Երգչախմբային գործունեություն՝ 1-5 դասարաններում
Ժամանակահատված՝ սեպտեմբեր—մայիս, 2021-22 ուս:տարի
Նպատակը
- Կծանոթանան և կկատարեն տարբեր ազգերի հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ:
- Սովորողները կկարողանան երգել մի քանի ձայնով, նրանց մոտ կզարգանա բազմաձայն լսողությունը, կտիրապետեն երգչախմբային, դասական և բեմական արվեստին:
Խնդիրներ
- Սովորողներին ներկայացնել ազգային, դասական և այլընտրանքային երաժշտության հետ
- Ներկայացնել տարբեր ազգերի կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործություններին
- Ստեղծել այլընտրանքային երաժշտական կատարումներ
- Երգուսուցում(ազգային, դասական, օտարալեզու և օրացույցով նախատեսված ժամանակաշրջանին համապատասխան երգեր)
- Ռիթմիկ վարժություններ (բնական գործիքներով՝ օգտագործելով մարմին և շրխկաններով)
- Սովորողի մոտ ձևավորել խմբակային աշխատելու ունակություն, զարգացնել իրար լսելու կարողություն
- Իրականացնել ունկնդրում, որի միջոցով ձևավորել դասական և ազգային երաժշտություն ունկնդրելու մշակույթ
- Տեղեկացնել դասական երաժշտության տարբեր դարաշրջանների հեղինակներին և ստեղծագործությունները
- Կարաոկեների, տեսահոլովակների ստեղծում
Ընթացքը
- Լսողության ստուգում, ձայնաբաժինների որոշման ընտրություն:
- Շաբաթական երկու անգամյա փորձեր՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին 13.30-14.15:
- Ստեղծագործությունների ընտրություն, քննարկում, վերլուծություն, ուսուցման ընթացք և հանրայնացում:
Մասնակիցներ ՝ Արևելյան դպրոցի սովորողներից կազմված խումբ, ցանկության դեպքում նաև կրթահամալիրի մյուս օղակների սովորողների համալրում:
Մասնակիցների ցուցակ՝
4,1 դասարան
Գևորգյան Անգելինա
4,2 դասարան
Նատալի
Վիկտորյա
Վիկտորյա
Մարիամ
2,1 դասարան
2,3 դասարան