
Վայրը՝ Ջրվեժ անտառապարկ
Մեկնում՝ նոյեմբերի 12, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 10։30-ին
Վերադարձ՝ նոյեմբերի 12, Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 15:00-ին
Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի 2-2, 2-4, 2-5, 3-4 դասարանի սովորողներ
Ճամփորդության պատասխանատուներ՝ Արմինե Մովսիսյան , Լիլյա Զախարյան, Լիլիթ Սահակյան, Տաթև Սահակյան
Օգնականներ՝ Քրիստինե Պողոսյան (երկարացված օրվա կազմակերպիչ), Հասմիկ Երիցյան (ծնող)
Երաժշտական գործունեության պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան
Նպատակ՝
- սեբաստացիական-աշնանային քայլք, թափառումներ
- միջավայրի ճանաչում, ուսումնասիրում
- տեխնոլոգիական-նկարչական գործունեության իրականացում
- եղանակային պայմանների ուսումնասիրություն
- աշնանային ֆոտո-պլեներ
- Խնկոյանական ընթերցումներ
- «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2021» -ի շրշրջանակում Գեղարվեստը կրթահամալիրում նախագծի համերգ-ներկայացում Ջրվեժ անտառապարկում
Խնդիրներ՝
- գործունեության նախագծում և իրականացում
- գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում
- տեղեկությունների փնտրտուք-հավաքում՝ համապատասխան ուսումնասիրման ենթակա վայրերի (տես նախագծում՝ ստորև), դրանք համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
- անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
- շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։
Ուսումնական գործունեության ոլորտները
- Տեխնոլոգիական -նկարչական գործունեություն
- Երաժշտական գործունեություն
- ՏՀՏ
Ճամփորդական ուղեցույց
Երաժշտական փաթեթ
Ընթերցանության նյութեր՝
- «Աշուն» (Համո Սահյան)
- «Աշուն» (Կոմիտաս)
- «Աշուն» (Հովհ․ Թումանյան)
- «Անտառում» (Համո Սահյան)
- «Աշնան երգ» (Վահան Տերյան)
Անհրաժեշտ պարագաներ՝
- Նախաճաշի, ճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
- Ջուր 1-2լ` անհատական շշով
- Տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ (տաք գլխարկ, բլուզ, տաք ձեռնոցներ, շարֆ)
- Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
- Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- Աղբի տոպրակներ, ձեռնոց
- Անձրևապաշտպան բաճկոն
- Լուսանկարչական սարքեր
- Բարձր տրամադրություն ))