Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Նախագիծ՝ «Կոմիտասյան օրեր»

Մասնակիցներ՝ 3-2 դասարանի սովորողներ

Համակարգող՝ Մարինե Ոսկանյան, Սաթենիկ Սիմոնյան

Օրը՝ Նոյեմբերի 5

Ժամը՝ 11.30

Վայրը՝ Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/

d684d5a1d680d5bfd5a5d5a6

Նպատակը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում ծանոթանալ Կոմիտասի երաժշտական աշխարհին, մասնակցել «Զար-զընգը» կրթական ծրագրին:

Խնդիրները՝

  • կոմիտասյան երգերի տարածում
  • ծանոթանալ տարբեր երաժշտական գործիքների հետ.
  • նոր տեղեկություններ ձեռք բերել Կոմիտասի մասին
  • Արև, արև, ե՛կ, ե՛կ
  • Հո՜յ, Նազան
  • Էսօր ուրբաթ է, պաս
  • Գնացեք, տեսեք
  • Սոնա յար

Ամփոփումը՝ տեսապատումով

Հեռավար-առցանց ուսուցման նախագծեր/ Աշխատակարգ հեռավար և ֆիզիկական միջավայրերում նոյեմբերի 1-5

Առցանց ուսուցման նախագծեր

2-3 -րդ դասարանների համար

Աշխատանքային երգեր փաթեթից, ընտանիքի անդամների հետ, ըստ ցանկության ընտրել որևէ երգ, նկարել (էլեկտրոնային, ջրաներկով, մատիտով), այնուհետև պատրաստել ֆիլմ, որտեղ պետք է պատմել նկարի մասին, որ երգի հիման վրա եք այն նկարել, երգել այդ երգը ուղարկել իմ էլ. հասցեին: Ընտանիքի անդամները ձեզ հետ կարող են նկարել, երգել, պատմել:

4-5-րդ դասարաններ

Խնջույքի երգեր փաթեթի երգացանկին ծանոթանալ, սովորել երգերը, որևէ մեկը ընտանիքի անդամների օգնությամբ, ձեզ նվագակցելով կամ երգելով միասին ֆիլմ պատրաստել և ուղարկել իմ էլ. հասցեին: Ֆիզիկական միջավայրում հանդիպում նոյեմբերի 5-ին, ժամը 13.00:

Ֆիզիկական միջավայր նոյեմբերի 1,3,4,5,6

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի փորձեր

Ճամփորդություն 3,2 դասարանի սովորողների հետ Կոմիտասի ինստիտուտ-թանգարան

Հանդիպում 4-5-րդ դասարանների սովորողների հետ

Ճամփորդություն դեպի Ներքին Ծաղկավան

Սեբաստացու օրեր/ Նոյեմբեր ամսվա նախագծեր 2021

Դասարանական երգչախմբեր նախագիծ

Հոգևոր Հայաստան նախագիծ 4-5-րդ դասարաններ

Ուսումնական ժամերգության պատասխանատու

Առավոտյան ընդհանուր պարապմունքներ

Ուրբաթ համերգներ նախագիծ

«Պարապմունք  համերգ» նախագծով Սեբաստացիներ և Արևելք մանկական երգչախմբերի համագործակցություն

Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի պարապմունքներ

Համերգ-ցուցադրություն, Դասարանական երգչախմբեր նախագծով Արևելյան դպրոցում.

Համագործակցային, սովորող-սովորեցնող նախագիծ /Ազգային պարերի ուսուցում Ակներ համույթի հետ 3-5-րդ դասարաններում

Ճամփորդություն Ջրվեժ անտառապարկ

Ուսուցում

Խնջույքի երգեր 4-5-րդ դասարաններում

Աշխատանքային երգեր 2-3-րդ դասարաններում

Նոյեմբերի 1-5-ը աշխատանք հեռավար և ֆիզիկական միջավայրում

2-3-րդ դասարաններ հեռավար — Աշխատանքային երգերը նկարներում:

4-5-րդ դասարաններ ֆիզիկական — Խնջույքի երգերի ուսուցում:

Խնջույքի երգեր

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Երգեր՝

  1. «Երգ խնջույքի»-3:41
  2. «Բաղը քաղինք»-1:13
  3. «Կենաց երգ»-2:22
  4. «Քաղենք խաղողը»-2:14
  5. «Հայաստանի Կարմիր Գինին»-2:59
  6. «Խաղող ճմռելու երգ»-2:26
  7. «Adriano Celentano beim Wein auspressen»-2:53՝ ֆլեշմոբ

Երգերի բառեր

  1. Երգ խնջույքի

Խոսք՝ Արմենակ Սարգսյանի (Սարմեն)
Երաժշտություն՝ Կարո Զաքարյանի

Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Հնչում են երգեր,
Ուրախ ու զվարթ:

կրկնակ.

Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող,
Հայոց խաղողին:

կրկնակ.

Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն,
Մեր դաշտն ու այգին:

կրկնակ.

Լցնենք ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին,
Մեզ անուշ լինի:

Գովենք դարեդար
Աշխարքն արդար,
Հայոց աշխարհի,
Արևը պայծառ: 

Խմենք հայրենիք, կենացդ երգով
Լինես երջանիկ, քաջ լինես միշտ հոգով:

կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Կրծքիդ բյուր գարնան ծաղիկներ բուրեն,
Ու հովերը գան դեմքը քո համբուրեն:

կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Խաղաղ, բազմաբերք լինի քո տարին,
Խնդություն ու երգ փռես միշտ աշխարհին:


կրկներգ.
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա:

Խոսք՝ Աշոտ Գրաշու

Երաժ. Արամ Խաչատուրեանի

Գովենք ընկեր, ուրախ սազով,

Հայաստանի կարմիր գինին,

Խմենք ընկեր, ոսկէ թասով,

Հայաստանի կարմիր գինին։

կրկնակ.

Աղբյուրի պես վարար լինի

Հայաստանի կարմիր գինին,

Ով որ խմի, անուշ լինի

Հայաստանի կարմիր գինին։

Սարեր, ձորեր մենք զարդարենք

Կանաչ—կարմիր այգիներով,

Կարասները լիքը լցնենք

Հայաստանի կարմիր գինով։

կրկնակ.

Աղբյուրի պես վարար լինի

Հայաստանի կարմիր գինին,

Ով որ խմի, անուշ լինի

Հայաստանի կարմիր գինին։

Թող երգի պէս միշտ կարկաչի

Հայրենիքի ճոխ սեղանին,

Թող վառ շրթով մեզ հիւր կանչի

Հայաստանի կարմիր գինին։

կրկնակ.

Աղբյուրի պես վարար լինի

Հայաստանի կարմիր գինին,

Ով որ խմի, անուշ լինի

Հայաստանի կարմիր գինին։

  • Բաղը քաղինք,  Երգ ու բան, էջ 121

Բաղը քաղինք, խաղողը տարանք,

Չարազը, չարազը,

Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,

Ավազը, ավազը:

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան

Չըռչըռա, չըռչըռա,

Լըցնենք կարասն, էփի, թափի,

Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛. Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,

Կըրընկի, կըրընկի,

Չըփչըփացրու, փըռռա — խաղա

Տըրընգի, տըրընգի:

Խաղողը ճառթի, շիրան հանենք,

Ճըփճըփա, ճըփճըփա,

Մաճառ խմենք ու խաղ կանչենք,

Զըրընգա, զըրընգա:

  • Խաղող ճմռելու երգ,  Երգ ու բան, էջ 123

Իմ յարն իջավ ի էգին, ի էգին,

Օսկի դանակն ի ձեռին, ի ձեռին,

Քաղեց խարջի խաղողն ի էգին, ի էգին,

Ճմռեց օսկի խաղողն ի ձեռին:

Խարջի հավողը ճըմռեմ ի բարին, ի բարին,

Օսկի մաճառը խըմեմ ի բարին, ի բարին,

Չարը ոտի տակ ճըխլեմ, իմ գերին, իմ գերին,

Օսկի գինին խըմեմ իմ գերին, իմ գերին:

Հավող, հավող, քեզ մաճառին կը տամ,

Մաճառ, մաճառ, քեզ գինուն կը տամ,

Գինի, գինի, քեզ հարսանքին կը տամ,

Հարսնիք, հարսնիք, քեզ նորածին,

Նորավոր թագավորին կը տամ:

Ջոջ պասը պասով կը պահեմ,

Ջոջ պասին յարըս ինձնա հեռու կը պահեմ,

Բարին կըրակել կը տամ,

Չարը կըրակին կը տամ,

Աբրեշում մանել կը տամ:

  • Քաղենք խաղողը,  Երգ ու բան, էջ 117

Քաղենք խաղողը, լըցնենք կողովը,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բե՛ քաղենք սևը, փըռենք արևը,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Բե՛ քաղենք խարջին, ծախենք, տանք խարջը,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Ըռըզգին, աղեկ կտան գին,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք լալվարին, էս տարվա բարին,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Քիշմիշին, տանք մեր Անուշին,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք Սաթենին, տանք Սաթենիկին,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Քաղենք Նազելին, չըմընա կալին,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Քաղենք Արենին, շուտ գըցենք գինին,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Լըցնենք կարասը, որ շուտ խաղ ասը,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Լըցնենք տըճերը, որ շուտ ճըկմըկա,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Շուտ գցենք մաճառ, խմենք անպատճառ,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Փըռենք բոլ չամիչ, ուտենք քիչ ու միչ,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

Բոլ դոշաբ էփենք, ձմեռը շըփենք,

Շուտ-շուտ, շուտ-շուտ, շուտ-շուտ:

Անենք բոլ կախան, պըրծնի մեր յախան,

Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ:

7.Adriano Celentano beim Wein auspressen

Ֆլեշմոբ

Ուսումնական ժամերգություն Սուրբ երրորդություն եկեղեցում

Օր՝ Նոյեմբերի 12

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Պատասխանատու՝ Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր

Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

  • Հոգևոր ընթերցում՝ Սողոմոն Իմաստուն` Երգ երգոց գրքից հատված
  • Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
  • Դպրաց դաս` Շարական Ամեն հայր սուրբ: Նվ. Լիլիթ Առաքելյանի, մեն. Սյուզի Մարգարյան, Լուիզա Քեշիշյան, Սամվել Դոխոյան
  • Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Համենայնի — Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
  • օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,Տէր Աստուած մեր:
  • Մարմին Տէրունական

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.

երկնային զօրութիւնք յաներեւոյթս

երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով.

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Քոլեջի երգեցիկ խումբ` հատված պատարագից, «Հազարաց հրեշտակապետք կան»

«ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԷՋ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն 2021


Ուրբաթ — Համերգ Հակաբացիլ Կոմիտասով, Երևան Ջան ուրբաթ-համերգ

Ճամփորդություն Կոմիտաս թանգարան ինստիտուտ 2-րդ դասարանների հետ

Ճամփորդություն Կոմիտաս թանգարան ինստիտուտ 5-րդ դասարանների հետ

Համերգ Ուսուցչի տոնը՝ Մարմարյա սրահում

Պատասխանատու Առավոտյան ընդհանուր պարապմունքներ

Փորձեր Արևելք երգչախմբի փորձերի հաշվետվություն

Մասնակցություն Ուսումնական ժամերգություններ

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ հաշվետվություն

Մանկավարժական ճամբար հոկտեմբերի 25-29

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Փորձերի օրեր՝ հոկտեմբերի 4,7,11, 14, 18, 21, 25, 26

Հոկտեմբեր ամսին երգչախումբն աշխատել է նոր ստեղծագործության վրա` hայկական ժողովրդական երգ, որի մշակումը կատարել է Երվանդ Երկանյանը, բազմաձայնեցրել երգչախմբի համար: Աշխատել և վերհիշել ենք հիմնական ծրագրում ներառված հոգևոր երգերի և աշխարհիկ երգերի վրա Հարություն Թոփիկյանի հուշակոչման օրը ճամփորդություն կազմակերպելու համար:

Ճամփորդություն Երագտիքի երգ՝ նվիրված մեր ուսուցչին խորագրով:

Երախտիքի մեր երգը, օրը՝ նվիրված մեր Ուսուցչին՝ Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի հիմնադիր մաեստրո Հարություն Թոփիկյանին։
Ապարանում և Հառիճավանքում, հոկտեմբերի 26․2021թ.

Մանրամասները և տեսանյութերը՝ Երգչախմբի բլոգում:

Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

Ծրագրի ընդհանուր նկարագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժական ծրագրով «Ուսումնական ժամերգությունը» կրթահամալիրի կողմից մշակված հոգևոր, միասնական և ներառող հանրակրթական ծես է՝ նախագիծ, որը իրականացվում է ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Նախագիծը կարող է իրականացվել նաև այլ եկեղեցիներում՝ ըստ նախապես հրապարակված, հաստատված ծրագրի։

Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

  • «Ուսումնական ժամերգությունները» կազմակերպվում են ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցի՝ նախօրորք հրապարակված ժամանակացույցով, ամեն ուրբաթ՝ ժամը 9.00-9.15, Սուրբ Երրորդություն եկեղեցում:
  • «Ուսումնական ժամերգությանը»  մասնակցում են 4-12-րդ դասարանների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ,  ծնողներ, հյուրեր, նախագծային խմբեր, եկեղեցու հավատացյալներ, գործընկերներ, երբեմն միանում են հոգևորականներ, եկեղեցու այլ սպասավորներ:
  • «Ուսումնական ժամերգության» կազմակերպման պատասխանատուներն են տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարը, երաժիշտը, կազմակերպիչը, մասնակցում են նախօրորք որոշված նախագծային խմբերը:
  • «Ուսումնական ժամերգության» բովանդակության  պատասխանատուն է նախագծում ընդգրկված երաժիշտ-մասնագետը, մայրենիի ուսուցիչը, նախագծի համակարգողը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը։
  • Մանկավարժական աշխատողը «Ուսումնական ժամերգությանը» մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած նախագծային խմբի, կամ դասարանի հետ:
  • Սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է ծրագրի ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու մանկավարժական աշխատողը։
  • «Ուսումնական ժամերգության» ծրագիրը կազմում է պատասխանատու դպրոցի երաժիշտը, մայրենիի դասավանդողը, ովքեր ծրագրի ղեկավարի, երաժշտության լաբորատորիայի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դասավանդողի բլոգում (հրապարակվում է առնվազն երկու օր առաջ), դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում:
  • «Ուսումնական ժամերգության» տվյալ օրվա ծրագրին մասնակցելու հրավերը ուղարկվում է սովորողների, ծնողների, դասավանդողների էլեկտորնային հասցեներին:
  • Ուսումնական ժամերգության մասնակիցները եկեղեցի են գալիս մինչև ժամը 9.00, առանց ուշանալու, մնում են մինչև վերջ:

Ուսումնական ծրագրերում կարող են ներառվել՝ 

  • հոգևոր ծրագրային, նախագծային անհատական, խմբային երգեր, շարականներ, հատվածներ պատարագից,
  • հոգևոր ծրագրային, նախագծային  (անհատական, խմբային աստվածաշնչային, հոգևոր գրականության, շարականների  ընթերցումներ,
  • եկեղեցական տոնացույցի՝ տոների, ծեսերի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցի շրջանակում հոգևոր բովանդակության երգեր, շարականներ, ընթերցումներ,
  • հոգևոր զրույցներ և ժամանակակից հոգևոր ընթերցումներ,
  • հոգևոր բովանդակություն ունեցող այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ: