
Օր՝ Մայիսի 18
Ժամ՝ 09:00
Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի
Պատասխանատու՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր
Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով
Ծրագիր
- Տերունական աղոթք
Հայ՛ր մեր,
որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս. ամէն:
- Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»
Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …
- Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:
Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:
- Հոգևոր ընթերցում՝ «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»
Առաջին հատված
Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
Բ
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
- Դպրաց դաս — Մ. Մաշտոց — Անկանիմ առաջի քո — Լիլիթ Առաքելյան և Աննա Երիցյան
- Հատվածներ Սուրբ Պատարագից
- Սուրբ Աստված
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:
- Հիշեա Տեր
Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
- Համենայնի — Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
- օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,Տէր Աստուած մեր:
- Հոգևոր ընթերցում՝ «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»
Երկրորդ հատված
Է
Տեսող ամենայնի
Մեղայ քեզ,
Խորհրդով, բանիւ եւ գործով.
Ջնջեա զձեռագիր յանցանաց իմոց
Եւ գրեա զանուն իմ ի դպրութեան կենաց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
ԺԱ
Իմաստութիւն Հօր Յիսուս,
Տուր ինձ զիմաստութիւն,
Զբարիս խորհիլ եւ խօսիլ եւ գործել
Առաջի քո յամենայն ժամ.
Ի չար Խորհրդոց՝ ի բանից եւ ի գործոց
Փրկեա զիս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ.
Մարմին Տէրունական
Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
«Դպրաց դաս» Մ. Եկմալյան «Միայն Սուրբ» Լիլիթ Առաքելյան և ընկերներ
- «ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԷՋ»
Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :
- Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»
Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։