Սեբաստացու օրեր.նոյեմբերի 15-26-ը նախագծերի ժամանակացույց

Համերգ-ցուցադրություն 2.1 և 2.3 դասարաններ

Քաղաքային համերգ-թափառումներ Երևան քաղաքում 3.1 և 3.4 դասարանների հետ

«Սրբուհի Լիսիցյանի օրեր» ստուգատես. Ակներ համույթի և Արևելյան դպրոցի համագործակցություն նախագիծ

Պարապմունք-համերգ նախագծով հանդիպում՝ Քոլեջի հանրակրթական և Արևելք երգչախմբերի մասնակցությամբ

Սեբաստացու օրեր. Լիսիցիանակա շաբաթ. համագործակցային նախագիծ

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Օր՝ նոյեմբերի 16,18

Ժամը՝ 14.30

Նպատակ՝

  • Ազգային պարի տարածումը սովորողի աջակցությամբ
  • Ազգային մշակույթի մասին տեղեկատվության ավելացում, յուրացում, տարածում
  • Բարձրացնել ազգային երգի ու պարի կարգավիճակը սովորողի մտահորիզոնում

Խնդիրները` 

  • Տարբեր ազգային խմբերի, ազգագրագետների, պարուսույցների, ազգային մշակույթը կրողների հետ հանդիպումների կազմակերպում
  • Պարերգերի, խաղերի, ծեսերի միասնական ներկայացում, ուսուցում, կատարում

Ընթացք՝

Արևելյան դպրոցի 4-րդ, 5-րդ դասարանների երկարօրյայի սովորողները, Ակներ համույթի հետ, ղեկավար՝ Աննա Երիցյան կսովորեն ազգային պարեր, պարերգեր: Համագործակցության ընթացքում կձևավորվի՝

  1. Ընկերական միջավայր երկու տարբեր տարիքային խմբերի սովորողների միջև
  2. Սովորողնեը ձեռք կբերեն փորձ ՝ ինչպես փոխանցել իրենց գիտելիքը
  3. Սովորողները կկարողանան պարել նոր ազգային պար, կդառնան ազգային պարի կրողը և փոխանցողը

Ուսուցանվող պարերի ցանկ՝

  • Շիրակի պարերգ՝Պաղ, աղբյուր
  • 3 ոտք

Ամփոփումը՝ տեսանյութի միջոցով, համերգային միասնական կատարումներով:

Սեբաստացու օր. Համերգ-ցուցադրություն 2.1 և 2.3 դասարաններ

Համերգ-ցուցադրություն, Դասարանական երգչախմբեր նախագծով` Արևելյան դպրոցում.

Օր՝ Նոյեմբերի 25

Վայր՝  Արևելյան դպրոց վերնատուն

Ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2.1, 2,3 դասարաններ, դասավանդողներ, ծնողներ:

Համերգի պատասխանատուներ՝ Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան

Երաժշտության պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան

Ծրագրում՝ Աշխատանքային երգեր

  1. Լանջի հողին
  2. Կոտ ու կես
  3. Ցորեն եմ ցանե
  4. Հունձքի երգ
  5. Ջաղացս մանի-մանի
  6. Գունդ անեմ
  7. Տատիկ Զալուլ
  8. Հաց կթխեմ գարի ա
  9. Ասիկներ

Առավոտյան ընդհանուր պարապմունք նոյեմբերի 15-19-ը

Օր՝ Նոյեմբերի 15-19-ը

Վայր՝  Արևելյան դպրոց բացօթյա տարածքներ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Ծրագրում՝

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

1-3-րդ դասարաններ / Աշխատանքային երգեր

Գունդ անեմ

Տատիկ զալուլ կմաղեր

Հաց կթխեմ գարի ա

Ցորեն եմ ցանե

Հեփ-հոփ

Հունձքի երգ

Ջաղացս մանի մանի

4-5-րդ դասարաններ/ խնջույքի երգեր

Երգ խնջույքի

Բաղը քաղինք

Քաղենք խաղողը

Հայաստանի կարմիր գինի

Կենաց երգ

Խաղող ճմռելու երգ