Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

Ծրագրի ընդհանուր նկարագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժական ծրագրով «Ուսումնական ժամերգությունը» կրթահամալիրի կողմից մշակված հոգևոր, միասնական և ներառող հանրակրթական ծես է՝ նախագիծ, որը իրականացվում է ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Նախագիծը կարող է իրականացվել նաև այլ եկեղեցիներում՝ ըստ նախապես հրապարակված, հաստատված ծրագրի։

Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

  • «Ուսումնական ժամերգությունները» կազմակերպվում են ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝ նախօրորք հրապարակված ժամանակացույցով, ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Սուրբ Երրորդություն եկեղեցում:
  • «Ուսումնական ժամերգությանը»  մասնակցում են 4-12-րդ դասարանների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ,  ծնողներ, հյուրեր, նախագծային խմբեր, եկեղեցու հավատացյալներ, գործընկերներ, երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ:
  • «Ուսումնական ժամերգության» կազմակերպման պատասխանատուներն են տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարը, երաժիշտը, կազմակերպիչը, մասնակցում են նախօրորք որոշված նախագծային խմբերը:
  • «Ուսումնական ժամերգության» բովանդակության  պատասխանատուն է նախագծում ընդգրկված երաժիշտ-մասնագետը, մայրենիի ուսուցիչը, նախագծի համակարգողը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը։
  • Մանկավարժական աշխատողը «Ուսումնական ժամերգությանը» մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած նախագծային խմբի, կամ դասարանի հետ:
  • Սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է ծրագրի ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու մանկավարժական աշխատողը։
  • «Ուսումնական ժամերգության» ծրագիրը կազմում է պատասխանատու դպրոցի երաժիշտը, մայրենիի դասավանդողը, ովքեր ծրագրի ղեկավարի, երաժշտության լաբորատորիայի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դասավանդողի բլոգում (հրապարակվում է առնվազն երկու օր առաջ), դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում:
  • «Ուսումնական ժամերգության» տվյալ օրվա ծրագրին մասնակցելու հրավերը ուղարկվում է սովորողների, ծնողների, դասավանդողների էլեկտորնային հասցեներին:
  • Ուսումնական ժամերգության մասնակիցները եկեղեցի են գալիս մինչև ժամը 9.00, առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:

Ուսումնական ծրագրերում կարող են ներառվել՝ 

  • հոգևոր ծրագրային, նախագծային անհատական, խմբային երգեր, շարականներ, հատվածներ պատարագից,
  • հոգևոր ծրագրային, նախագծային  (անհատական, խմբային աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների  ընթերցումներ,
  • եկեղեցական տոնացույցի՝ տոների, ծեսերի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
  • հոգևոր զրույցներ և ժամանակակից հոգևոր ընթերցումներ,
  • հոգևոր բովանդակություն ունեցող այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s