ, Գևորգ Խեչոյան՝ շեփոր (Ստեղծագործության հեղինակ՝ Գևորգ Խեչոյան)

  • “Էլեֆտերիա”, թարգմ. “Ազատություն”։

6. Նելլի Քալաշյան. վոկալնվագակցող՝ Լիլիթ Առաքելյան. Ա. Բաբաջանյան. Վոկալիզ

7. «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի ֆլեյտահար, կիթառահար և բեք-վոկալիստ Արիկ Գրիգորյան

8. ԵՊԿԵ մենակատար Թամարա Մոսինյան. Silent night

9. Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ, խմբավար՝ Մարինե Ոսկանյան

«When I Fall in Love»

«We wish you a Merry Christmas»

Միասնական ազգային պարերգ .
«Հոպայ զարգե ու քելե»

Սելի վըրի բազուկը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Բաց թևիս բիլազուկը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ցոլաց ընկավ ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ինչ գործ ունի ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Կուժն առա, գացի աղբյուր,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Լըցրեցի  կըժով պաղ ջուր,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Ամփոփում՝

Արմինե Թոփչյանի ֆեյսբուքյան հարթակից լուսանկարներ

Սվետա Ճաղարյանի ֆեյսբուքյան հարթակ տեսանկարահանում

Սյուզի Մարգարյանի ուղիղ եթերից տեսանկարահանում

Ուղիղ եթեր 2

Ուղիղ եթեր 3

Ուղիղ եթեր 4

Ուղիղ եթեր 5