Ճամփորդություն: Զատկական ծեսն Էջմիածնում նախագիծ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիներ, ծնողներ, դասավանդողներ

Նախագծի նպատակ՝ Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին  ՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես :

Նախագծի խնդիրները՝ Զատկական երգերի, ասիկների, հանելուկների միջոցով՝

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում
  • Տրամաբանական մտածողության զարգացում
  • համագործակցային հարաբերությունների զարգացում

Նախագծի նկարագրություն

Նախապատրաստական փուլ— Սովորողները նախապես ծանոթանում են Զատկի խորհուրդներին՝ /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու ,ձուկ, չամչով     փլավ ,զատկածառ /, զատկական ավանդույթներին ու սովորույթներին։ Զատկական թեմայով ուսումնական նյութեր են պատրաստում, կարդում, ուսումնասիրում են ծեսին վերբերով նյութեր:

Սովորողների ստեղծած զատկական նյութերը

Ծիսական և հոգևոր երգեր, պարերգեր են սովորում, ասիկներ, հանելուկներ:

Զարկ բոլոճիկ 

Զնկլիկ

Ծառ ծաղկեցավ

 Խնկի Ծառ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Զատկական երգերի փաթեթ

Այցելություն Էջմիածին

Այս տարի Զատիկը որոշել ենք նշել Էջմիածնում՝ այցելելով Սուրբ Հռիփսիմե, Մայր տաճար և Սուրբ Գայանե եկեղեցիներ:

Սուրբ Հռիփսիմեում նախատեսում ենք հոգևոր երգերի կատարում, օրհնություն:

Հայր մեր

Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին,
Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

Առաւօտ լուսոյ

Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեա:
Բղխումն ի Հօրէ, բղխեա ի հոգւոյս, բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտող զիս արա:
Դուռն ողորմութեան, դաւանողիս բաց, դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն, եղելոց խնամող, եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, օգնել. զարթո զթմրեալս, զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկալ զիս գթած, ընկալ ողորմած, ընկալ մարդասէր:

Այցելություն Մայր տաճար: Բակում ծիսական պարերգեր: Մայր տաճարից դեպի Սուրբ Գայանե եկեղեցի քայլարշավ: Սուրբ Գայանեի բակում զատկական ձվախաղեր:

Նախագծի արդյունքները տեսանյութերի, պատումների տեսքով կներկայացվեն դասարանական բլոգում, ենթակայքում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s