
Օր՝ օգոստոսի 23-27
Վայր՝ Արևելյան դպրոցի կասկադ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի ճամբարականներ, դասավանդողներ:
Ծրագրում՝
Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:
Մանուկների հայր մեր
Մարմին տէրունական
Թամզարա
Բոբիկ ջուր մի էրա
Երգուսուցում՝
Վայ Սարին
Հագել ես ալ ես դառել,
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Սրտես հիլալ ես դառել,
Եկել են տանում են իմ սիրած յարին:
Հերվա իմ բլբուլ լեզուն,
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Էս տարի լալ եմ դառել,
Եկել են տանում են իմ սիրած յարին:
ՀԱՆԻՄԱՆ ՋԱՆԻՄԱՆ
Հանիման, ջանիման,
Տուն եմ շինել գետի բերան,
Հանիման, ջանիման,
Վրեն գցել երկու գերան:
Հանիման, ջանիման,
Մեկը խոխի, մեկը ծիրան,
Հանիման, ջանիման,
Խոխին կոտրավ մնաց ծիրան:
Հանիման, ջանիման,
Մեր տուն ձեր տուն մոտիկ, մոտիկ,
Հանիման, ջանիման,
Իջնենք բաղչեն քաղենք խոտիկ:
Հանիման, ջանիման,
Տանենք դնենք մսրա մոտիկ,
Հանիման, ջանիման,
Տեսնինք վիր յարն է խորոտիկ:
Հանիման, ջանիման,
Տուն եմ շինել գետի բերան,
Հանիման, ջանիման,
Վրեն գցել երկու գերան:
Հանիման, ջանիման,
Մեկը խոխի, մեկը ծիրան,
Հանիման, ջանիման,
Խոխին կոտրավ մնաց ծիրան: