«Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով»․Հակաբացիլ համերգ-ներկայացում-ցուցադրություն

Հունիսի 19-ին Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողները ներկայացրեցին իրենց «Հավեսի՜ լողափ՝ երգով, պարով, ընթերցումներով» հակաբացիլ համերգ-ներկայացում-ցուցադրությունը։ Մեծով- փոքրով հավաքվել էինք Արևելյան դպրոցի ներքին բակում։ Ծրագիրը երկու մասից էր։ Սկզբում սովորողները ներկայացան երգով, պարով, ընթերցումներով, իսկ երկրորդ մասում՝ հակաբացիլ միջավայրում իսկական տոն․հայրիկները տարբեր մրգերից պատրաստում էին ֆրեշներ, մայրիկները զարդարում էին թխվածքաբլիթները, մի խումբ սովորողներ լողում էին, մյուսները գնդակախաղ էին խաղում, միասնական պարուսուցում-երգուսուցում։ Իսկ վերջում՝ ձմերուկուտոցի։ Իսկական Սեբաստացիները այսպիսինն են լինում։ Շնորհակալ ենք մեր ծնողական համայնքից։

Ուսումնական չորրորդ շրջանի ամփսփում

Մայիսի 30-ից — հունիսի 11-ը

Ճամփորդություն

Ջուխտակ վանք 3,1 դասարանի հետ

Ճամփորդություն Ջուխտակ վանք 3,1 դասարանի հետ

Մեր նախատեսած ժամին, նախատեսած վայրում, քառասուն հոգանոց ուխտավորների մեծ ու սիրելի թիմով շարժվեցինք դեպի Տավուշ՝ Ջուխտակ վանական համալիր: Առաջին կանգառը Սևանի հանրային լողափում էր, կարճ նախաճաշ, փոքր հանգիստ և շարժվեցինք դեպի Դիլիջան: Ուխտավորները վճռական էին տրամադրված և բարձունքը բավական հեշտ հաղթահարվեց: Առ Աստված մեր աղոթքը հնչեցրեցինք, մեծ ու փոքրով շուրջպար բռնեցինք: Մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ հետևում էինք մեր հայրենագետ ուսուցիչ Իվետա Ջանազյանին, ում խոսքն ու ներկայացրած փաստերը մեզ խիստ հետաքրքիր թվացին: Կազմակերպիչ Անահիտ Գևորգյանն էլ ստանձնել էր իր պաշտոնը և հրաշալի կազմակերպում էր:
Այդպես կազմակերպված մեծ ու փոքրով, երաժիշտ, հայրենագետ, կազմակերպիչ, դասվար, ծնող և վարորդ միասնական թիմով մեր գործը ավարտված համարեցինք և մոտակա բացատում մի լավ բրդուճային հրավառություն կազմակերպեցինք, շունչ քաշելուց և գնդակ խաղալուց հետո, վերադարձանք Սևանի հանրային լողափ, ուր մի լավ լողացինք: Հոգնած, բայց և գոհունակ, երեկոյան հասանք Երևան:

Համերգ Ելք 3,2 դասարանի հետ

«Հակաբացիլ Կոմիտաս» համերգ համեմված սովորողների ստեղծած հորինուկներով։ Արևելյան դպրոցի Վերնատանը տրամադրությունների հեղեղ էր․ «Ելք» ստուգաստես-մուտք 4-րդ դասարան։ Օրվա մասին պատմում է ֆիլմը․․․

Մեծ ու փոքրերի ճամբար (հաշվետու համերգ) 2,4 դասարանում

Համապատասխան նախագծի՝ հունիսի 11-ին Արևելյան դպրոցում կրկին երաժշտական֊ճամբարային գործունեություն էր։ Այս անգամ հաշվետու-համերգով տարին էին ամփոփում «Իմացումի հրճվանք» ծրագրի երկրորդ տարվա սովորողները։ Համերգային ընթացքը խաղային էր։ Որպես մեծ ու փոքր ռոդարիկներ` սովորողներն ու ծնողները փորձում էին բնութագրումների օգնությամբ գուշակել, թե ու՞մ նվերն է թաքնված նվեր-ծրարում։

«Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա» համերգ-ներկայացում

Այբ, բեն, գիմ, Արևների շարք

Փայտե ձիուկ, Գնացե՛ք, տեսե՛ք

Հ.Թումանյան «Էս էն է»

Սոնա յար

Հո՜յ, Նազան, Հե՛յ, իմ Նազան, Էսօր ուրբաթ է,պաս է

Միասնական պար.
Կոմիտաս«Շորոր»