Day: 04.04.2021
Ավագ ուրբաթ

Ավագ ուրբաթը ըստ ժողովրդական օրացույցի ջրաղացպանների օրն է: Նախակրթարանի սաների հետ նշեցինք ջրաղացպանների օրը:

Լուսանկարներն՝ այստեղ
Զատկական տոնավաճառ.Հոգատարություն նախագծով
«Հոգատարություն» նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի սովորողների, նախակրթարանի ծնողները` Արևելյան դպրոց-պարտեզի պուրակը վերածել էին հոգատարության պուրակի: Զատկական ցուցահանդեսին ներկայացված էին «Գինու դպրոցի» նմանը չունեցող գինիները, սովորողների պատրաստված ձեռքի աշխատանքները :
Զատկական տոնահանգանակությունից գոյացած հասույթն այս անգամ Սեբաստացիներ հիմնադրամը փոխանցելու է Համբարձումյանների ընտանիքին՝ Ասկերանում իրենց տան աշխատանքներն ավարտին հասցնելու համար։
Երգ ու պարն անպակաս:
Ապրիլ ամսվա նախագծեր

Օրացուցային նախագծեր
Նախագծեր
Երաժշտական խճանկար ուրբաթ համերգ, պատասխանատու՝ Արևելյան դպրոց
Մայրիկատոն համերգ ծնողական համայնքի հետ
Արևելք երգչախումբ նախագծով
Գագարին նախագծի հավաք -ուսումնական ժամերգություն
Խոնարհումի ուսումնական ժամերգություն (Ավագ ուրբաթ) — պատասխանատու՝ Արևելյան դպրոց
Զատկածեսը՝ Արևելյան դպրոցում
Օր՝ ապրիլի 9
Ժամանակացույց
- 12.00-13.00 Արևելյան դպրոցի սովորողներ
Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք
Վայրը՝ Արևելյան լանջեր
Ծրագրում՝
- զատկական երգեր, խաղերգեր, պարերգեր, ասիկներ
- զատկածառի ձևավորում, գովք
- Ակլատիզ, Ուտիս Տատ կատակազրույց
- զատկական ձվախաղեր, զատկական հանելուկներ
- զատկական ծիսական խոհանոց
Զատկածեսի անցկացման ուղեցույց
- Եկմալյան՝ «Սուրբ Աստված»
***
Հուշիկ, հուշիկ երկուշաբթի,
Երեքշաբթի` քարքաշիկ,
Չիք չորեքշաբթի
Ավագ հինգշաբթի,
Հուդայի ուրբաթ,
Զատկի շաբաթ,
Ախարի կիրակի,
Երկուշաբթի` մեռելոց,
Զարդարում և գովում ենք զատկածառը
- Խնկի ծառը ծաղկել է, Մեր դռանը խնկի ծառ, Ծառս ի ծաղկեցավ
***
Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։
- Զարկ բոլոճիկ
- Կարկաչա
Հանում ենք Ակլատիզի փետուրները. Ակլատիզի, Ուտիս Տատի կատակազրույց
***
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:
- Զնկլիկ օրոճ
- Ախ գարուն է
***
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք
- Օր պար
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
- Ձվախաղեր
- Զատկական խոհանոց
Ուսումնական ժամերգություն ապրիլի 12-ին

«Գագարին» նախագծի հավաք կրթահամալիրում
Ուսումնական ժամերգություն նախագիծ
Օր՝ ապրիլի 12
Ժամ՝ 10.30
Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։
Լուսաբանումը՝ անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով
Ծրագիր
- Տերունական աղոթք
Հայ՛ր մեր,
որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս. ամէն:
- Կոմիտաս՝ «Մանուկների հայր մեր»-խմբավար՝ Մարիա Մնացականյան
Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …
- Ն. Շնորհալի՝ «Առավոտ լուսոյ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:
Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:
Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:
Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:
- Հոգևոր ընթերցում՝ Մ. Մաշտոց
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:
Հյուսիսային դպրոցի երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
- Հարության շարական՝ «Քրիստոս հարյավ»
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց.
նմա փառք յաւիտեանս. ամէն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Հատվածներ Սուրբ Պատարագից
- Սուրբ Աստված-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:
- Հիշեա Տեր-խմբավար՝ Աննա Երիցյան
Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
- Հոգևոր ընթերցում՝ Մ. Մաշտոց
Յամենայն ժամ աղաչանք իմ այս են. ի մեղաց իմոց սուրբ արա զիս Տէր:
Յանցանաց իմոց զարհուրի սիրտ իմ, աղաչեմ զՔեզ թող ինձ Տէր:
Արտուասուաց իմոց մի լռեր Տէր, զի պանդուխտ եմ ես յանցաւոր երկրի:
Քոլեջի երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան
- Մարմին Տէրունական
Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:
- Հրեշտակային-Մարինե Ոսկանյանին կատարմամբ
Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր, Աստուած, զՔո սուրբ զեկեղեցի։
- Հազարք հազարաց հրեշտակապետք
Հազարք հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո, եւ բիւրք բիւրուց հրեշտակք պաշտեն զՔեզ, Տէր, եւ ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ՝ Սուրբ, Սուրբ, Սուրբ Տէր զօրութեանց:Քրիստոս ի մեջ-խմբավար՝ Սեդա Թևանյան
Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբաբան:
Դպրաց դաս՝ Սյուզի Մարգարյան, Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան, Լիլիթ Առաքելյան
- Մ. Եկմալյան «Գովեա Երուսաղէմ»
Գովեա Երուսաղէմ զՏէր:
Յարեաւ Քրիստոս ի մեռելոց. ալէլուիա:
Եկայք ժողովուրդք. երգեցէք Տեառն` ալէլուիա:
Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն:
Յարուցելոյն ի մեռելոց ալէլուիա,
որ զաշխարհս լուսաւորեաց, ալէլուիա:
- Ս. Ձորափորեցի «Այսօր ձայնն հայրական»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
Այսօր ձայնն Հայրական յերկնից իջեալ հաճոյական,
սիրեցելոյ Որդւոյ վկայ, այ յորդորէ, գետ,
յորդորէ գետ Յորդանան յորդորական ձայնիւ երգէր մեծ կարապետն Յովհաննէս:
«Սեբաստացիներ» վոկալ համույթ-ղեկավար՝ Մարինե Մկրտչյան
- Մովսես Խորենացի «Ճաշու շարական. Ճրագալւյցի Ծննդեան»
Մեծացուսցէ անձն իմ զՏէր եւ ցնծասցէ հոգի իմ Աստուծով փրկչաւ իմով: Զանճառելի լուսոյ Մայր եւ զբնակարան անսկզբնակից Որդւոյն. օրհնութեամբ մեծացուցանեմք: Զանհաս տնօրինութեան Մայր եւ զանձնաւոր տաճար Աստուծոյ Բանին. օրհնութեամբ մեծացուցանեմք: Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից ամէն: Զբոլորից փրկութեան Մայր, որ զանտանելին յէից ի յարգանդի եբարձ. օրհնութեամբ մեծացուցանեմք:
«Հարություն Թոփիկյանի» ուսուցչական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
- Ն. Շնորհալի՝«Նոր ծաղիկ»
Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս,
ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:
Երփնազարդ հոգւոցն տունկք կանաչացան կենդանութեամբ:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս,
ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:
- Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
«Մայրիկատոն» համերգ ծնողական համայնքով

Օր՝ Ապրիլի 7
Վայր՝ Արևելյան դպրոցի լանջեր
Ժամ՝ 12:30 — 1:30
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր
Ծրագրում՝
- Միասնական կատարումներ
- Շվիահարների համույթ
- Զատկական երգերի կատարում և ուսուցում
1. Պարերգ՝ Էսօր լուսնակ նորել է
2. Կոմիտաս՝ Կաքավիկ
3.Պարերգ՝ Ախ գարուն է, գարուն է
Զատկական երգեր՝
4. Յալալի
5. Զնկլիկ
6. Խնկի ծառը ծաղկել է
7. Զարկ բոլոճիկ
8. Ընթերցումներ
9. Շվիահարների համույթ
10. Երգուսուցում ծնողական համայնքի հետ համատեղ.
Օր պար, ճոր պար
Ծառիս ծաղկեցավ
Առավոտյան ընդհանուր պարապմունք ապրիլի 5-9-ը

Պարապմունք՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք «Զատիկի ծես» նախագծով
Օր՝ Ապրիլի 5 -ից — 9
Վայր՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:
Երկուշաբթի 2-րդ դասարաններ, ծրագրում՝
Յալալի, Ճոր պար, Կարկաչա, Զնկլիկ, Խնկի ծառը ծաղկել է, Ջան գարուն է, Զարկ բոլոճիկ
Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:
Երեքշաբթի, հինգշաբթի 4-5-րդ դասարաններ, ծրագրում՝
Յալալի, Ճոր պար, Կարկաչա, Զնկլիկ, Խնկի ծառը ծաղկել է, Ջան գարուն է, Զարկ բոլոճիկ
Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:
Չորեքշաբթի 3-րդ դասարաններ, ծրագիր
Յալալի, Ճոր պար, Կարկաչա, Զնկլիկ, Խնկի ծառը ծաղկել է, Ջան գարուն է, Զարկ բոլոճիկ
Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:
Ուրբաթ — 5 տարեկաններ և 1-ին դասարաններ, դասվարներ: Պատասխանատու՝ Տաթև Մանվելյան