«Արևելք» երգչախումբ ծրագիր 2021-2022

Երգչախմբային գործունեություն՝ 1-5 դասարաններում

Ժամանակահատված՝ սեպտեմբերմայիս, 2021-22 ուս:տարի

Նպատակը

  • Կծանոթանան և կկատարեն տարբեր ազգերի հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ:
  • Սովորողները կկարողանան երգել մի քանի ձայնով, նրանց մոտ կզարգանա բազմաձայն լսողությունը, կտիրապետեն երգչախմբային, դասական և բեմական արվեստին:

Խնդիրներ

  • Սովորողներին ներկայացնել ազգային, դասական և այլընտրանքային երաժշտության հետ
  • Ներկայացնել տարբեր ազգերի կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործություններին
  • Ստեղծել այլընտրանքային երաժշտական կատարումներ
  • Երգուսուցում(ազգային, դասական, օտարալեզու և օրացույցով նախատեսված ժամանակաշրջանին համապատասխան երգեր)
  • Ռիթմիկ վարժություններ (բնական գործիքներով՝ օգտագործելով մարմին և շրխկաններով)
  • Սովորողի մոտ ձևավորել խմբակային աշխատելու ունակություն, զարգացնել իրար լսելու կարողություն
  • Իրականացնել ունկնդրում, որի միջոցով ձևավորել դասական և ազգային երաժշտություն ունկնդրելու մշակույթ
  • Տեղեկացնել դասական երաժշտության տարբեր դարաշրջանների հեղինակներին և ստեղծագործությունները
  • Կարաոկեների, տեսահոլովակների ստեղծում

Ընթացքը

  • Լսողության ստուգում, ձայնաբաժինների որոշման ընտրություն:
  • Շաբաթական երկու անգամյա փորձեր՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին 13.30-14.15:
  • Ստեղծագործությունների ընտրություն, քննարկում, վերլուծություն, ուսուցման ընթացք և հանրայնացում:

Մասնակիցներ ՝ Արևելյան դպրոցի սովորողներից կազմված խումբ, ցանկության դեպքում նաև կրթահամալիրի մյուս օղակների սովորողների համալրում:

Մասնակիցների ցուցակ՝

4,1 դասարան

Գևորգյան Անգելինա

4,2 դասարան

Նատալի

Վիկտորյա

Վիկտորյա

Մարիամ

2,1 դասարան

2,3 դասարան

Նախագիծ. Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

Նախագիծ

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի զարգացում

Խնդիրներ

  • ուսումնասիրել ծիսական միջավայրը,
  • յուրացնել ազգային, ծիսական, հոգևոր երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դրսում՝ ջրի (լողավազանի, գետի, լճի) մոտ, այգում, դաշտում, սարերում, ճամփորդության ընթացքում և այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների միջոցով:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:

Ընթացքը

Ուսուցանել երաժշտական նյութը՝ ազգային, ծիսական, հոգևոր երգեր, պարեր, պարերգեր: Ծեսի   նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար: Եթե ծիսական պարագան պատրաստվում է ծեսի իրականացման ընթացքում, պատրաստել բնության գրկում՝ երգերի, պարերի, պարերգերի, հետաքրքիր պատմությունների, զրույցների  ուղեկցությամբ: Յուրացնելով ծեսը՝ չկրկնել միայն նկարագրածով, ստեղծագործել, նոր համապատասխան կերպարներ, գործողություններ, պարագաներ ստեղծել: Գործողությունները և նոր պարագաները, կերպարները պետք է ստեղծեն մասնակիցները, պատճառաբանեն, հիմնավորեն, արդարացնեն փոփոխությունը, ինչից ելնելով է այն կատարվում, որքանով է բնական, հետաքրքիր, ժամանակակից: Կարելի է փորձել նորությունը, չվախենալ փոփոխությունից: Ստեղծականությունը պետք է լինի անընդհատ, ամբողջ ծեսի ընթացքում:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:

Նախագծային ուսուցման շաբաթ, սեպտեմբերի 1-10

Սեպտեմբերի 1-10

Սեպտեմբերի 1

8.45-կաբինետների օդափոխություն

9.00-9.15-Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունքներ

10. 00 -12.00 — Գիտելիքի օրը Թումոյի այգում 3-րդ դասարանների սովորողների հետ

Սեպտեմբերի 2

8.45-կաբինետների օդափոխություն

9.00-9.15-Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունքներ

9.20-12.30-նախագծային աշխատանք 1-5-րդ դասարաններում, ըստ հրապարակված դասացուցակի

12.30-12.55-ընդմիջում

12.55-13.30-բլոգային աշխատանք

15.15-16.00 Երգչախմբի պարապմունք

Սեպտեմբերի 3

8.45-կաբինետների օդափոխություն

9.00-9.15-Ուսումնական ժամերգություն

9.20-12.30-նախագծային աշխատանք 1-5-րդ դասարաններում, ըստ հրապարակված դասացուցակի

12.30-12.55-ընդմիջում

12.55-13.30-բլոգային աշխատանք

15.15-Ուրբաթ-պարապմունք

Ենթակա է խմբագրման….

Ուսումնական տարվա մեկնարկ օգոստոսի 30,31

Օգոստոսի 30

Շարունակել կարդալ “Ուսումնական տարվա մեկնարկ օգոստոսի 30,31”

Առաջին ուս. շրջանի նախագծեր

2021-2022 ուս. տարի

Առավոտյան ընդհանուր պարապմունքներ 1-5-րդ դասարաններ

Ուսումնական ժամերգություն նախագիծ 4-5-րդ դասարաններ

Ուրբաթ համերգներ նախագիծ 1-5-րդ դասարաններ

Կրթական շքերթ նախագիծ 6 տարեկաններ

Կոմիտասյան օրեր նախագիծ 1-5-րդ դասարաններ

Երևանյան երգերի ուսուցում 1-5-րդ դասարաններ

«Արևելք» մանկական երգչախումբ նախագիծ

Ընդհանուր պարապմունքների կազմակերպման ուղեցույց

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ

8.45-9.00 սովորողների, դասավանդողների ջերմաչափում

9.00-9.15 ընդհանուր պարապմունքներ

ընդհանուր պարապմունքները կազմակերպվում են   նախօրոք որոշված բացօթյա տարածքներում մինչև  80 հոգանոց խմբերով

խմբային ընդհանուր պարապմունքի կազմակերպման պատասխանատուն է դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը

խմբային ընդհանուր պարապմունքի բովանդակության  պատասխանատուն է երաժիշտը, դասվարը, կազմակերպիչը, նախօրորք որոշված նախագծային խմբերը

սովորողը պարապմունքին մասնակցում է դասարանով՝  իրենց համար որոշված տեղում

մանկավարժական աշխատողը պարապմունքին մասնակցում է դպրոցի ղեկավարի որոշած դասարանի հետ

սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է պատասխանատու մանկավարժական աշխատողը և պարապմունքից հետո բացակաների ցուցակը տալիս գրասենյակ (ավագ դպրոցում) կամ մեկ ժամվա ընթացքում բացակայությունները գրանցում հաշվառման մատյանում (հիմնական դպրոց):

մանկավարժական աշխատողի մասնակցությունը պարապմունքին սահմանված կարգով հաշվառում է գրասենյակի ղեկավարը

ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմում են նախագծային խմբերը, որը ծրագրի ղեկավարի հաստատումից հետո տեղադրվում է դպրոցի ենթակայքում

ընդհանուր պարապմունքի միասնական ծրագրում նշվում է խմբային պարապմունքների անցկացման վայրերը, պարապմունքի կազմակերպման, անցկացման պատասխանատուների անունները

ընդհանուր պարապմունքի ծրագիրը պատասխանատուն ուղարկում է դասավանդողների և սովորողների մեյլերին

Ընդհանուր պարապմունքների ծրագրերում կարող են ներառվել՝ 

  • ծրագրային, նախագծային  երգեր, խաղերգեր, պարերգեր
  • ծրագրային, նախագծային հոգևոր երգեր
  • ծրագրային, նախագծային  միասնական ընթերցանության  հատվածներ
  • մարմնամարզություն, մարզական  ֆլեշմոբեր
  • հոգեբանական, մտավարժական  զարգացնող խաղեր
  • եթե տարծքը ապահոված է ուժեղացուցիչով՝  պարեր
  • այլ ծրագրային և նախագծային նախաձեռնություններ

Կրթական շքերթ սեպտեմբերի 4

Օր՝ սեպտեմբերի 4, 2021

Ժամ՝ 8.30-10.00

Համակարգումը՝ ծեսերի լաբորատորիայի


Շքերթի բովանդակությունը՝ կրթական քայլք, Հազարան հավք փառատոնի ամփոփում


Կազմակերպիչներ՝ ծրագրի ղեկավարներ, երաժիշտ-դասավանդողներ, 6 տարեկաններ, դասվարներ, ծնողներ

Օրակարգ

  • 8։30-ից հավաք դպրոցներում
  • 9։00-ից՝ քայլքով Ս․ Երրորդություն եկեղեցի ըստ դպրոցների ներկայացրած ուղղությունների
  • 9։30-10։00-միասնական օրհնություն, տոնախմբություն եկեղեցու բակում
  • 10.00-հյուրասիրություն, բարի ճանապարհ

Միասնական օրհնություն-տոնախմբություն եկեղեցու բակումուղեցույց

  • Մանուկների օրհնության կարգ Տեր Վարդանի կողմից. բացօթյա
  • Ռիթմիկ ֆլեշմոբ կոպալով, դափով-Մարինե Ոսկանյան, Սեդա Թևանյան
  • Արևաշարք՝ Արև, արև դուրս արի, Արև, արև եկ, եկ-ղեկավարումը՝ երաժշտության դասավանդողների
  • Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծություն- ղեկավարումը՝ դասվարների

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

  • Կոմիտաս՝ «Ձիուկ»-ղեկավարումը՝ երաժշտության դասավանդողների
  • Աթ. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»- ղեկավարումը՝ դասվարների

Մի աքաղաղ կարմրապեծիկ,

Իր ոտքերը երկար ու ձիգ,

Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,

Էս կտուրը փուլ  չի գալիս:

  • Միասնական պարերգեր-ղեկավարումը՝ Աննա Երիցյանի, Մարինե Մկրտչյանի

Թամզարա

Հայ, Նուբար

  • Ծիսական հյուրասիրություն՝ դեղձ, սալոր

Դպրոց-պարտեզների օրվա առանձին ծրագրերը

  • Հյուսիսային դպրոց-պարտեզ
  • Արևելյան դպրոց-պարտեզ
  • Արևմտյան դպրոց-պարտեզ
  • Հարավային դպրոց-պարտեզ

Հիշեցում

6 տարեկանների խմբերը ներկայանում են դասարանական շապիկներով, արևապաշտպան գլխարկներով, արևային ակնոցներով, ուսապարկերով, ջրամաններով, շրխկաններով:

Սեպտեմբերի 1-10 առավոտյան ընդհանուր պարապմունք

Օր՝ Սեպտեմբերի 1-10

Վայր՝  Արևելյան դպրոցի կասկադ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Ծրագրում՝

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Անդաստան

Մանուկների հայր մեր

Այբ, բեն, գիմ

Փայտե ձիուկ

Արև, Արև եկ,եկ

Արև, Արև, արի դուրս

Այ արևը

Կաքավիկ

Հոյ Նազան

Թամզարա

Բոբիկ ջուր մի էրա

Հայ Նուբար

Թոն կուգա

Հանիման

Հանինա

Հանիկ նինար

Գիտելիքի օրը Թումոյի այգում (սեպտեմբերի 1)

Վայրը՝ Թումոյի այգի

Օր` սեպտեմբերի 1

Ժամը՝ 10:00-11:00

Հագուստը՝ դասարանական շապիկներ

Անհրաժեշտ պարագաներ՝ գազով գունավոր փուչիկներ

Պատասխանատուներ՝ Հռիփսիմե Առաքելյան, Նելլի Թովմասյան, Սաթենիկ Սիմոնյան,Արմինե Մովսիսյան

Երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան

Օգնական՝ Սյուզաննա Սարգսյան

Ծրագրում՝

Մարմնամարզություն՝ Սյուզաննա Սարգսյանի հետ

Երգեր, պարերգեր

Երգացանկ

1.Սոնա յար

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Վարդավառը գալիս ա,

Սոնա յար, Սոնա յար,

Ծաղիկը ցընծալիս ա.

Սոնա սիրուն, Սոնա յար:

Այ ծաղիկ կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար,

Ձենըդ ծըլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Կանաչ տեղը` բաղում եմ,

Սոնա յար, Սոնա յար,

Պարի միջին խաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Կաքավի պես սորալով,

Սոնա յար, Սոնա յար,

Տըղաներին դաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

2.Հո~յՆազան

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

3.Գնացեք տեսեքով է կերել այծը

 https://www.youtube.com/embed/VRCEi9AOSho?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

4.Արևարևեկեկզիզի քարին վեր եկ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝

Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

5.Դեհեզընգըզընգըդեհե ջան

Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Սըրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Կըռունկ կանչեր սարերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Ղարիբ տըղեն երերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

6.Այբ, բեն, գիմ

“>https://www.youtube.com/embed/gK2yU8Xk1FY?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո,

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո,

Նու, շա, ո:

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո

Վյուն, փյուր, քե,

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Վյուն, փյուր, քե:

Եվ, օ, ֆե:

7.Հե~յ, իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

8. Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

9.Կաքավի եգը

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն, սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն` հյուսած ծաղիկներով,

Շուշան, Նարգիզ, Նունուֆարով,

Քո տեղ՝ լցված ցող ու շաղով,

Քնես, կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

10. Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար

Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար

Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

Поделиться ссылкой:

Առավոտյան ընդհանուր պարապմունք օգոստոսի 30

Օր՝ օգոստոսի 30

Վայր՝  Արևելյան դպրոցի կասկադ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Ծրագրում՝

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Անդաստան

Մանուկների հայր մեր

Այբ, բեն, գիմ

Փայտե ձիուկ

Արև, Արև եկ,եկ

Արև, Արև, արի դուրս

Այ արևը

Կաքավիկ

Հոյ Նազան

Թամզարա

Բոբիկ ջուր մի էրա