Հակաբացիլ Կոմիտասով, Երևան Ջան

Նախագիծ՝ Հակաբացիլ Կոմիտասով, Երևան ջան

Մեկնարկը՝ Սեպտեմբերի 1-ից

Ամփոփումը՝ Հոկտեմբերի 8-ին

Վայրը՝ բացօթյա, մայր դպրոցի պուրակ-պարտեզում

Ժամը՝ 15.15

Համակարգումը՝ Արևելյան Դպրոցի

Երաժիշտներ՝ Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

Նվագակցումը՝ Լիլիթ Առաքելյանի

Մասնակիցներ՝  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Ընթացիկ ուսումնական, հայրենագիտական նախագծեր՝ Իվետա Ջանազյանի հետ.

  • Երևան քաղաքի պատմությունը
  • Երևանյան հին ու նոր փողոցներ, վարչական շրջաններ
  • քաղաքաշինություն
  • Երևան քաղաքի էկոլոգիան

2. Երաժշտական

  • երաժշտական մտքի ձևավորում
  • քաղաքային ֆոլկ ժանր
  • ժամանակակից կոմպոզիտորներ, պոետներ…
  • երգերի տեքստերի բառացի իմացություն
  • ուսումնական երգչախմբերի զարգացումը և կատարելագործումը կրթահամալիրում
  • ցանցային համագործակցություն
  • գործիքային համույթների հետ համագործակցություն

Երգացանկ՝

Միասնական կատարում

  1. Խոսք` Հրաչյա Ղուկասյան
    Երաժշտություն` Արտեմի Այվազյան

Հեյ ջան Երևան

2-րդ դասարանների սովորողներ

2. Խոսք` Վլադիմիր Հարությունյան
Երաժշտություն` Ալեքսանդր Աճեմյան

Իրիկնային Երևան

3-րդ դասարանների սովորողներ

3. Երաժշտ. Կ. Օրբելյան

Երգ ճանապարհի

Միասնական կատարումներ

4. Կոմիտաս — Երևան բաղ եմ արել

5․ Կոմիտաս — Հեյ իմ նազան

6․ Կոմիտաս — Սոնա յար

7․ Կոմիտաս — Կաքավիկ

8․ Կոմիտաս — Էսօր ուրբաթ է, պաս է

4-5-րդ դասարանների սովորողներ

9. Խոսք` Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն` Առնո Բաբաջանյանի

Իմ Երևան (Առաջին սիրո երգը ֆիլմից)

10․ Խոսք` Ե. Չարենցի
Երաժշտություն` Էդգար Հովհաննիսյան

Ես իմ անուշ Հայաստանի

11. Խոսք` Պարույր Սևակի
Երաժշտություն` Էդգար Հովհաննիսյան

Էրեբունի — Երևան

ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է

Ռ. Հախվերդյան

Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը մութ գիշերին:

Նա ով եկել էր կյանքս բեկել էր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին,
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին:

Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա Երևանն է, այստեղ դու տանն ես
Ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին
Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին:

Ներս արի, ներս արի, ինչես կանգնել,
Ինչես հիմար ժպիտով քարացել,
Սա քո փողոցն է կյանքի դպրոցը
Ուր քեզ հիշում են դեռ չեն մոռացել.

Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհիշերլին
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է
Սերը քնքուշ էր կեսգիշերին….

ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ

Ալեքսանդր Աճեմյան

Երեկոն է երբ իջնում,

Գրկում մով այգին,

Ջահելներն են միշտ շրջում,

Երգը շուրթերին:

Կրկ.

Աստղերից էլ վառ,

Արևից անմար,

Դա մեր սերն է,

Մեր հույզերն են,

Մեր ուղին պայծառ:

Ուռիներն են կապտաշոր,

Երգը լուռ լսում,

Բարդիներն են մեղմօրոր,

Երգի հետ նազում:

Կրկ.

Աստղերից էլ վառ,

Արևից անմար,

Դա մեր սերն է,

Մեր հույզերն են,

Մեր ուղին պայծառ:

Ու թռչում է երգը մեր,

Մտնում բակ ու տուն,

Ծածանում սիրո հույսեր,

Ամեն մի սրտում:

Կրկ.

«Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել…»

Ա. Բաբաջանյան, Վ. Հարությունյան

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք…
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրել եմ, իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ,քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:

Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե,
Աշունդ ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ…
Քեզ հետ կիսել եմ ես միշտ
Եվ խնդություն և թե վիշտ,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրել եմ, իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:

Էրեբունի-Երևան (Է. Հովհաննիսյան — Պ. Սևակ)

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի։
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

Կրկ.

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել։
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես։

Կրկ.

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…