Ընդհանուր պարապմունքների կազմակերպման ուղեցույց

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ

8.45-9.00 սովորողների, դասավանդողների ջերմաչափում

9.00-9.15 ընդհանուր պարապմունքներ

ընդհանուր պարապմունքները կազմակերպվում են   նախօրոք որոշված բացօթյա տարածքներում մինչև  80 հոգանոց խմբերով

խմբային ընդհանուր պարապմունքի կազմակերպման պատասխանատուն է դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը

խմբային ընդհանուր պարապմունքի բովանդակության  պատասխանատուն է երաժիշտը, դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը

սովորողը պարապմունքին մասնակցում է դասարանով՝  իրենց համար որոշված տեղում

մանկավարժական աշխատողը պարապմունքին մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած դասարանի հետ

սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է պատասխանատու մանկավարժական աշխատողը և պարապմունքից հետո բացակաների ցուցակը տալիս գրասենյակ (ավագ դպրոցում) կամ մեկ ժամվա ընթացքում բացակայությունները գրանցում հաշվառման մատյանում (հիմնական դպրոց):

մանկավարժական աշխատողի մասնակցությունը պարապմունքին սահմանված կարգով հաշվառում է գրասենյակի ղեկավարը

ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմում են նախագծային խմբերը, որը ծրագրի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դպրոցի ենթակայքում

ընդհանուր պարապմունքի միասնական ծրագրում նշվում է խմբային պարապմունքների անցկացման վայրերը, պարապմունքի կազմակերպման, անցկացման պատասխանատուների անունները

ընդհանուր պարապմունքի ծրագիրը պատասխանատուն ուղարկում է դասավանդողների և սովորողների մեյլերին

Ընդհանուր պարապմունքների ծրագրերում կարող են ներառվել՝ 

  • ծրագրային, նախագծային  երգեր, խաղերգեր, պարերգեր
  • ծրագրային, նախագծային հոգևոր երգեր
  • ծրագրային, նախագծային  միասնական ընթերցանության  հատվածներ
  • մարմնամարզություն, մարզական  ֆլեշմոբեր
  • հոգեբանական, մտավարժական  զարգացնող խաղեր
  • եթե տարծքը ապահոված է ուժեղացուցիչով՝  պարեր
  • այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s