Օր՝ սեպտեմբերի 4, 2021
Ժամ՝ 8.30-10.00
Համակարգումը՝ ծեսերի լաբորատորիայի
Շքերթի բովանդակությունը՝ կրթական քայլք, Հազարան հավք փառատոնի ամփոփում
Կազմակերպիչներ՝ ծրագրի ղեկավարներ, երաժիշտ-դասավանդողներ, 6 տարեկաններ, դասվարներ, ծնողներ
Օրակարգ
- 8։30-ից հավաք դպրոցներում
- 9։00-ից՝ քայլքով Ս․ Երրորդություն եկեղեցի ըստ դպրոցների ներկայացրած ուղղությունների
- 9։30-10։00-միասնական օրհնություն, տոնախմբություն եկեղեցու բակում
- 10.00-հյուրասիրություն, բարի ճանապարհ
Միասնական օրհնություն-տոնախմբություն եկեղեցու բակում. ուղեցույց
- Մանուկների օրհնության կարգ Տեր Վարդանի կողմից. բացօթյա
- Ռիթմիկ ֆլեշմոբ կոպալով, դափով-Մարինե Ոսկանյան, Սեդա Թևանյան
- Արևաշարք՝ Արև, արև դուրս արի, Արև, արև եկ, եկ-ղեկավարումը՝ երաժշտության դասավանդողների
- Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծություն- ղեկավարումը՝ դասվարների
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
- Կոմիտաս՝ «Ձիուկ»-ղեկավարումը՝ երաժշտության դասավանդողների
- Աթ. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»- ղեկավարումը՝ դասվարների
Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:
- Միասնական պարերգեր-ղեկավարումը՝ Աննա Երիցյանի, Մարինե Մկրտչյանի
Թամզարա
Հայ, Նուբար
- Ծիսական հյուրասիրություն՝ դեղձ, սալոր
Դպրոց-պարտեզների օրվա առանձին ծրագրերը
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Արևելյան դպրոց-պարտեզ
- Արևմտյան դպրոց-պարտեզ
- Հարավային դպրոց-պարտեզ
Հիշեցում
6 տարեկանների խմբերը ներկայանում են դասարանական շապիկներով, արևապաշտպան գլխարկներով, արևային ակնոցներով, ուսապարկերով, ջրամաններով, շրխկաններով: