Ճամփորդություն Ջուխտակ վանք 3,1 դասարանի հետ

Մեր նախատեսած ժամին, նախատեսած վայրում, քառասուն հոգանոց ուխտավորների մեծ ու սիրելի թիմով շարժվեցինք դեպի Տավուշ՝ Ջուխտակ վանական համալիր: Առաջին կանգառը Սևանի հանրային լողափում էր, կարճ նախաճաշ, փոքր հանգիստ և շարժվեցինք դեպի Դիլիջան: Ուխտավորները վճռական էին տրամադրված և բարձունքը բավական հեշտ հաղթահարվեց: Առ Աստված մեր աղոթքը հնչեցրեցինք, մեծ ու փոքրով շուրջպար բռնեցինք: Մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ հետևում էինք մեր հայրենագետ ուսուցիչ Իվետա Ջանազյանին, ում խոսքն ու ներկայացրած փաստերը մեզ խիստ հետաքրքիր թվացին: Կազմակերպիչ Անահիտ Գևորգյանն էլ ստանձնել էր իր պաշտոնը և հրաշալի կազմակերպում էր:
Այդպես կազմակերպված մեծ ու փոքրով, երաժիշտ, հայրենագետ, կազմակերպիչ, դասվար, ծնող և վարորդ միասնական թիմով մեր գործը ավարտված համարեցինք և մոտակա բացատում մի լավ բրդուճային հրավառություն կազմակերպեցինք, շունչ քաշելուց և գնդակ խաղալուց հետո, վերադարձանք Սևանի հանրային լողափ, ուր մի լավ լողացինք: Հոգնած, բայց և գոհունակ, երեկոյան հասանք Երևան: