Անտիվիրուս Կոմիտասը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենում

Նպատակը—Կոմիտասյան երգերի ֆլեշմոբի իրականացում Երևանի մետրոպոլիտենի կայարաններում:

Խնդիրներ- Հեղինակային կրթական ծրագրի ներկայացում, տարածում

Քաղաքային ստորգետնյա տրանսպորտից՝ մետրոյից, օգտվելու կանոնների յուրացում:

Ստորգետնյա Երևանով թափառումների միջոցով ծանոթացում մետրոպոլիտենի, նրա կայարանների հետ:

Մասնակիցներ— Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ, երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան

Նախագծի նկարագրություն

Երկրոդ դասարանցիները ճամփորդում են Երևանի մետրոպոլիտենում՝ Բարեկամությունից մինչև Չարբախ: Սովորում են մետրոյից օգտվելու կանոնները՝ ինչպե՞ս անվտանգ երթևեկել, ինչպե՞ս տարբերել կայարանները: Գնացքի վագոններում և կայարաններում իրականացնում են «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը:

Երգացանկ

1.Սոնա յար

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Վարդավառը գալիս ա,

Սոնա յար, Սոնա յար,

Ծաղիկը ցընծալիս ա.

Սոնա սիրուն, Սոնա յար:

Այ ծաղիկ կանչող աղջիկ,

Սոնա յար, Սոնա յար,

Ձենըդ ծըլվըլալիս ա,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Կանաչ տեղը` բաղում եմ,

Սոնա յար, Սոնա յար,

Պարի միջին խաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Կաքավի պես սորալով,

Սոնա յար, Սոնա յար,

Տըղաներին դաղում եմ,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,

Սոնա սիրուն, Սոնա յար:

2.Հո~յՆազան

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

3.Գնացեք տեսեքով է կերել այծը

Գնացեք տեսեք` ով է կերել թուփը,
Գնացին տեսան` այծն է կերել թուփը:
Այծն ու թուփը,
Թուփն ու այծը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել այծը,
Գնացին տեսան` գայլն է կերել այծը:
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Գնացեք տեսեք` ով է կերել գայլը,
Գնացին տեսան`արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,
Գայլն ու այծը,
Այծն ու թուփը,
Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

Ձեզ` բարեկենդան,
Մեզ՝ բարի զատիկ:

4.Արևարևեկեկզիզի քարին վեր եկ

Արև-արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպեր հեռացեք,

Արևին ճամփա բացեք:

Թողեք նա գա մեզ մոտ՝

Նրա լույսին ենք կարոտ.
Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տես-տես
Պսպղում է ոսկու պես:

Կարմիր արև եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:

5.Դեհեզընգըզընգըդեհե ջան

Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Սըրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Կըռունկ կանչեր սարերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Ղարիբ տըղեն երերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

6.Այբ, բեն, գիմ

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Այբ, բեն, գիմ,

Դա, եչ, զա,

Դա, եչ, զա:

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Է, ըթ, թո,

Ժե, ինի, լյուն,

Ժե, ինի, լյուն:

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Խե, ծա, կե,

Հո, ձա, ղատ,

Հո, ձա, ղատ:

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո,

Ճե, մեն, յի/հի/,

Նու, շա, ո,

Նու, շա, ո:

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Չա, պե, ջե,

Ռա, սե, վեվ,

Ռա, սե, վեվ:

Տյուն, րե, ցո

Վյուն, փյուր, քե,

Տյուն, րե, ցո,

Վյուն, փյուր, քե,

Վյուն, փյուր, քե:

Եվ, օ, ֆե:

7.Հե~յ, իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

8. Փայտե ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,

Քարեն վեր,

Դարեն վեր,

Սիրուն ձիուկ,

Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,

Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Գետեն անցիր ափ,

Մի՛ վազեր,

Մի՛ կոտրեր,

Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,

Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Այժմ կեցիր դու,

Ու արի,

Կեր գարի,

Գիրո՛ւկ ձիուկ

Քաջարի.

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,

Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

9.Կաքավի եգը

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն, սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն` հյուսած ծաղիկներով,

Շուշան, Նարգիզ, Նունուֆարով,

Քո տեղ՝ լցված ցող ու շաղով,

Քնես, կելնես երգ ու տաղով:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

10. Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար

Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար

Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

Առավոտյան ընդհանուր պարապմունք մայիսի 31-ից հունիսի 4-ը

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով

Օր՝ մայիսի 24-28

Վայր՝  Արևելյան դպրոցի կասկադ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Երկուշաբթի  2-րդ դասարաններ, ծրագրում՝

Արև, Արև, Կաքավիկ, Սոնա յար, Հոյ նազան, Այբ բեն գիմ, Գնացեք տեսեք

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Երեքշաբթի, հինգշաբթի 4-5-րդ դասարաններ, ծրագրում՝

Հայր մեր, Էսօր ուրբաթ է, պաս է, Երևան բաղ եմ արել, Սոնա յար, Հոյ նազան, Գնացեք տեսեք:

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Չորեքշաբթի 3-րդ դասարաններ, ծրագիր

Կաքավիկ, Սոնա յար, Հոյ նազան, Այբ բեն գիմ, Հայր մեր, Արև, Արև, Գնացեք տեսեք:

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Ուրբաթ — 5 տարեկաններ և 1-ին դասարաններ, դասվարներ: Պատասխանատու՝ Տաթև Մանվելյան

Նախագիծ` «Հակաբացիլ Կոմիտաս»

Նախագիծ` «Հակաբացիլ Կոմիտաս»

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

  1. Թեման

Կոմիտաս, Կոմիտասի ժառանգությունը

  1. Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը
  • Նախակրթարան
  • Կրտսեր դպրոց
  • Միջին դպրոց
  • Ավագ դպրոց
  1. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է տարվա ընթացքում, ամփոփվում է ուսումնական տարվա վերջում՝ ընդհանուր կատարումներով, ներկայացված նախագծերով:

  1. Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նախագծի նպատակը

  • սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրները

  • սովորողներին, սաներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
  • հոգևոր  զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր  զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  ճաշակի ձևավորում:

Ընթացքը

  • Նյութի ընտրություն
  • կյանքն ու գործունեությունը,
  • Կոմիտասը՝ որպես ազգագրագետ,
  • ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունները՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր կատարման համար,
  • ունկնդրման համար նախատեսված ստեղծագործություններ.
  • խմբերգեր,
  • մեներգեր,
  • դաշնամուրային ստեղծագործություններ,
  • մշակումներ լարային քառյակի և այլ կազմերի համար,
  • ծրագրային երգեր,
  • Կոմիտասի կատարումները,
  • նամակները, բանաստեղծությունները, հայտնի մարդկանց հուշերը:

Սովորողների հետ տարվող աշխատանքը

  • երգերի ուսուցում, կատարում,
  • ունկնդրում,
  • համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում՝ սովորողների համար, սովորողների կողմից (ցուցադրության համար նախատեսված նյութեր, տեսանյութ, ֆիլմ, կարաոկե, այլ նյութեր),
  • մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Հետազոտական աշխատանք

Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:

Աղբյուրները՝ համացանց (www.komitas.am,   www.youtube.com , այլ կայքեր), գրականություն:

Նյութի բաշխում՝ ըստ մասնակիցների, սովորողների տարիքային խմբերի

Բոլոր տարիքային խմբերը, բացի նախակրթարանից, կատարում են ընդհանուր կատարման համար ընտրած երգերը.

Երաժշտական փաթեթներ

Բացի ընդհանուր երգերից, ամեն տարի Երաժշտության կենտրոնը ընտրում է Կոմիտասի երգերից ևս 5-ը, որոնք կատարվում են նախագծի իրականացման շրջանակում:

Նախակրթարանի սաները ընդհանուր կատարման համար ընտրած երգերից կարող են կատարել «Արև, արև, ե՛կ, ե՛կ» և «Գնացեք, տեսեք» երգերը:

Երաժշտության դաստիարակը իր ընտրած երգերը, որոնք կարող են կատարել սաները, ներկայացնում է Երաժշտության կենտրոնին:

Առաջարկվող գրականություն

  • Կոմիտասի հատորները,
  • Կոմիտասի նամակները,
  • Կոմիտասի բանաստեղծությունները,
  • Կոմիտասի մասին գրված գրականություն:

Արդյունքները

Սովորողը  կիմանա

  • Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը,
  • Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերը,
  • Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի գրի առած և հորինած ստեղծագործությունները:

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող

Սովորողը կկարողանա

Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը կայքում, բլոգում, ձայնադարանում

  • Կոմիտասյան օրերին, կրթահամալիրի տարբեր դպրոցների տարբեր խմբեր, որոնք ուսումնական նախագծի շրջանակներում նախապես պատրաստվել են, ելույթներով հանդես կգան ինչպես իրենց դպրոցի սաների, սովորողների, այնպես էլ կրթահամալիրի այլ դպրոցների սաների, սովորողների, դասավանդողների առջև:
  • Սովորողները իրենց ենթակայքերում, բլոգում կներկայացնեն Կոմիտասի մասին իրենց կատարած հետազոտական աշխատանքները, որոնցից լավագույնները իրենց տեղը կգտնեն կրթահամալիրի Ձայնադարանում:

Մայիսյան ամենամյա 16-րդ հավաքի ամփոփում

Մայիսի 7, ուրբաթ Արևելք երգչախմբի մասնակցությունը ուրբաթ համերգին

Մայիսի 8, շաբաթ Ճամփորդություն Գագարին նախագծով Համբարձման մաքրումի օր

Մայիսի 12, չորեքշաբթի Ճամփորդություն Համբարձման ծեսը Վարսերում

Մայիսի 13, հիմգշաբթի Ճամփորդություն Համբարձման ծեսը Ծաղկեվանքում

Մայիսի 14, ուրբաթ Ճամփորդություն Համբարձման ծեսը Ապարանում

Մայիսի 15, շաբաթ Մին էլ հանկարծ… Հազարան հավքը ներկայացում

Մայիսի 17, երկուշաբթի Այլընտրանքային երաժշտական գործիքներով, խաղում ենք համբարձում նախակրթարանում

Մայիսի 21, ուրբաթ Ճամփորդություն Համբարձման ծեսը Աստվածընկալ վանքի ձորում

Մայիսի 21, ուրբաթ Ուսումնական ժամերգության պատասխանատու Արևելյան դպրոց

Մայիսի 29, շաբաթ Ճամփորդություն Բլեյան ցանց նախագծով

Առավոտյան ընդհանուր պարապմունքների պատասխանատու

Արևելք երգչախմբի փորձեր

Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի փորձեր

Ուրբաթ-Համերգների մասնակցություններ

Ուսումնական ժամերգությունների մասնակցություններ

Առավոտյան ընդհանուր պարապմունք մայիսի 24-28-ը

Պարապմունք՝ Հակաբացիլ Կոմիտաս նախագծով

Օր՝ մայիսի 24-28

Վայր՝  Արևելյան դպրոցի կասկադ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Երկուշաբթի  2-րդ դասարաններ, ծրագրում՝

Արև, Արև, Կաքավիկ, Սոնա յար, Հոյ նազան, Այբ բեն գիմ.

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Երեքշաբթի, հինգշաբթի 4-5-րդ դասարաններ, ծրագրում՝

Հայր մեր, Էսօր ուրբաթ է, պաս է, Երևան բաղ եմ արել, Սոնա յար, Հոյ նազան:

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Չորեքշաբթի 3-րդ դասարաններ, ծրագիր

Կաքավիկ, Սոնա յար, Հոյ նազան, Այբ բեն գիմ, Հայր մեր, Արև, Արև:

Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Ուրբաթ — 5 տարեկաններ և 1-ին դասարաններ, դասվարներ: Պատասխանատու՝ Տաթև Մանվելյան

Ճամփորդություն Աստվածընկալ վանքի ձոր Համբարձման ծես նախագծով

Արևելյան դպրոցի 2.3, 2.4. 3.2 և 3.3 դասարանների սովորողներով Աստվածընկալ ձորում իրականացրինք Համբարձման ծեսը՝ երգով, խաղով, պարով հագեցած:

Մանրամասները՝ Մերի Գրիգորյանի, Անահիտ Հարությունյանի և Արմինե Մովսիսյանի տեսանյութերում:

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Օր՝ Մայիսի 18

Ժամ՝ 09:00

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Պատասխանատու՝ Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր

Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագիր

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

  • Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

  • Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:


Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

  • Հոգևոր ընթերցում՝ «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»

Առաջին հատված

Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Բ
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

  • Դպրաց դաս — Մ. Մաշտոց — Անկանիմ առաջի քո — Լիլիթ Առաքելյան և Աննա Երիցյան
  • Հատվածներ Սուրբ Պատարագից
  • Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

  • Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Համենայնի — Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
  • օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ, գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,Տէր Աստուած մեր:
  • Հոգևոր ընթերցում՝ «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»

Երկրորդ հատված

Է
Տեսող ամենայնի
Մեղայ քեզ,
Խորհրդով, բանիւ եւ գործով.
Ջնջեա զձեռագիր յանցանաց իմոց
Եւ գրեա զանուն իմ ի դպրութեան կենաց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

ԺԱ
Իմաստութիւն Հօր Յիսուս,
Տուր ինձ զիմաստութիւն,
Զբարիս խորհիլ եւ խօսիլ եւ գործել
Առաջի քո յամենայն ժամ.
Ի չար Խորհրդոց՝ ի բանից եւ ի գործոց
Փրկեա զիս.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ
.

Մարմին Տէրունական

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

«Դպրաց դաս» Մ. Եկմալյան «Միայն Սուրբ» Լիլիթ Առաքելյան և ընկերներ

  • «ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԷՋ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։