Խոնարհումի ուսումնական ժամերգություն (ավագ ուրբաթ)

Անցկացման օր` ապրիլի 2

Անցկացման ժամը`09:00-09:15

Անցկացման վայրը` Սուրբ Երրորդություն եկեղեցի

Համակարգումը` Կրթահամալիրի Արևելյան դպրոցի

Խմբավար` Մարինե Ոսկանյան

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցներ, Միջին և Ավագ դպրոցներ,Քոլեջի սովորողներ, դասավանդողներ

Ծրագրում՝

1. «ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱ՛ՅՐ  ՄԵՐ» ՝ ԿՈՄԻՏԱՍ

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.

Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

2. «ԱՌԱՒՕՏ ԼՈՒՍՈՅ» ՝ Ն. ՇՆՈՐՀԱԼԻ

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

3. ԸՆԹԵՐՑՈՒՄ — Ն. ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ

Հոր իմաստություն Հիսո՛ւս,

Տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ

Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու:

Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից. և ողորմի՛ր

Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՍԲ. ՊԱՏԱՐԱԳԻՑ

4. ԴՊՐԱՑ ԴԱՍ — Մ. ԵԿՄԱԼՅԱՆ — ՄԻԱՅՆ ՍՈՒՐԲ

5.«ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ »

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ:

6.  ՅԻՇԵԱ ՏԷՐ

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

7. ՍԵԴԱ ԹԵՎԱՆՅԱՆ ԿՈՄԻՏԱՍ— ԲԱՑ ՄԵԶ ՏԷՐ

8ՅԱՄԵՆԱՅՆԻ ՕՐՀՆԵԱԼ ԵՍՏԷՐ

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

9. ԸՆԹԵՐՑՈՒՄ- Մ. ՄԱՇՏՈՑ- ՇԱՐԱԿԱՆ

Խաղաղության առավոտ ծագեցրու մեզ վրա,
Մարդասեր
Եվ պահպանիր:

Փրկիչ,
Քո իմանալի լույսովդ
Լուսավորիր մեր հոգին
Եվ պահպանիր:

Եվ ամեն մի վտանգի դեմ ամրացրու մեզ
Քո սուրբ աջ հովանու տակ
Եվ պահպանիր:

10. ՄԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ — Մ. ԱՅՐԻՎԱՆԵՑԻ — ՍԻՐՏ ԻՄ ՍԱՍԱՆԻ

11. «ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԷՋ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են րբազան :

12. «ՀԱՅՐ ՄԵՐ»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

13.«ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s