Month: Ապրիլի 2021
Դաստիարակներիլաբորատորիայի աշխատանք Գագարինի, Գեղամավանի մանկապարտեզներում

Առավոտյան՝ ժամը 10։00, Մարինե Ոսկանյան, Անահիտ Գրիգորյան, Արմինե Թոփչյան, Նելի Արղության քառյակը Մայր դպրոցի երթուղայինների մոտից շարժվեց դեպի Գագարին ավան։ 11։30 արդեն Գագարինում էինք, ուրախ ու ջերմ միջավայրում։ Տնօրեն Լիաննա Ավանեսյանի ջերմ ուղեկցությամբ շրջայց կազմակերպեցինք, քննարկեցինք ծրագրերը, և սկսվեց իմացումի հրճվանքը։ Կանաչ ու բացօթյա տարածք գտնելուց հետո էլ ի՞նչ խմբասենյակ. ներս ու դուրսը մեկ եղավ։ Սկսեցինք ծանոթությամբ՝ բարևախաղով, խաղերգերով ու պարերգերով։ Էլ ի՞նչ երգ ու պար՝ առանց ռոդարիական և ազգային խաղերի խառնաշփոթի։ Բոլորս, մի մեծ, համերաշխ ու միասնական թիմ դարձած, միասին խենթանում էինք և այդ էներգիայով վարակում հարակից տարածքի բակերը։ Որպես մրցանակ՝ վայելեցինք վառարանի կարտոֆիլը՝ լոբու ընտիր թթվով։ Քննարկեցինք հետագա անելիքները, ներկայացրեցինք Գագարինի նախակրթարանի բլոգը, պայմանավորվեցինք առցանց բլոգավարություն կազմակերպել և ստացանք ամենշաբաթյա հրավեր Գագարինի նախակրթարան։ Դաստիարակների հետ սովորեցինք պարերգեր, հետո շարժվեցինք դեպի Գեղամավան։ Հանդիպեցինք Գեղամավանի դաստիարակ Թեհմինե Մանուկյանի հետ, խոսեցինք 5-6տարեկանների ծրագրերի մասին և հետագա համագործակցության համար պայմանավորվեցինք։ Թեհմինեի ուղեկցությամբ եղանք Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում, ապա՝ կապուտակ Սևանի գրկում։
Ֆիլմերը` Անահիտ Գրիգորյանի
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան 16-րդ հավաք/ Նախագծեր

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան հավաք
Օրացուցային նախագծեր
«Երգող Երևան» նախագիծ
Համբարձման ծեսը՝ Ծաաղկեվանքում
«Համբարձման ծես» Ապարանի ջրամբարում
Համագործակցային ճամփորդություն դեպի Վարսեր (Գեղարքունիքի մարզ)
Շվիահարների համույթ և Արևելք Երգչախումբ
Դասարանական երաժշտական ներկայացումներ, Բեմադրություններ
Նախագիծ. Շվիահարներ համույթ և Արևելք Երգչախումբ

Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներ
Նպատակ՝
- Շվիահարների դասարանական համույթների կազմավորում
- Արևելք երգչախմբի մասնակցություն
- Համույթները որպես ազգային երաժշտության նվագակցողներ
- Գեղագիտական ճաշակի ձևավորում
- Խմբային աշխատանքի ունակության զարգացում
- Կրտսեր շվիահարը որպես նվագակցող
Խնդիր՝
- Ձևավորել դպրոցական երգչախումբ Արևելյան դպրոցում
- Գտնել համապատասխան ստեղծագործություններ, որոնք կկարողանան նվագել շվիահարները և կերգի երգչախումբը
- Նախապատրաստվել միասնական ելույթների
Ընթացք՝
- Նվագախմբերն և երգչախմբերն սովորեցնել ընտրված համապատասխան ստեղծագործությունները
- Ստեղծագործությունները յուրացնելուց հետո միասնական փորձեր կազմակերպել
- Աշխատել որակի բարձրացման ուղղությամբ
- Միասնական ելույթներ ունենալ
- Տեսանկարահանել արդյունքները
- Հրապարակել ենթակայքում համատեղ աշխատանքի արդյունքները
Արդյունք՝
Արդյունքում սովորողները միասնական աշխատանքի մեջ հմտություն կզարգացնեն, և հետագայուն կկարողանան առանց բարդությունների մվագակցել ցանկացած երգչախմբի
Նախագծի պատասխանատուներ՝
Տաթև Մանվելյան և Մարինե Ոսկանյան
Ծրագիր՝
Հոյ նարե
Սար, սար
Բատոլա
Նանարի նայ
Հե՜յ իմ նազան
Ոսպ ճարեցինք պաս եկավ
Հայկանուշ
Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլի 28, Ճամփորդություն Դաստիարակների լաբորատորիայի աշխատանք Գագարինի և Գողամավանի մանկապարտեզներում
Ապրիլի 27,Ճամփորդություն, 2.2 դասարանի հետ
Ապրիլի 24, Հիշատակի, խոնարհումի կանաչ ապրիլ
Ապրիլի 23, «Բլբուլի երգն էլի´ սարին կմնա»… Ուրբաթ — համերգ
Ապրիլի 14, Զատկածեսը Արևելյան դպրոցի 3.2 և 3.3 դասարաններում
Ապրիլի 13, Էրկանք աղալու ծեսը 2.2 դասարանում
Ապրիլի 12, Գագարին նախագծով ուսումնական ժամերգություն և պարերգերի կատարումներ
Ապրիլի 10, Ճամփորդություն, 2.1 դասարանի հետ
Ապրիլի 9, Զատկական ծես, ձվախաղեր Արևելյան դպրոցի լանջերին
Ապրիլի 7, «Հարսն ու աղջիկ հանդերն ելան շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ…»… Համերգ-տոնախմբություն
Ապրիլի 7, Հյուսիս-Արևելք համագործակցային նախագիծ Զատիկին ընդառաջ
Ապրիլի 4, Զատկական տոնավաճառ, հոգատարություն նախագծով
Արիլի 4, Ավագ ուրբաթ
Ապրիլի 2, Հոգատարություն նախագծով ցուցահանդես-վաճառք
«Լավաշթխիկի ծեսը Բջնիում»

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ
Պատասխանատու` Սաթենիկ Սիմոնյան
Երաժշտության պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան
Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Բջնի
Քայլարշավ՝ Բջնի գյուղի սրբ. Աստվածածին եկեղեցի, Բջնու բերդ
Ամսաթիվը՝ ապրիլի 28
Մեկնումը՝ ժ. 09:30
Վերադարձը՝ 15:30
Օրակարգը՝
- Մեկնում
- Առաջին կանգառ՝ Բջնի գյուղ
- Քայլարշավ՝ Սրբ. Աստվածածին եկեղեցի
- Նախաճաշ եկեղեցու բակում
- Տարածքի ուսումնասիրություն, միջավայրի խնամք
- Քայլարշավ Բջնու բերդ
- Հացթխիկի ծես <<Լավաշ-Նաղաշ>>
- Վերադարձ
Նպատակը՝
- Հացթխիկի ծեսի մասնակցություն
- Երգերի ուսուցում
- Ծեսը ընտանիք տեղափոխելու հնարավորություն
Երգեր
Հաց կթխեմ գարի ա
Հալել եմ եղը
Գունդ անեմ
Տատիկ Զալուլ
Ջաղացս մանի մանի
Ցորեն եմ ցանե արտը
Ամփոփում
- լուսաբանում տեսնյութի միջոցով
Համագործակցության նախագիծ. «Համբարձման ծես»- Ապարանի ջրամբար

Նպատակը` Սովորողներին ծանոթացնել ազգային ծեսերին և տոներին:
Խնդիրներ`
- Համբարձման ծեսի միջոցով զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու կարողությունը, հարստացնել գիտելիքները ազգային ծեսի, ավանդույթների մասին:
- Զարգացնել ինքնուրույն և խմբային աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
- Ընտանիքին դարձնել ծեսի մասնակից:
Մանակիցներ` Արևելյան դպրոցի 1-ին, 2-րդ, 4-րդ դասարանցիներ, ծնողներ, վերապատրաստվող ուսուցիչներ:
Մասնակից ուսուցիչներ՝ Իվետա Ջանազյան, Հռիփսիմե Առաքելյան, Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան, Տաթև Մանվելյան, Լիլիթ Սահակյան, Տաթև Սահակյան
Համագործակցություն — Աշտարակի Վարդգես Պետրոսյանի սովորողների հետ:
Իրականացման ժամկետները՝ մայիսի 14
Նախապատրաստական փուլ`
Ծեսին վերաբորող ուսումնական նյութեր, ֆիլմեր դիտել, քննարկել, թե ով ի՞նչ գիտի ծեսի մասին:
Ծեսին վերաբերող երգեր, պարերգեր սովորել: Սովորածը փորձել փոխանցել այլոց՝ տան անդամներին, ընկերներին և այլն:
Ծրագրում՝
Ծեսին վերաբորող ուսումնական նյութեր.
Առավոտյան ընդհանուր պարապմունք ապրիլի 26-30

Պարապմունք՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
Օր՝ Ապրիլի 26-30
Վայր՝ Արևելյան դպրոցի կասկադ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:
Երկուշաբթի 2-րդ դասարաններ, ծրագրում՝
Գունդ անեմ,Տատիկ Զալուլ, Հաց կթխեմ, Ջաղացս մանի ման, Ցորեմ եմ ցանե, կոտ ու կես, Կաքավիկ, Արևեներ
Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:
Երեքշաբթի, հինգշաբթի 4-5-րդ դասարաններ, ծրագրում՝
Հաց կթխեմ, Ցորեմ եմ ցանե արտը, Առավոտ Լուսո, Քրիստոս հարեավ, Hail holy queen, We will Rock you, Էսօր լուսնակ նորել է
Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:
Չորեքշաբթի 3-րդ դասարաններ, ծրագիր
Գունդ անեմ,Տատիկ Զալուլ, Հաց կթխեմ, Ջաղացս մանի ման, Ցորեմ եմ ցանե, կոտ ու կես, Կաքավիկ, Արևեներ
Ազգային պարեր, մարզական ֆլեշմոբեր, միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:
Ուրբաթ — 5 տարեկաններ և 1-ին դասարաններ, դասվարներ: Պատասխանատու՝ Տաթև Մանվելյան