Դեկտեմբերի 27-30 աշխատաժամանակ

Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույցը

Երաժշտության մասնագիտական խմբի աշխատակարգ առցանց և ֆիզիկական միջավայրերում. դեկտեմբերի 27-30

Առցանց աշխատանք`

  • ֆիզիկական միջավայրում փոքր խմբերով նախագածային աշխատանքներ,
  • Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
  • նախագծերի ամփոփում
  • սովորողների գնահատում (մատենավարություն, սովորողի զարգացման բնութագրերի լրացում)
  • հունվարյան նախագծերի, անելիքների կազմում
  • ուսումնական երրորդ շրջանի պատրաստություն
  • նախագծերի քննարկում, մշակում մասնախմբերով
  • ձմեռային ստուգատեսերի նախագծում, քննարկում նախագծային խմբերով
  • այլ աշխատանք

Դեկտեմբերի 27

Դեկտեմբերի 28

Դեկտեմբերի 29

Դեկտեմբերի 30

  • Առցանց աշխատանք

Առավոտյան ընդհանուր պարապմունք դեկտեմբերի 20-24

Օր՝ Դեկտեմբերի 20-24

Վայր՝  Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Ծրագրում՝

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

1-3-րդ դասարաններ / Ամանորյա երգեր

Ավետիս (ազգային)

Ռ: Ամիրխանյան — Դինգ դոնգ, Եղևնին, պարա-պարա

Պատրաստել ենք նոր տարվա հանդես

Բասեն բարի

Զար զընգը

Snow Flake

Jingle Bells

We wish you a Merry Christmas

4-5-րդ դասարաններ / Ամանորյա երգեր, Ավետիսներ

Ազգային Ավետիս

Ամեն տարի հասնինք բարով Ավետիս

Այսօր տոն է սուրբ ծննդեան Ավետիս

Ding-Dong Merily

Ռ. Հախվերդյան — Ձյուն

Ես իմ անուշ Հայաստանի

Երնեկ թե այս Նոր տարին

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում սեպտեմբեր-դեկտեմբեր 2021

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Առաջին ուսումնական շրջանը կարող եմ համարել արդյունավետ աշխատանք: Հաջողված նախագծեր, համագործակցություններ, ճամփորդություններ, ձայնասկավառակի թողարկում և այլն:

Սեպտեմբեր ամսին գիտելիքի օրը մեծ տոնախմբությամբ Թումոյի այգում Արևելքի սովորող-ծնողով, ժամերգությունների մասնակցություններ, ուրբաթ համերգների մասնակցություններ, Արևելք երգչախմբի փորձեր:

Հոկտեմբեր ամսին Հակաբացիլ կոմիտասով-Երևան ջան ուրբաթ համերգի համակարգում, ուսուցչական համույթների ակտիվ մասնակցություն ուրբաթ համերգներին, ճամփորդություններ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ Կոմիտասյան օրերի շրջանակներում.

Նոյեմբեր ամսին Արևելյան դպրոցի սովորողները Սեբաստացու օրերի շրջանակում ունեցան համագործակցային նախագծեր, հանրակրթական երգչախմբեր նախագծով ժամերգությունների մասնակցություն, համերգ -ցուցադրություններ և ամիսն ամփոփվեց Հարիսայի օրհնությամբ.

Դեկտեմբեր ամսին ունեցանք ամանորյա տոնախմբությունների մեծ փաթեթ, ծնողական համայնքի ակտիվ մասնակցությամբ: Արևելյան դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվեց Խաղաղության Ավետիսներ խորագրով համերգ-ներկայացում գեղարվեստը կրթահամալիրում նախագծի շրջանակում: Նախագծին այս անգամ մասնակցեցին կրթահամալիրի երաժիշտ ծնողները, անհատական կատարումներով: Համերգը հաջողված էր և ուսուցողական:

Ռ.Ամիրխանյան Եղևնի

Խոր անտառից մեզ հյուր եկավ, սիրուն մի ծառ, գարուն մի ծառ,

Կանաչ թիկնոցն առած ուսին, եկավ ուրախ մեր հանդեսին։

Մայրիկն ասաց․- զարդեր չունես, ես քեզ զարդեր կտամ պես-պես։

Հայրիկն ասաց․- դու չտխրես, կարմիր աստղիկ կտամ ես քեզ։

Տատիկն ասաց․-ծառ ես բոբիկ, քեզ տամ բամբակ, կապիր ոտիդ։

Պապիկն ասաց․- բացեք հանդես, ձմեռ պապի դառնամ ես Ձեզ։

Ես էլ ասի․- սիրուն իմ ծառ, անթիվ զարդեր ունեմ պայծառ,

Արի սիրուն քեզ զարդարեմ, շրջան բռնած, շուրջդ պարեմ։

Լա, լա, լա․․․․

Կատարում են Արևելյան դպրոցի սովորողները, դասավանդող՝ Մարինե Ոսկանյանը,

Նվագակցում է՝ Լիլիթ Առաքելյանը:

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
  1. Դասավանդողի հաշվետվություն

Ամանորյա տոնախմբություններ՝ երաժշտության համակարգող

4-րդ դասարաններ

5-րդ դասարաններ

Լիլիա Զախարյան և ընկերներ

Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան և ընկերներ

Արմինե Մովսիսյան և ընկերներ

Հռիփսիմե Առաքելյան և ընկերներ

Սաթենիկ Սիմոնյան, Նելլի Թովմասյան և ընկերներ

Ծնողական համակնքի համերգի համակարգող ՝ «Խաղաղության ավետիսներ աշխարհին» խորագրով

Ուսումնական ժամերգությունների մասնակցություններ

Ամանորյա ուսումնական ժամերգության մասնակցություն «Արևելք» երգչախմբի մասնակցությամբ

Առավոտյան ընդհանուր պարապմունքների պատասխանատու

Ճամփորդության համակարգող՝ «Մաուգլի մյուզիքլ»-ի դիտում 4-5-րդ դասարանների հետ, կազմակերպիչ

2. Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ / խմբավարի հաշվետվություն

Նոր ստեղծագործությունների ուսուցում՝

When i fallin love

We wish you a Merry Christmas

Համերգային մասնակցություն` «Խաղաղության ավետիսներ աշխարհին» խորագրով համերգին

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». տոնախմբությունների ժամանակացույց/դեկտեմբերի 20-24

Դեկտեմբերի 20, երկուշաբթի

11:00, 4-րդ դասարաններ

13:00, 5-րդ դասարաններ

Ամանորյա տոնն՝ արևմտահայերեն ընթերցումներով

Դեկտեմբերի 22, չորեքշաբթի

11։00 Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան և ընկերներ — «Ամանոր»

Դեկտեմբերի 23, հինգշաբթի

10։30 Լիլյա Զախարյան և ընկերներ —«Հեքիաթների խառնաշփոթ», ամանորյա խաղ-ներկայացնում

12։00 Արմինե Մովսիսյան և ընկերներ․Եռալեզու հեքիաթների ամանորյա շիլաշփոթ

13։00՝ Սաթենիկ Սիմոնյան, Նելլի Թովմասյան և ընկերներ

Դեկտեմբերի 24, ուրբաթ

10:00՝ Հռիփսիմե Առաքելյան և ընկերներ — Ամանորյա հեքիաթի ցուցադրություն
11։00՝ առաջին դասարանցիներ — Երբ տոնախբությունը վարում է Ձմեռ պապն Լապլանդիայից, սրահ
12:00` Լիլիթ, Տաթև Սահակյանններ և ընկերներ
15։15՝ Գեղարվեստը կրթահամալիրում. Սեբաստացի երաժիշտ ծնողների «Խաղաղության ավետիսներ» համերգ

Ամանորյա տոնն՝ արևմտահայերերն ընթերցումներով

Դեկտեմբերի 20, ժամը՝ 11։00, 4-րդ դասարանցիներ
ժամը՝ 13։00, 5-րդ դասարանցիներ

Վայրը՝ Արևելյան դպրոցի վերնատուն


Զահրատ «Կաղանդի ծառ մը» ու 
Մուշեղ Իշխան․ «Նամակ Կաղանդ Պապային»
19 մասնակից վերնատան սրահում նստած են շրջանաձև, (կարմիր գլխարկով)

Երկու դռներից՝ մոմերով, ներս են գալիս մյուս մասնակիցները՝ Ազգային Ավետիսով
Վերնատան՝ աջ ու ձախ պատուհանների մոտ կանգնում են որպես երգչախումբ:

Զահրատ «Կաղանդի ծառ մը»
1-ին մասնակից․ Կաղանդի ծառը ներս  բերելով
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
խումբը՝ Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

2-րդ մասնակից․ Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
խումբը— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Ավետիս 2 (Այսօր տոն է)․ միասնական կատարում

3-րդ մասնակից․ Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ —

Խումբը՝ ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

4-րդ մասնակից․ Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բոլորը միասին՝ Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Ավետիս 3․ միասնական կատարում

Մուշեղ Իշխան․ «Նամակ Կաղանդ Պապային»

Տեսարան․ երաժշտություն, մեկը ներս է բերում նամակների արկղը․․․ Մի քանի հոգի երաժշտության տակ նամակներ են գցում․ Երաժշտությունն ավարտվում է

Առաջին մասնակից․ բացում է առաջին նամակն ու կարդում․․․

Կաղանդ պապա, Իմ այս նամակս առաջին Քեզ կը գրեմ ես ահա Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին: Ուր ալ ըլլաս, Պիտի անշուշտ զայն կարդաս Եւ անհամբեր պիտի բռնես դուն կրկին Մեր տան ծանօթ հին ուղին: 

2-րդ մասնակից Քեզ չեմ մոռցած, Ինչպէ~ս կրնամ մոռնալ քեզ. Ամէն գիշեր,երբ քնանամ, դուն յանկարծ Մօտս կուգաս եւ կը սարքես մեծ հանդէս, Իսկ ցերեկներն ալ թէեւ Կը հեռանաս մեր քովէն, Կ’ըլլաս երազ, կ’ըլլաս երկինք ու արեւ, Բայց սրտաթունդ միշտ կը լսեմ ես նորէն Քու ոտնաձայնդ հեռուէն…

3-րդ մասնակից․ Պէտք է դուն ալ մեծ կարօտով զիս յիշես. Քանի՞ մանչուկ ինծի պէս Կրնաս գտնել դուն այսօր Քու փայփայած մանուկներուդ մէջ բոլոր… 

4-րդ մասնակից․ Մի հաւատար իմ մասին Թռչուններու բերած այդ սուտ լուրերուն, Ես տիպարն եմ ամէնուն, Հեզն ու բարին Եւ ամենէն արժանին՝ Հրաշազան նուէրներուդ գոյնզգոյն… 

5-րդ մասնակից․ Յանուն փառքիդ անսահման Եւ փառաշուք մօրուքիդ՝ Որքան ուզեն՝ լաւ խոստումներ կուտամ միշտ Ծնողներուս սիրական.

6-րդ մասնակից․ Լացող տղան Ես չեմ , պապիկ ,այլ անպիտան սատանան, Որ կը վանեմ մէջէս դուրս Եւ կը դառնամ համակ ժպիտ, համակ լոյս:

7-րդ մասնակից․ Մայրս կ’ըսէ որ այս տարի Քիչ մը հոգի եւ քիչ մը խելք ու շնորհ Բերես ինծի, Բայց չլսես դուն անոր. Խելք ու շնորհ՝ Այնքա~ն ունիմ որ կը բաշխեմ ես ձրի… 

8-րդ մասնակից․ Կողովիդ մէջ խորհրդաւոր Լեցուր շուտով ինձ համար Շաքար ու միրգ ու խաղալիք անհամար:

9-րդ մասնակից․ Կաղանդ պապա, Որքան կրնաս շուտ եկուր, Ալ չեմ վախնար, ես կը սիրեմ քեզ հիմա. Դուն մի նայիր իմ բառերուս կցկտուր, Դէմքիս գոյնին ու քայլերուս դողահար:

10-րդ մասնակից․ Ձեռքդ վստահ մօտեցուր Իմ բոցավառ շրթներուն, Որքան ատեն զայն երկարես լեփ լեցուն՝ Կը համբուրեմ անպատճառ, Նոյնիսկ կ’երգեմ քեզ համար․․․

Միասնական կատարում․ Ավետիս 4

11-րդ մասնակից․ Հայրս կ’ըսէ՝ Մասիսն է լոկ մեծ ընծան, Որ դուն օր մը կրնաս բերել հայ տղոց,

12-րդ մասնակից․ Որուն մէջ կայ ամէն բան- Աստղ ու լուսին ոսկեզօծ, Կրակ ու բոց, Հսկայ շուներ պահապան, Շղթայակապ հին քաջեր Եւ հրեղէն նժոյգներ…

————
13-րդ մասնակից․ Կաղանդ պապիկ, ես այդ Մասիսը կ’ուզեմ, Դիր անիւներ ոտքին տակ Ու համարձակ քշէ մեր տունը շիտակ, Բեր ինձ նուէրն այդ վսեմ: 

14-րդ մասնակից․ Օ մի վախնար, չեմ կոտրեր, Զայն կը պահեմ սրտիս դէմ՝ Իբրեւ բարի հրեշտակ Եւ գահակալ իբրեւ հզօր բռնատէր: 

15-րդ մասնակից․ Կ’ըսեն որ դուն ամէն տարի Մասիսէն Կուգաս արդէն. Մազերդ ամբողջ բամպակ ու ձիւն են դարձեր՝ Իր ձիւներուն մէջ անհուն: 

Միասնական կատարում․ Ես իմ անուշ Հայաստանի

16-րդ մասնակից․ Ինչո՞ւ սակայն ոտքով կ’երթաս տունէ տուն Ու չես առներ ի վերջոյ Կամ օդանաւ, կամ օթօ․․

17-րդ մասնակից․ Աստուած պապա, Կաղանդ պապա, Տէր պապա, Մերթ բացակայ, մերթ ներկայ, Մեր քովն էք դուք եւ ամպերուն մէջ անհետ. 

18-րդ մասնակից․ Ես դեռ յաճախ կը շփոթեմ իրար հետ Ձեր կերպարանքը հսկայ. Բայց մէջերնին դուն լաւագոյնն ես կարծեմ, Առատաձեռն ու բարին․․․

Բոլոր նամակ ընթերցողները միասին․Ահա ինչու մեր այս նամակը առաջին Սիրով քեզ կը ղրկենք…


Միասնական կատարում․ Երնեկ թե այս նոր տարին․․․

Կաղանդ պապը (Ձմեռ պապ) ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

Մյուզիքլ Մաուգլի

Երթուղին՝

Մեկնում — Բաբաջանյան փողոց — Լենինգրադյան փողոց — Կիրևան թողոց- Օրբելի-Բաղրամյան-Աբովյան

Վերադարձ — Բաբաջանյան փողոց — Իսակովի պողոտա — Հանրապետության հրապարակ — Թումանյան փողոց-Աբովյան փողոց։

Շարունակել կարդալ “Մյուզիքլ Մաուգլի”

Գեղարվեստը կրթահամալիրում. ծնողական համայնքային համերգ «Խաղաղության ավետիսներ» խորագրով, դեկտեմբերի 24, 2021թ.

Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Սեբաստիա համերգասրահ, ժամը՝ 15․15

Աջակիցներ՝ Լիսիցյան ծեսերի, երաժշտության ուսումնական կենտրոնների
Պատասխանատու` Կրթահամալիրի դպրոցներ
Համակարգումը՝ Արևելյան դպրոցի, երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան
Բովանդակությունը` Դեկտեմբերի ուսումնական օրացույցով
Մասնակիցներ՝
  դասավանդողներ, սովորողներ, սեբաստացիական համայնքի երաժիշտ ծնողներ, հյուր-բարեկամներ….
Մասնակիցներին նվեր-գինիներ՝ Խաղողի և գինու դպրոցից
Իրականացումը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծով
Համերգի պաստառը՝ Կարինե Մացակյանի և ընկերների
Համերգավարներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ

Նպատակը, խնդիրները՝ Կրթահամալիրում սովորող երաժիշտ ծնողներին ներկայացնել դասավանդողներին, սովորողներին:

Գեղագիտական ճաշակ հաղորդել, զարգացնել:

Ծանոթանալ և ծանոթացնել միմյանց` հետագա համագործակցությունների համար:

Ունկնդրին ծանոթացնել արտասահմանյան, դասական, հեղինակային կոմպոզիտորների ստեղծագործություններին:

Ընթացքը՝ Երաժիշտ ծնողներին հրավիրել համերգին, քննարկել ծրագիրը, աշխատել իրենց հետ ծրագրի շուրջ, ներկայացնել նախագիծը, կազմակերպել փորձեր համերգասրաում:

Ծրագրում՝

Միասնական Ավետիս. Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

  1. Տաթև Ստեփանյանվոկալ. Հարսանեկան շար

2. Պատանեկան երգչախումբխմբավար՝ Լուիզա Քեշիշյան. Pentatonix-«White Winter Hymnal»

3. Վահագ Ռաշ . Կիթառ, վոկալ

Լուսամփոփի պես աղջիկ. խոսք՝ Ե. Չարենցի, երժշտ.՝ Վահագ Ռաշ

Կարմիր ծաղիկ մը գարունի. խոսք՝ Միսաք Մեծարենցի, երժշտ՝  Ռոբերտ Ամիրխանյանիմշակումը՝ Վահագ Ռաշի

Փաթիլ, Փաթիլ — Աշոտ և Վահագ Ռուշանյաններ

4. Հասմիկ Թոփչյան. դաշնամուր. Բախ «Ավե Մարիա»

5. Gevi Band. Ռաֆայել Խեչոյան՝ ջութակ, Էլիս Խեչոյան՝ ֆլեյտա, Սաթե Խեչոյան՝ դաշնամուր, Հակոբ Խեչոյան՝ թավջութակ, Գևորգ Խեչոյան՝ շեփոր (Ստեղծագործության հեղինակ՝ Գևորգ Խեչոյան)

  • “Էլեֆտերիա”, թարգմ. “Ազատություն”։

6. Նելլի Քալաշյան. վոկալնվագակցող՝ Լիլիթ Առաքելյան. Ա. Բաբաջանյան. Վոկալիզ

7. «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի ֆլեյտահար, կիթառահար և բեք-վոկալիստ Արիկ Գրիգորյան

8. ԵՊԿԵ մենակատար Թամարա Մոսինյան. Silent night

9. Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ, խմբավար՝ Մարինե Ոսկանյան

«When I Fall in Love»

«We wish you a Merry Christmas»

Միասնական ազգային պարերգ .
«Հոպայ զարգե ու քելե»

Սելի վըրի բազուկը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Բաց թևիս բիլազուկը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ցոլաց ընկավ ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ինչ գործ ունի ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Կուժն առա, գացի աղբյուր,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Լըցրեցի  կըժով պաղ ջուր,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Ամփոփում՝

Արմինե Թոփչյանի ֆեյսբուքյան հարթակից լուսանկարներ

Սվետա Ճաղարյանի ֆեյսբուքյան հարթակ տեսանկարահանում

Սյուզի Մարգարյանի ուղիղ եթերից տեսանկարահանում

Ուղիղ եթեր 2

Ուղիղ եթեր 3

Ուղիղ եթեր 4

Ուղիղ եթեր 5