
Նախագիծ
Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց
Նպատակ
- ազգային մշակույթի յուրացում
- երաժշտական ճաշակի զարգացում
Խնդիրներ
- ուսումնասիրել ծիսական միջավայրը,
- յուրացնել ազգային, ծիսական, հոգևոր երաժշտական նյութը,
- ուսումնական գործընթացը կազմակերպել դրսում՝ ջրի (լողավազանի, գետի, լճի) մոտ, այգում, դաշտում, սարերում, ճամփորդության ընթացքում և այլ բնական միջավայրում:
Արդյունք
Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների միջոցով:
Աշխատանքի կազմակերպման ձևը
Անհատական և խմբային:
Մասնակիցների կազմը
Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:
Ընթացքը
Ուսուցանել երաժշտական նյութը՝ ազգային, ծիսական, հոգևոր երգեր, պարեր, պարերգեր: Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար: Եթե ծիսական պարագան պատրաստվում է ծեսի իրականացման ընթացքում, պատրաստել բնության գրկում՝ երգերի, պարերի, պարերգերի, հետաքրքիր պատմությունների, զրույցների ուղեկցությամբ: Յուրացնելով ծեսը՝ չկրկնել միայն նկարագրածով, ստեղծագործել, նոր համապատասխան կերպարներ, գործողություններ, պարագաներ ստեղծել: Գործողությունները և նոր պարագաները, կերպարները պետք է ստեղծեն մասնակիցները, պատճառաբանեն, հիմնավորեն, արդարացնեն փոփոխությունը, ինչից ելնելով է այն կատարվում, որքանով է բնական, հետաքրքիր, ժամանակակից: Կարելի է փորձել նորությունը, չվախենալ փոփոխությունից: Ստեղծականությունը պետք է լինի անընդհատ, ամբողջ ծեսի ընթացքում:
Արդյունքների ծավալը և ժամանակացույցը
Աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները: